Խելագարություն երկուսով, ընհանուր պսիխոզ[1] կամ ընհանուր զառանցական խանգարում (ֆր.՝ Folie à deux [ֆոլե ա դու]) հոգեբուժական համախտանիշ, որի ժամանակ հիվանդության ախտանիշներն են՝ ցնորական համոզմունքները, որոնք երբեմն ուղղորդվում են զգայապատրանքներով[2][3] և փոխանցվում են մեկ անհատից մյուսին[4]։ Եթե հիվանդության ախտանիշները տարածվում են 2-ից ավել անհատների միջև, այն կարող է կոչվել folie à trois («Խելագարություն երեքով»), folie à quatre (Խելագարություն չորսով), folie en famille («ընտանեկան խելագարություն») կամ նույնիսկ folie à plusieurs («խելագարություն մի քանի հոգու միջև»):

Հոգեբուժական վերջին աշխատությունների մեջ հիվանդությունը տրվում են տարբեր անվանումներ մասնավորապես՝ «Հոգեկան խանգարումնների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» հինգրերորդ հրատարակությունում (DSM-IV – 297.3) այն կոչվում է ընդհանուր (միասնական) փսիխոտիկ խանգարում (անգլ.՝ shared psychotic disorder), իսկ «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգիչում»՝ ինդուկցված զառանցական խանգարում (անգլ.՝ induced delusional disorder) (F24)։ Այնուամենայնիվ, հետազոտական գրականությունը հիմնականում օգտագործում է հիվանդության սկզբնական անվանումը։ Այս պահին հիվանդությունը ընդգրկված չէ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ»-ում։ Խանգարումը առաջին անգամ նկարագրվել է 19-րդ դարի ֆրանսիացի հոգեբույժներ Շառլ Լասիեգի և Ժան-Պիեռ Ֆալոռեի կողմից հայտնի է նաև որպես Լասիեգի-Ֆալոռեի համախտանիշ[3][5]: Հիվանդության անվանումը գալիս է հենց ֆրանսերենից (ֆր.՝ Folie à deux

Նախանշաններ և ախտանիշներ խմբագրել

Խելագարություն երկուսով համախտանիշը առավել հաճախ ախտորոշվում է, երբ երկու կամ ավելի անհատներ ապրում են միասին, սոցիալապես կամ ֆիզիկապես մեկուսացված են և այլ մարդկանց հետ շատ քիչ շփում ունեն։ Հատկանշական է, որ հիվանդներից միայն մեկն է տառապում իսկական փսիխոտիկ խանգարումով: Զառանցանքը փոխանցվում է (ինդուկցիա) մյուս անձ(եր)ին և սովորաբար անհետանում է հիվանդի հետ շփումը դադարեցնելուց հետո[6]։ Առաջարկվել են հիվանդության մի շարք ենթադասակարգեր, որոնք նկարագրում են, թե ինչպես է մեկ անհատի ցնորական համոզմունքը փոխանցվում ուրիշներին։

  • Պարտադրված խելագարություն (ֆր.՝ Folie imposée) Երբ գերիշխող անձը (նաև կոչվում է «առաջնային», «դրդող» կամ «գլխավոր») սկզբում հոգեբանական դրվագի ժամանակ ձևավորում է ցնորական համոզմունք և պարտադրում է այն մեկ այլ անձի կամ անձանց («երկրորդական», «ընդունող» կամ «մասնակից»), այն ենթադրությամբ, որ արտաքին ազդեցութայան չենթարկվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, «երկրորդական անձը» մոլորության մեջ չէր ընկնի: Հիվանդների՝ միմյանցից առանձին հիվանդանոց ընդունվելու դեպքում երկրորդական հիվանդ(ներ)ի մոտ խանգարումը սովորաբար անցնում է առանց դեղորայքի օգտագործման:
  • Միաժամանակյա խելագարություն (ֆր.՝ Folie simultanée) նկարագրում է այն իրավիճակը, երբ երկու անհատ ենթադրաբար միմյանցից անկախ տառապում են փսիխոզով, ազդում են միմյանց զառանցանքների բովանդակության վրա այնպես, որ դրանք դառնում են նույնական կամ անհավատալիորեն նման։ Կա՛մ նկարագրում է այնպիսի իրավիճակ որի դեպքում երկու անձինք «անառողջ նախատրամադրվածություն» ունեն ցնորական փսիխոզի հանդեպ և նպաստում են միմյանց մոտ ախտանիշների առաջացմանը[7]:

