«Մահացող դետեկտիվը» (անգլ.՝ The Adventure of the Dying Detectiveդետեկտիվ պատմվածք, որը գրել է անգլիացի հայտնի գրող Արթուր Կոնան Դոյլը։ Մտնում է «Նրա հրաժեշտի խոնարհումը» ժողովածուի մեջ։ Գրվել և հրատարակվել է 1913 թվականին։ Պատմվածքում գործում է մեծն հետախույզ Շերլոկ Հոլմսը։

Մահացող դետեկտիվը
անգլ.՝ The Adventure of the Dying Detective
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1913
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1913 և 1914
ՇարքՆրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու) և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդThe Adventure of the Bruce-Partington Plans?
ՀաջորդԼեդի Ֆրենսիս Կարֆեքսի անհետացումը
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/his-last-bow/text/the-adventure-of-the-dying-detective
 The Adventure of the Dying Detective

Սյուժե խմբագրել

Տիկին Հադսոնը հաղորդում է դոկտոր Վաթսոնին, որ նրա ընկեր Շերլոկ Հոլմսը ծանր հիվանդ և մահամերձ է։ Սարսափելի լուրից ցնցված, Վաթսոնը անմիջապես ուղղվում է դեպի Բեյքեր սթրիթ և իր ընկերոջը լուրջ վիճակում է գտնում։ Հոլմսը արգելում է Վաթսոնին իրեն մոտենալ, քանի որ իր հիվանդությունը ծայրաստիճան վարակիչ է։ Վաթսոնը պատասխանում է, որ չի կարող արհամարհել իր բժշկական պարտքը, սակայն Հոլմսը ասում է, որ նա ուղղակի մյուս բժիշկների նման է, ինչը  խորապես վիրավորում է նրան։ Վաթսոնը առաջարկում է կանչել Լոնդոնի ամենալավ բժիշկներից մեկին, սակայն Հոլմսը հրաժարվում է, կարծելով, որ իր հիվանդությունը արևադարձային է։ Նա վարակվել է Իսթ էնդում շփվելով նավանորոգարանի նավաստիների հետ։ Ուաթսոնը հայտարարում է, որ անհապաղ ուղևորվում է արևադարձային հիվանդությունների վարպես բժիշկ Էնստրիի մոտ, սակայն Հոլմը բանալիով կողպում է դուռը, խնդրելով իրեն երկու ժամ ժամանակ տալ։

Ուաթսոնին սպասելու ընթացքում, դարակի վրա փղոսկրե տուփ է նկատում, սակայն Հոլմսը կատաղորեն արգելում է դիպչել դրան։ Նրա մոտ զառանցանք է սկսվում։ Նա խնդրում է իր մոտ բերել ոմն պլանտատոր Քելվերթոն Սմիթին, ով ապրելով Սումատրայում, մանրամասնորեն զննել է այս հիվանդությունը, միևնույն ժամանակ Վաթսոնին հրամայում է գալ Սմիթից առանձին և նրանից շուտ։ Տանից դուրս գալով, Վաթսոնը հանդիպում է տեսուչ Մորտոնին, ով Շերլոկ Հոլմսի առողջությամբ է հետաքրքրվում։ Ի զարմանս Վաթսոնի, տեսուչը բավարարվածությամբ է ընդունում Հոլմսի վատ լինելու լուրը։ Սմիթը հրաժարվում է ընդունել Վաթսոնին, վերջինս ներխուժում է Սմիթի սենյակ։ Լսելով, որ Հոլմսը մահամերձ է, Սմիթը դադարում է զայրանալ և համաձայնվում է գնալ Հոլմսի մոտ։

Հոլմսը հրամայում է Վաթսոնին թաքնվել մահճակալի տակ և Սմիթի հետ զրույցի մեջ է մտնում։ Հետախույզը խնդրում է բուժել իրեն։ Ի պատասխան, նա խոստանում է մոռանալ Լոնդոնի կենտրոնում, ասիական հիվանդությունից մահացած երիտասարդ Սևիջի մահվան մասին, որի հիվանդության հետազոտմամբ զբաղվում է Սմիթը։ Հաղթանակած պլանտատորը ստիպում է մահամերձին հիշել, թե ինչպես է նա վարակվել։ Սմիթի հուշումների օգնությամբ Հոլմսը հիշում է, թե ինչպես է փոստով ստացել փղոսկրե արկղը, բացել է այն և միջից դուրս թռած զսպանակի միջոցով մինչև արյուն քերծվել է։ Սմիթը նշում է, որ վերցնում է արկղը, իսկ Հոլմսը կկիսի Սևիջի ճակատագիրը, քանի որ նա չափից շատ բան գիտի։ Հոլմսը խնդրում է լույս ավելացնել։ Ազդանշանը նկատած տեսուչ Մորտոնը հայտնվում և, Սմիթին մեղադրելով Վիկտոր Սևիջի սպանության մեջ, ձերբակալում է նրան, ինչպես նաև բռնագրավում է արկղը։ Սմիթը նշում է, որ Հոլմսը չունի վկաներ, սակայն մեծն հետախույզը, ով, պարզվում է, կատարյալ առողջ է, նրան է ներկայացնում դոկտոր Վաթսոնին։ Հոլմսը պատմում է, որ կասկածում էր Սմիթին, ով, Սթրենջի մահից հետո, ժառանգության իրավունք է ստանում։ Հոլմսը, ստանալով խորհրդավոր ծանրոցը, բացահայտում է նրա հրեշավոր գաղտնիքը և, հիվանդի դեր խաղալով, որոշեց բռնել հանցագործին։ Ստի օգնությամբ Վաթսոնը շատ բնական է խաղում իր դերը, Սմիթին հրավիրելով Մեյքեր Սթրիթ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Doyle, Arthur Conan. His Last Bow.

Արտաքին հղումներ խմբագրել