Մասնակից:ԱրմինեՄնիկ/Քթային արյունահոսություն
ԱրմինեՄնիկ/Քթային արյունահոսություն |
---|
Քթային արյունահոսություն (էպիստաքսիս), քթի խոռոչի արյունահոսություն, հաճախ տեսանելի է, երբ արյունը հոսում է քթանցքերից։ Գոյություն ունի արյունահոսության երկու տեսակ՝ դիմային (առավել հաճախ) և հետին (նույնքան հաճախակի, որը նույնպես պահանջում է ավելի մեծ ուշադրություն բժիշկների կողմից)։ Երբեմն ավելի ծանր դեպքում թարմ արյունը կարող է թափանցել նաև ստամոքսի մեջ, և կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում։ Քթի արյունահոսությունը շատ հազվադեպ է բնական ճանապարհով ավարտվում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում 1999 թվականին գրանցվել է 2,4 միլիոն մահ, որի դեպքերից միայն 4-ը քթի արյունահոսությունից[1]։ Հնարավոր է, որ քթային արյունահոսությունից առավել հայտնի մահը հոների տիրակալ Աթթիլայի մահն է, որն իր հարսանիքի ժամանակ բուռն խնջույքից հետո՝ քնած ժամանակ խեղդվել է արյունահոոսությունից[2]։
Էթիոլոգիա խմբագրել
Քթի արյունահոսության պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ տեղային և համակարգային գործոնների։
Տեղական գործոններ խմբագրել
Ամենատարածված գործոններն են՝
- Քթի վնասվածք,
- Օտար մարմիններ,
- Բորբոքային գործընթացներ (քրոնիկ սինուսիտ, ալերգիկ ռինիտ և այլն),
- Գլխի վնասվածք (օրինակ, գլխի հրազենային վնասվածք)։
Այլ հնարավոր պատճառներ են՝
- Անատոմիական դեֆորմացիաներ (օրինակ, տելեանգիէկտազիա Ռանդյու-Օսլերի հիվանդության ժամանակ),
- Թմրամիջոցների ինհալացիա (հատկապես կոկաին),
- Քթի խոռոչի ուռուցքներ (նազոֆարինգեալ կարցինոմա և այլն),
- Շնչած օդի հարաբերական խտություն (հատկապես ձմռանը),
- Քթի թթվածնի կաթետերի օգտագործում (չորացնում է քթի խոռոչի լորձաթաղանթը),
- Քթի լակի օգտագործում (հատկապես ստերիոդ),
- Բարոտրավմա,
- Վիրաբուժական միջամտություն (քթի միջնապատի պլաստիկ և այլն):
Համակարգի գործոննոր խմբագրել
Ամենատարածված գործոններն են՝
- Ալերգիա,
- Զարկերակային գերճնշում,
- Սառը հիվանդություններ:
Հնարավոր այլ պատճառներ են՝
- Դեղերի կողմնակի ազդեցությունը,
- Ալկոհոլի օգտագործումը (առաջացնում է վազոդիլացում),
- Արյան հիվանդություններ (անեմիա, հեմոբլաստոզ և այլն),
- Վիտամին C-ի կամ K-ի անբավարարություն,
- Սրտի անբավարարություն,
- Շարակցական հյուսվածքի հիվանդություններ,
- Անոթային հիվանդություն:
Պաթոֆիզիոլոգիա խմբագրել
Քթի արյունահոսությունները զարգանում են արյունատար անոթների վնասման ժամանակ, որով հարուստ է քթի լորձաթաղանթի խոռոչը։ Վնասը կարող է լինել հանկարծակի կամ ինչ-որ վնասվածքի պատճառով։ Քթի արյունահոսությունն առաջանում է բնակչության 60 %-ի մոտ, մինչև 10 և 50-ից բարձր տարիքային խմբերի, ավելի հաճախ տղամարդկանց մոտ[3]։ Զարկերակային հիպերթենզիայի ժամանակ առաջացած արյունահոսությունը ավելի երկարատև է[4]։ Հակակոագուլյանտներով բուժումը և արյան հիվանդությունը հաճախ կարող են էպիստաքսիս առաջացնել, նաև կարող են ձգձգել երկարատևությունը։ Տարեց մարդկանց մոտ քթի արյունահոսությունները կապված են քթի լորձաթաղնթի չորության և բարակության, արտերիալ հիպերթենզայով պայմանավորված տարիքային տենդենցիայի, անոթների մահացության հետ։
Հիվանդների 90-95 %-ի մոտ էպիստակիսի աղբյուրը հանդիսանում է քթի անհարթության դիմաստորին մասը (Կեսոլբապյան միահյուսվածք), 5-10 % դեպքերում քթի միջին և հետին հատվածներում։ «Տագնապային» վտանգավոր քթի արյունահոսությունը, որոնց համար բնորոշ են հանկարծակի սկիզբը, կարժաճամկետությունը և մեծ արյունահոսությունը։ Տագնապային արյունահոսությունները կարող են պայմանավորված լինել մեծ մազանոթների պայթյունի, դիմային գանգի ոսկորների, անևրիզմայի, չարորակ գոյացության պատճառով։ Նաև քթի արյունահոսություն կարող է նկատվել թոքային արյունահոսության ժամանակ (ալ, փրփրաշատ արյուն), որոնք հիմնականում լինում են ստամոքսաքղիքային տրակտի վերին մասերում (մուգ, հավաքված)[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.cdc.gov/nchs/data/statab/vs00199wktbli.pdf Page 1922
- ↑ Иордан, «Гетика», 254—258
- ↑ Management of Epistaxis — January 15, 2005 — American Family Physician (անգլ.)
- ↑ Lubianca Neto JF, Fuchs FD, Facco SR, Gus M, Fasolo L, Mafessoni R, Gleissner AL. Is epistaxis evidence of end-organ damage in patients with hypertension?. Laryngoscope. 1999 Jul;109(7 Pt 1):1111-5. PMID 10401851(անգլ.)
- ↑ Носовое кровотечение