Խելագարություն երկուսովը և իր ավելի շատ մարդկանց ընդգրկող «ազգական» խանգարումները իրենց մի շարք հատկանիշներով հոգեբուժական հետաքրքրության աղբյուր են հանդիսանում։ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» վերջին հրատարակության մեջ նշվում է, որ եթե գաղափարը կամ համոզմունքը, որին հավատում է անհատը «սովորաբար ընդունվում է անհատի մշակույթի կամ ենթամշակույթի մնացած անդամների կողմից», ապա նրա մոտ չի կարող զառանցանք ախտորոշվել: Պարզ չէ, թե՛ որ պահին է ցնորական համարվող համոզմունքը դուրս գալիս հիվանդության դասակարգից և դառնում տրամաբանական՝ դրան հավատացող մարդկանց թվի պատճառով: Երբ մեծ թվով մարդիկ հավատում են ակնհայտորեն կեղծ և ամենայն հավանականությամբ մտահոգող գաղափարների, որոնք հիմնված են լոկ լուրերի վրա, այդ համոզմունքները հոգեբույժների կողմից չեն համարվում կլինիկական զառամցանք, այլ փոխարենը կոչվում են զանգվածային հիստերիա:

Ինչպես շատ հոգեբանական խանգարումների դեպքում, հիվանդների զառանցանքի աստիճանը և տեսակը տարբերվում են, այնուամենայնիվ, երկրորդական հիվանդ(ներ)ը սովորաբար ընդօրինակում են «դրդող»-ի զառանցանքը, և արդյունքում դրանք գրեթե նույնական են[8]։ «Դրդող»-ը հիմնականում չի գիտակցում, որ ինքը վնասում է մյուս անհատին(անհատներին), այլ փոխարենը կարծում է, թե օգնում է նրան՝ պատմելով նրան «ճշմարտություն»-ը։

Ցնորական համոզմունքները տեսակներ խմբագրել

«Psychology Today» (հայերեն՝ Հոգեբանությունն այսօր) ամսագիրը ցնորական համոզմունքները սահմանում է որպես «հաստատուն համոզմունքներ, որոնք չեն փոխվում, նույնիսկ այն դեպքում, երբ մարդուն ներկայացվում են հակառակն ապացուցող փաստեր»[9]։ Գոյություն ունեն ցնորական համոզմունքների 4 հիմնական տեսակներ, որոնք «դրդող»-ից փոխանցվում են երկրորդական անհատին։ Դրանք են՝ տարօրինակ ցնորական համոզմունքներ, ոչ տարօրինակ ցնորական համոզմունքներ, տրամադրությունից կախված ցնորական համոզմունքները և տրամադրությունից անկախ ցնորական համոզմունքները:

