Բազմավիբրատորային անտենաներ

Բազմավիբրատորային անտենա խմբագրել

Բազմավիբրատորային անտենայի համակարգը կազմված է հորիզոնական կիսաալիքային վիբրատորներից՝ վրան դասավորված մի քանի հարկանի շարքերով։ Բազմավիբրատորային անտենաները ապահովում են լավ ուղղված ճառագայթում և ընդունում։ Ամեն դեպքում հիմնվում ենք սինֆազ անտենաների վրա, որը բաղկացած է կիսաալիքային լարային վիբրատորների շարքերից։

Մինչ այժմ ուսումնասիրված բազմավիբրատորային անտենաները վերաբերում են սինֆազին։ Նրանցում գտնվող բոլոր վիբրատորները սնվում են փուլում։

Ավելի մեծ շահույթ ստանալու համար օգտագործում են բազմավիբրատորային ալիքներ, որոնք ունեն մի քանի պասիվ վիբրատորներ։ Այդ անտենաները օգտագործվում են մետրային և դեցիմետրային տիրույթում։ Որպես նրանց առավելություն համարվում է համակարգի հասարակ լինելը։

Ուլտրակարճ ալիքների տիրույթում օգտագործվում են տարբեր տեսակի սիմետրիկ և ոչ սիմետրիկ վիբրատորներ, լարման վիբրատորային անտենաներ, տարբեր անտենաներ ուղղորդող մակերեսներով, որոնք նախատեսված են առաջնային ճառագայթման աղբյուրի ուղղորդող գործունեության աճի համար և անհրաժեշտության դեպքում աղբյուրի ալիքի ֆրոնտի փոխարկման համար, որպեսզի տրվի առանձնահատուկ դեր ուղղվածության ձևի բնութագրման համար։ Ուղղորդող մակերեսներով անտենաներին վերաբերում են պարաբոլային ռեֆլեկտորներով, օպտիկական, փողային և դիէլեկտրիկ անտենաները, ինչպես նաև մակերեսային ալիքների անտենաները։

Բազմավիբրատորային անտենայի ուժեղացման գործակից խմբագրել

Բարդ անտենայի ուժեղացումը կազմվում է ուժեղարարներից, որոնք տրվում են գծի տեսքով դասավորված վիբրատորներով և ուժեղացումից, որը ստացվում է մեկը մյուսի վրա դասավորված վիբրատորների հաշվին՝ դասավորված հարկերի տեսքով։

Ուժեղացման գործակցի արժեքները վերաբերում են հարկերի մեջև գոյություն ունեցող տարածությանը (այն հավասար է λ/2) ոչ շատ մեծ տարածության մեջ գտնվող վիբրատորների դեպքում, որոնք դասավորված են մի շարքով։

Ճեղքերի լայնքը մոտավորապես համապատասխանում է վիբրատորների լարերի դիամետրին։ Ուժեղացման գործակիցը տրվում է դեցիբելներով, որը տրվում է միայնակ կիսաալիքային վիբրատորի կողմից։ Անհրաժեշտ է միայն իմանալ հարկերի և կիսաալիքային վիբրատորների քանակը, որոնք դասավորված են մի գծի երկայնքով։ Օրինակ իրարից λ/2 հեռավորության վրա գտնվող 5 հատ ալիքային վիբրատորները ստեղծում են բազմավիբրատորային անտենա, որը կազմված է 5 հարկից (ուղղահայաց շարք)՝ յուրաքանչյուրում երկուական կիսաալիքային վիբրատորով (հորիզոնական շարք)։ Այդ ձողի և սյունի հատման կետում ստանում են բազմավիբրատորային անտենայի անհրաժեշտ ուժեղացման գործակից՝ 9.6դԲ։

Բազմավիբրատորային անտենաների ճառագայթումը խմբագրել

Բազմավիբրատորային անտենաները ճառագայթում են երկու ուղղություններով, որոնք ուղղահայաց են անտենայի մակերեսին։ Ռեֆլեկտորները տեղավորելով վիբրատորից որոշակի հեռավորության վրա, ՈւԴ-ն կարող է դառնալ միակողմանի և նման դեպքում ուժեղացման գործակիցը աճում է միջին առումով մինչև 3դԲ-ով։

Գրականություն խմբագրել

  • Енохович А.С. Справочник по физике и технике. Учебное пособие для учащихся – М.: Просвещение, 1983. – 255с.
  • Иванов Б.С. Энциклопедия начинающего радиолюбителя.- М.: 1994.
  • Белоцерковский Г.Б. Основы радиотехники и антенны. – М.: Совет, радио, 1968. – 432с.
  • Горский В.А. Техническое творчество юных конструкторов. – М.: ДОСААФ, 1980. – 144с.
  • Журнал “Радио” №6-8 1997.