Արմեն Մկրտչյան
Անձնական տեղեկություն
Ազգություն՝Հայաստան Հայ
Երկիր՝Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 6, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր՝Արարատի մարզ գ․ Փոքր Վեդի
153 սմ
Քաշ՝52 կգ

Արմեն Մկրտչյան (ծնվ.` 6 հոկտեմբերի, 1973 թ., գ. Փոքր Վեդի), ազատ ոճի հայ ըմբիշ, մինչև 48 կգ քաշային կարգում Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի 1994 թ. չեմպիոն, 1995 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Ատլանտայի 1996 թ. օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1991)։ Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (1996

Կենսագրություն խմբագրել

Արմեն Մկրտչյանը ծնվել է 1973 թվականին հոկտեմբերի 6-ին Արարատի շրջանի ՀՍՍՀ (այժմ Արարատի մարզ, ՀՀ) Փոքր Վեդի գյուղում, գյուղացու ընտանիքում:Նրա հայրը՝ Յարցիկ Մկրտչյանը,որը սիրահարված էր սպորտին և չկարողացավ իր երազանքը կատարել,քանի որ հոր մահից հետո չկարողացավ մորը մենակ թողնել,քանզի ապրուստի միջոց էր պետք և անցավ աշխատանքի:Հայրը իր սպորտային երազանքը կապեց ավագ որդու՝ Արմենի հետ:

1980-81թթ. ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանը:Մասնակցել է գյուղի մշակույթի տան Փողային արվեստի (նվագել է շեփոր) և Ժողգործիքների (շվի) խմբակներին: 5-6-րդ դասարաններում մասնակցել է գյուղի մշակույթի տան Երվանդ Կիրակոսյանի Ազատ ոճի ըմբշամարտի խմբակին: Արդեն 7-րդ դասարանից տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել սպորտի մասնագիտացված՝ Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանում, այն ավարտել է 1991-92 ուստարում:2 տարի ծառայել է Հայկական բանակում: 1991-92 թվականին ընդունվել է Երևանի Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մենամարտ (ազատ ըմբշամարտ) ֆակուլտետը:Զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով սկզբում Ռազմիկ Կարապետյանի,իսկ 1992 թվականից Յուրի Բաբայանի և Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ: 1980 և 1990 թվականներին արտասահմանում մտնում է ՍՍՍՀ պատանեկան հավաքականի կազմի մեջ, 1990 թվականին եղել է մինչև 18 տարեկան տարիքի կատեգորիայում աշխարհի չեմպիոն:

ՍՍՍՀ փլուզումից հետո ներկայացնում էր Հայաստանը միջազգային մրցումներում: Իր սպորտային կարիերայի ամենամեծ հաջողություններին հասավ 1990-ական թվականների կեսերին:1994 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն,1995 թվականին՝ աշխարհի չեմպիոնատի բրոնզե մրցանակակիր: Ատլանտայի Օլիմպիական խաղերին հասավ մինչև եզրափակիչ,որտեղ համառ պայքարում կորցրեց մեկ միավոր գործող օլիմպիական չեմպիոն Կիմ Իլ Յոնուն КНДРից: 1997 թվականին անցավ ավելի քաշային կատեգորիայի, եղել է 2001 թվականի Եվրոպայի չեմպիոնատի մրցանակակիր,որից հետո ավարտվեց միջազգային սպորտային կարիերան: Հետագայում հանդես եկավ «ASV Bauknecht Schorndorf» և «RWG Mömbris-Königshofen» Գերմաիայի Բունդեսլագի ըմբշամարտի ակումբներում[1]. 2009 թվականից հանդիսանում է ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ «TV Eintracht 1909» ակումբում[2].

Գերմանիա խմբագրել

1993-2007թթ Արմեն Մկրտչյանը Գերմանիայում վարել ակտիվ մարզական կյանք: 01.07.2017 թվականին Արմեն Մկրտչյանը նորից Գերմանիայում է և ստրագրում է պայմանագիր մարզիչի աշխատանքի համար։

Բելգիա խմբագրել

2009 թվականից մինչև 2016 աշխատել է Բելգիայի «Aachen walhein» ակումբում որպես մարզիչ:

Հայաստան խմբագրել

2017 թ հունվարին օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ նախագահի հրավերով վերադարձավ Հայաստան: 2017 թ հունվարի 26-ին Ատլանտայի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արմեն Մկրտչյանը նշանակվեց Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ:[3]


Ծաղկաձորում Հայաստանի ըմբշամարտի հավաքականը փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը անցկացրեց ուսումնամարզական հավաք:Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքից հետո մարտի 8-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մեկնեց Թուրքիա մասնակցելու Յաշար Դոգուի անունը կրող 45-րդ միջազգային մրցաշարին:Մինչ մեկնելը ըմբշամարտի հավաքականի մարզիչը վկայում է.

                      «Փորձում եմ հավաքն անցկացնել իմ ծրագրով: Տղաները տեսնում են նոր վարժություններ եւ ինձ ասում են դրանց արդյունավետության մասին: Կմասնակցենք Թուրքիայի մրցաշարին: Դրանից հետո, նախքան Եվրոպայի առաջնությունը հավաք կունենանք Վլադիկավկազում, ապա Երեւանում»:

2017թ մարտի 10-ից 12-ը մարտի ից էթ–ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Թուրքիայում կայացած Յաշար Դոգուի մրցաշարում նվաճել է մեկ բրոնզե (61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյան) և մեկ արծաթե( 65 կգ քաշային Նարեկ Սիրունյան) մեդալ:

2017 թվականի մայիսի 2-6-ը Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն: Ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար առաջին Եվրոպայի առաջնությունն էր: Հայաստանը ներկայացրել էր 8 ազատ ոճի ըմբիշներ՝ ՀՀ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Բրոնզե մեդալներ նվաճեցին ազատ ոճի ըմբիշներ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը (անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան) և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Սերոբյան[4]

Սպորտային առաջին հաջողությունները խմբագրել

դիպլոմներ խմբագրել

մեդալներ խմբագրել

Հղումներ խմբագրել


Категория:Родившиеся 6 октября Категория:Родившиеся в 1973 году Категория:Родившиеся в Араратском районе Категория:Борцы СССР Категория:Борцы Армении Категория:Мастера спорта СССР международного класса Категория:Чемпионы Европы по вольной борьбе Категория:Борцы на летних Олимпийских играх 1996 года Категория:Серебряные призёры летних Олимпийских игр 1996 года Категория:Тренеры по борьбе

Տես նաև խմբագրել

Արմեն Մկրտչյան փողոց (Արարատի մարզ Փոքր Վեդի)

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


  1. Статистика выступлений за клубы Бундеслиги(գերմ.)
  2. Профиль на сайте клуба «TV Eintracht 1909»(գերմ.)
  3. ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» 27.01.2017
  4. ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 14.03.2017 20:15 Իրավունք թերթ