  • Տարօրինակ ցնորական համոզմունքները ակնհայտորեն անճշմարտացի են և անհասկանալի են նույն մշակույթի կրաղների և նույնիսկ հոգեբանական խանգարում ունեցող մարդկանց համար: Օրինակ, երբ անհատը մտածում է, որ ինչ-որ մեկը հանել և փոխարինել իր բոլոր օրգանները մինչ ինքը քնած է եղել, ընդ որում՝ առանց մարմնի վրա որևէ սպի թողնելու և իրեն արթնացնելու: Մարդ ոչ միայն ողջ չի մնա նման վիրահատությունից հետո, այլ եթե անգամ ողջ մնա, նրա մարմինը ծածկված կլինի սպիներով, և նա սպիպված կլինեն շատ մեծ քանակությամբ դիմադրողականությունը թուլացնող և ցավազրկող դեղամիջոցներ ընդունել, կունենա անտանելի ցավեր և ի վիճակի չի լինի շարժվել:
  • Ոչ այդքան տարօրինակ ցնորական համոզմունքները տարածված են անձնային խանգարում ունեցող մարդկանց շրջանում և հասկանալի են նույն մշակույթի պատկանող մարդկանց համար: Օրինակ, եթե մեկը մտածում է, որ ՀԴԲ-ն (FBI) իրենց հետևում է պաշտոնական նշան չունեցող մեքենաներով և անվտանգության տեսախցիկներով, ապա նա ունի ոչ այդքան տարօրինակ ցնորական համոզմունք: Չնայած այդպիսի համոզմունք ունենալը սովորական մարդու համար շատ տարօրինակ է, բայց դա հնարավոր է և, հետևաբար, հասկանալի է շրջապատի համար։
  • Տրամադրությունից կախված ցնորական համոզմունքները կապված են տվյալ պահին մարդու հույզերի հետ, սովորաբար առաջանում են մանիակային համախտանիշի և դեպրեսիայի դրվագների ժամանակ: Օրինակ՝ այսպիսի համոզմունք ունեցող մարդը կարող է հավատալ, որ ինքը այսօր երեկոյան կազինոյում 2 միլիոն դոլար է շահելու՝ չնայած այն փաստի, որ մարդկանց մեծամասնությունը, ովքեր կազինո են գնում, հեռանում են՝ կորցնելով իրեց գումարը, իսկ որոշ դեպքերում էլ, եթե անգամ շահում են, գումարը հազվադեպ է գերազանցում 100 դոլարը, և 2 միլիոն դոլար շահելու հավանականությունը չնչին է: Նույնկերպ, դեպրեսիվ վիճակում գտնվող մարդը կարող է հավատալ, որ հաջորդ օրը կայծակը հարվածելու է իր մորը, չնայած այն փաստին, որ տարեկան կայծակի հարվածներից վիրավորվում է ընդամենը մոտ 240 000 մարդ (2019 թվականի դրությամբ մոտավորապես 7.57 միլիարդ մարդուց բաղկացած համաշխարհային բնակչությունից):
  • Տրամադրությունից անկախ ցնորական համոզմունքները տրամադրությունից կախված ցնորական համոզմունքների հակառակ երևույթն են, քանի որ դրանք կապված չեն տրամադրության հետ։ Կարող են լինել տարօրինակ կամ ոչ այդքան տարօրինակ: Ըստ "Mental Health Daily" ամսագրի տրամադրած պաշտոնական սահմանման՝ դա «կեղծ համոզմունք է, որն ուղղակիորեն կապված չէ անձի հուզական վիճակի հետ»: Օրինակ՝ եթե մեկը միանգամայն համոզված է, որ ինչ-որ մեկը մարմինը է փոխել իր հարևանի հետ, այս համոզմունքը մնում է անփոփոխ՝անկախ այդ մարդը դեպրեսիվ կամ մանիակային վիճակում լինլուց[10][11]։

Կենսահոգեբանական ազդեցություններ խմբագրել

Ինչպես անձնային խանգարումների մեծ մասը (եթե ոչ բոլորը), համատեղ զառանցական խանգարումը ազդում է մարդու կյանքի հոգեբանական և սոցիալական ասպեկտների վրա։ Կենսաբանական ազդեցությունը, քանի որ ցնորական համոզմունքները ուղղորդվում են վախի զգացումով և պարանոյայով, մեծանում է լարվածության (սթրեսի) մակարդակը։ Օրինակ, եթե կինը հավատում է, որ արևից ճառագայթումը թունավորում է իր սնունդը, նա շատ կվախենա իր կյանքի համար և կենթարկվի մեծ սթրեսի: Սթրեսի բարձրացումը բացասաբար կանդրադառնա նրա ֆիզիկական առողջության վրա, քանի որ սթրեսը մեծացնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախությունը, արագացնում է շնչառությանը, ինչը կարող է սրտանոթային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ: Բացի այդ, սթրեսի պատճառով թուլանում է իմունային համակարգը , մեծանում է շաքարախտի և ճարպակալման առաջացման հավանականությունը[12]։ Այս առողջական ռիսկերը մեծանում են հիվանդության ծանրության հետ, հատկապես, եթե խնդիրները չեն բուժվում և դառնում են քրոնիկ, ինչը հանգեցնում է տագնապային խանգարման և դեպրեսիայի զարգացման:

