Մասնակից:Էմանուել Ագջոյան/Սևագրություն

Երկիր օր: Ծառի օր խմբագրել

Աշխարհի մի շարք երկրներում ապրիլի 22-ը նշվում է որպես ծառի ու ծառատունկի օր: Գեղեցիկ ավանդույթի արմատները ունեն ավելի շուրջ մեկուկես դարվա պատմություն: Ամեն տարի մասայական ծառատունկի գաղափարը ծնվել է դեռևս 1872թ-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում, հեղինակ` ամերիկացի գյուղատնտես Ստերլինգ Մորտոն: Մորտոնի գաղափարը ընդունեցին մի շարք մարդիկ և 1872թ. ապրիլին տնկվեց շուրջ մեկ միլիոն ծառ: Արդեն 1920-ական թթ. ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ ուներ ծառ տնկելու իր օրը: Նեբրասկա նահանգում ծառ տնկելու օրը համարվում է նահանգի գլխավոր տոնը և համարվում է ոչ աշխատանքային օր: Աշխարհի տարբեր երկրներում ծառի օրը նշվում է գարնան կամ ամռան որևէ օր, հաշվի առնելով տվյալ երկրի բնակլիմայական պայմանները: Մի շարք երկրներում ծառի օրը համարվում է պետական տոն: Օրինակ` Նիգերում այն համարվում է անկախության տոնի կարևոր բաղկացուցիչ մաս: Օգոստոսի 3-ին, Նիգերի անկախության օրը, յուրաքանչյուր քաղաքացի տնկում է մեկ ծառ` իր լուման ներդնելով անապատացման դեմ պայքարին: Իսրայելում ծառի օրը սերտորեն կապված է կրոնական «Տու բի Շվատ» տոնի հետ, որը հայտնի է նաև «ծառերի նոր տարի» անվամբ: Ժամանակի ընթացքում կրոնական տոնը, իր մեջ ներառելով էկոլոգիական ու սոցիալական բնույթ, վերածվեց ծառատունկի օրվա: Հարավային Կորեայում ծառի օրվա նշումը լուծում են շատ կարևոր խնդիր` վերկանգնում են կորսված անտառները: Աշխարհի մի շարք երկրներում տոնը ունի այլ անվանումներ, սակայն օրվա խորհուրդը մնում է նույնը, օրինակ` Ճապոնիայում այն անվանում են երկրի օր, իսկ Ուկրաինայում` շրջակա միջավայրի օր: Այսպիսով ԱՄՆ-ում ծագած գեղեցիկ ավանդույթը այսօր ունի միջազգային օրվա կարգավիճակ: 2010 թ-ից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի միջնորդությամբ ապրիլի 22-ը նշվում է որպես երկրի միջազգային օր: