Կաղապար:Տեղեկաքարտ Զինված հակամարտություն

Ճակատամարտ Դյունքերքի համար, ճակատամարտ Երկրորդ համաշխարհային պատերազմում, դաշնակիցներ և Նացիստական Գերմանիայի զորքերի միջև: Այն տեղի է ունեցել 1940 թվականի մայիսի 26ից մինչև հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում՝ Վերմախտի Ֆրանսիական ռազմագործողության ժամանակ:

Նախորդող իրադարձություններ խմբագրել

Տարօրինակ պատերազմից հետո Ֆրանսիայի համար իսկական ճակատամարտը սկսվեց 1940 թվականի մայիսի 10-ին։ Հյուսիսում գերմանական "Բ" բանակային խումբը ներխուժել և գրավել է Նիդեռլանդները, որից հետո շարժվել է Բելգիայով դեպի հարավ-արևմուտք։

Մարտական բախումներ խմբագրել

Ֆրանսիական զորքի գլխավոր հրամանատար Մորիս Գամելենի կարծիքով՝ գերմանացիներին պետք է կանգնեցնեին Մաժինոյի գծի մոտ: Նրա հրամանատարությամբ երեք բանակ՝ ֆրանսիական 1-ին, ֆրանսիական 7-րդ և Բրիտանական հետախուզական բանակները, շարժվում է Դեյլե գետով: Գերմանական «Ա» բանակային խմբի տանկային ուժերը ճեղքեցին Արդեններ լեռները, Սեդան բնակավայրի մոտով անցնում են Ֆրանսիայի սահմանը և շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք անցնում են Լա-Մանշը՝ համաձայն Մանշտեյնի պլանի: Մայիսի 20-ին դուրս են եկել Սոմմայի գետաբերան:

Տարահանում խմբագրել

Ափին կուտակված դաշնակիցների զորքերին վտանգ էր սպառնում, բայց Ադոլֆ Հիտլերը հրամայեց կանգնեցնել գրոհող տանկերը: Գերման Գերինգի հավաստիացումներին հակառակ Լուֆտվաֆֆենը չկարողացավ ոչնչացնել դաշնակիցների ուժերը: Վերջինները դադարի ընթացքում վերակառուցել են պաշտպանությունը և կազմակերպել ծովով դեպի Բրիտանական կղզիներ տարհանումը:

Թվերով խմբագրել

Ըստ բրիտանական տվյալների, Դյունկերկից տարհանման ընթացքում Մեծ Բրիտանիա է դուրս բերվել[1][2].

  • 198 229 մարդ բրիտանական զորքերից
  • 139 997 մարդ ֆրանսիսական զորքերից

Ընդ որում՝ խոցվել է Լուֆտվաֆֆեի 262 ինքնաթիռ[1].

Կորուստներ խմբագրել

Մեծ Բրիտանիայի կենդանի ուժի եւ սպառազինության կորուստները կազմել են [2].

  • 297 նավ
  • 106 ինքնաթիռ
  • 108 111 զինվոր և սպա
  • 2 472 թնդանոթ
  • 84 427 ավտոմեքենա
  • 77 318 տոննա զինամթերք

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • War Museum of Dunkirk(անգլ.)
  • Dunkirk, Operation Dynamo — A post-blog of the Battle of Britain 1940(անգլ.)
  • Battle of Dunkirk short documentary with footage, from British Pathé(անգլ.)
  • Maps of the battle from the BBC(անգլ.)
  • Dunkirk 1940 (museum)(անգլ.)
  • Kennedy Hickman. «The Battle and Evacuation of Dunkirk» (անգլերեն). ThoughtCo. Վերցված է 2020-01-26-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |subtitle=, |coauthors=, and |deadlink= (օգնություն)