Իրականում, զառանցական խանգարումով տառապողներիր մոտ այլ հոգեբանական խանգարումներ, օրինակ՝ անհանգստություն և դեպրեսիա զարգացնելու հավանակությունը ավելի մեծ է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ընհանուր զառանցական խանգարում ունեցող մարդկանց 55%-ը գենետիկորեն նախատրամադրված են որոշ հոգեբանական խանգարումների հանդեպ, ինչպիսիք են՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, շիզոֆրենիան, տագնապային խանգարումը, դեպրեսիան և այլն: Այս նախատրամադրվածությունը սովորաբար առաջանում է ընհանուր զառանցական խանգարումով (ԸԶԽ) տառապող մարդու մոտ վախի, անհանգստության և հուսալքության մակարդակի բարձրացման հետևանքով։ Այս գործոնները իրենց հերթին պայմանավորված են արյան մեջ կորտիզոլի և դոֆամին մակարդակի բարձրացրացումով[13]: Քանի որ ընհանուր զառանցական խանգարումը ինքնին բավականին սարսափեցնող և սթրեսային խանգարում է, որի հետ հիվանդները ստիպված են ապրել։ Այլ խանգարումների, օիրնակ՝ դեպրեսիայի՝ հուսահատության և ընկճվածության անփոփոխ վիճակի, և տագնապային խանգարուման որը (ուղղորդվում է նյարդայնացմամբ, անհանգստությամբ, վախով և մտավախությամբ), ավելանալու դեպքում հիվանդի կյանքը կդառնա անտանելի դժվար[14]։

Ընհանուր զառանցական խանգարման ամենաակնհայտ հետևանքներից մեկը հասարակությունից մեկուսացումն է։ Եթե անհատը հավատում է, որ ՀԴԲ-ն հետևում է իրեն, կամ կան մարդիկ, ովքեր փորձում են վնասել իրեն, նա մեկուսանում է հասարակությունից և դադարում է խոսել մարդկանց մեծամասնության հետ, մանավանդ, եթե նա որևէ թշնամանք կամ իր ցնորական համոզմունքերի հանդեպ անհավատություն է զգում: Քանի որ ընդհանուր զառանցական խանգարումը սովորաբար տեղի է ունենում արդեն իսկ սոցիալապես մեկուսացված մարդկանց մոտ, հետագա մեկուսացումը վատթարացնում է հիվանդությունը, քանի որ երկրորդական անհատը մնում է մենակ «դրդող»-ի հետ՝ հեռու այն մարդկանցից, ովքեր փորձում է օգնել նրանց:

Պատճառներ խմբագրել

Ոչ մեկի հայտնի չեն ԸԶԽ-ի առաջացման ճշգրիտ պատճառները, բայց հայտնի է, որ սթրեսը և սոցիալական մեկուսացումը գլխավոր նպաստող գործոններն են[15]։ Երբ մենք սոցիալապես մեկուսացված ենք, խոսում ենք շատ քիչ մարդկանց հետ, որոնք մեզ համար շատ կարևոր են դառնում, և մենք նրանց էլ ավելի վստահելի ենք համարում, այդ իսկ պատճառով, երբ «դրդողը» պատմում է ցնորական համոզմունքները, երկրորդական անձը, ամենայն հավանականությամբ, հավատում է նրան: Բացի այդ, քանի որ այն մարդիկ, որոնց մոտ արդեն սկսում է զարգանալ ընհանուր զառանցական խանգարումը, սոցալապես մեկուսացված են, չկա ինչ-որ մեկը որ նրանց հիշեցնի իրենց համոզմունքների մասին անհնարին են կամ կամ քիչ հավանական և դա մեծացնում է նրանց մուտ ԸԶԽ-ի զարգացման հավանականությունը։ Իրականում ընհանուր զառանցական խանգարումը բուժելու համար ընդամենը պետք է երկրորդական անհատին հեռացնել «դրդուղ»-ից և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ բուժում[16]։

Սթրեսը նույնպես գործոն է, որը առաջացնում է հոգեկան հիվանդություններ: Մարդկանց մեծամասնությունը, ում մոտ զարգանում են համատարած զառանցքային խանգարում, գենետիկորեն նախատրամադրված են հոգեկան հիվանդությանների հանդեպ։ Այնուամենայնիվ, այս նախատրամադրվածությունը (այսինքն `շիզոֆրենիայի գեները, որոնք անհրաժեշտ է ակտիվացնել) բավարար չէ հոգեկան խանգարման զարգացման համար: Սակայն, եթե մարդը սթրեսի է ենթարկվում, նրա մակերիկամները արտազատում են սթրեսի հորմոն՝ կորտիզոլը, ինչը բարձրացնում է ուղեղում դոպամինի մակարդակի, իսկ դոպամինի մակարդակիը փոփոխությունները կապված են հոգեկան հիվանդության հետ[13]: Արդյունքում, սթրեսը մեծացնում է հոգեբանական խանգարումների, այդ թվում՝ նաև ընհանուր զառանցական խանգարմում զարգացնելու հավանականությունը։

Ախտորոշում խմբագրել

Ընհանուր զառանցական խանգարումը դժվար է ախտորոշել, քանի որ սովորաբար հիվանդը չի դիմում բժշկի, հիվանդը չի գիտակցում, որ իր համոզմունքները խելահեղ են է, քանի որ նա դրանք լսել է գերիշխող դիրքում գտնվող մեկից, ում նա վստահում է: Ավելին, քանի որ նրանց հիվանդությունը աստիճանաբար խորանում է, իսկ կասկացը կամաց կամանց անհետանում է: Ընհանուր զառանցական խանգարումը ախտորոշելու համար օգտագործվում է «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ»-ը, և ըստ ձեռնարկի՝ տուժած անձի վարքը պետք է համապատասխանի երեք չափանիշի.

  • Նա պետք է ունենան ցնորական համոզմունք, որը զարգանում է արդեն հաստատված ցնորական համոզմունք ունեցող անհատի հետ սերտ հարաբերությունների ունենալու միջոցով:
  • Ցնորական համոզմունքը պետք է որ շատ նման կամ նույնիսկ նույնական լինի արդեն իսկ հաստատված առաջնային (անհատի) դեպքի հետ։
  • Ցնորական համոզմունքը չի կարելի բացատրել որևէ այլ հոգեբանական խանգարմամբ, հոգեբանական հատկանիշներով տրամադրության խանգարմանբ, թմրամիջոցների չարաշահման ֆիզիոլոգիական հետևանքների ուղղակի արդյունքով կամ անհատի ընդհանուր առողջական վիճակով[8]:

Բուժում խմբագրել

Անձի ախտորոշումից հետո, հաջորդ քայլը բուժման պատշաճ ընթացքի նշանակումն է։ Առաջին քայլը նախապես առողջ անձին «դրդող» անձնավորությունից առանձնացնելն է, հասկանալու համար թե արդյոք հիվանդությունը ժամանակի ընթացքում անհետանում է կամ նահանջում է[16]։ Եթե դա բավարար չէ ցնորական համոզմունքից ազատվելու համար, ապա կա գործողության երկու հնարավոր ընթացք`դեղամիջոցների նշանակում կամ թերապիա, վերջինս իր հերթին բաժանվում է անհատական թերապիայի և (կամ) ընտանեկան թերապիայի:

  • Դեղամիջոցներ․ Եթե մենակ բաժանումը չի օգնում, հաճախ կարճ ժամանակով զառանցանքները կանխելու համար հոգեմետ դեղեր են նշանակվում։ Հոգեմետ դեղերը դեղամիջոցներ են, որոնք ժամանակավորապես մեղմում են փսիխոզի ախտանիշները, օրինակ՝ ցնորական համոզմունքը և զգայապատրանքը (տեսնել և լսումել բաներ, որոնք գոյությություն չունեն)։ Հոգեմետ դեղերը նաև օգտագործվում են տրամադրության կտրուկ փոփոխություններ և տրամադրության խանգարումներ (օր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում) ունեցող մարդկանց տրամադրությունը կայունացնելու, տագնապային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ անհանգստությունը նվազեցնելու և Տուրետի համախտանիշ ունեցող մարդկանց տիկերը նվազեցնելու համար։ Հոգեմետ դեղերը չեն բուժում փսիխոզը բայց դրանք օգնում են մեղմել ախտանիշները, բայց թերապիայի հետ զուգակցման դեպքում հիվանդի առողջանալու հնարավորությունը ավելի մեծ է: Թեև հոգեմետ դեղերը ուժեղ են և հաճախ արդյունավետ, բայց դրանք ունենում են կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ կամայական շարժումների առաջացում, և դրանք պետք է օգտագործվեն միայն խիստ անհրաժաեշտության դեպքում և հոգեբույժի հսկողության ներքո[17]:
  • Թերապիա. Ընհանուր զառանցական խանգարումից տառապող մարդկանց հետ անցկացվող թերապիայի երկու ամենատարածված ձևերն են անհատական թերապիա և ընտանեկան թերապիա: Անհատական թերապիան իրենից ներկայացնում է դեմառդեմ խորհրդատվություն, որը ուղղված է հիվանդի և հոգեբանի մինջև փոխհարաբերությունների ստեղծմանը և դրական մթնոլորտ ստեղծելուն, որտեղ , որտեղ հիվանդը զգում է, որ նա կարող են խոսել ազատ և ճշմարտացիորեն: Այս մեթոդը արդյունավետ է, քանի որ եթե հիվանդը իրեն ապահով է զգում և վստահում հոգեբանին, վերջինիս սովորաբար հաջողվում է ավելի շատ տեղեկատվություն ստանալ հիվանդից և հասկանալ, թե ինչպես կարող է օգնել նրան։ Բացի այդ, եթե հիվանդը վստահում է հոգեբանին և հավատում է նրա խոսքերին, ցնորական համոզմունքը հերքելը հոգեբանի համար ավելի հեշտ կլինի[18]: Ընտանեկան թերապիան տեխնիկա է, որի ժամանակ ամբողջ ընտանիքը աշխատում է իրենց հարաբերություների բարելավման, ինչպես՝ նաև ցնորական համոզմունքի պատճառի դուրսբերման և լուծման վրա։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկի քույրը «դրդող» է, ամբողջ ընտանիքը սպիպված կլինի ներգրավվել և ապահովել «առաջնային» և «երկրորդական» հիվանդների՝ իրարից առանձին մնալը, ինչպես նաև հասկալ թե ինչ պետք է անել այդ խնդիրը լուծելու համար: Որքան ավելի շատ աջակցություն ստանա հիվանդը, այնքան ավելի հավանական է, որ նա կբուժվի, մանավանդ որ ԸԶԽ-ն սովորաբար առաջանում է սոցիալական մեկուսացման պատճառով[19]։

Դեպքերի մեծ մասում ցնորական հումոզմունքները, հետևաբար հիվանդությունը ևս, բուժման արդյունքում վերջիվերջո թուլանում են և գրեթե վերանում: Սակայն բուժում չստանալու դեպքում դրանք կարող են դառնալ քրոնիկ, հանգեցնել անհանգստության, ընկճվածության, ագրեսիվ վարքի, իսկ հետագայում՝ սոցիալական մեկուսացման: Բացի այդ, ցավոք, չկան վիճակագրական տվյալներ այս հիվանդության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն հազվագյուտ հիվանդություն է և ենթադրվում է, որ շատ հաճախ հիվանդները չեն դիմում բժշկի։ Այնուամենայնիվ, բուժման դեպքում կանխատեսումները դրական են։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր զառանցական խանգարումը առավել հաճախ հանդիպում է միջինից փոքր-ինչ բարձր ինտելեկտի գործակից ունեցող կանանց մոտ, ովքեր իրենց ընտանիքի հետ չեն շփվում, ապրում են գերիշխող անձնավորության (զուգընկերոջ) հետ, որը հոգեբանական խանգարում ունի: Երկրորդային դեպքերի մեծ մասի մոտ, ում մոտ զարգացնում է զառանցական խանգարում, ախտորոշվում է նաև Կախյալ անձնային խանգարում, որ բնութագրվում են համապարփակ վախով, որը անհատին հանգեցնում է մշտական մխիթարության, աջակցության և առաջնորդության կարիք զգալուն[20]: Բացի այդ, երկրորդական դեպքերի 55%-ը ունեցել են հոգեբանական խանգարում ունեցող հարազատ, և արդյունքում, երկրորդային դեպքերը սովորաբար ունեն հոգեկան հիվանդությունների հանդեպ բնածին նախատրամադրվածություն: Խանգարուման լուրջ դեպքեր կարող են առաջանալ նաև աղանդներում. օրինակ՝ «Դրախտի դարպասներ» ՉԹՕ կրոնական և միլիենալիզմական աղանդի դեպքը։ Աղանդը ղեկավարվում էր Մարշալ Էփլուվայթի կողմից, ով այլմոլորակային կյանքի վերաբերյալ ցնորական համոզմունքներ ուներ: Աղանդի անդամների մոտ զարգացել էր նույն խանգարումը, և նրանք ինքնասպանություն գործեցին՝ ցանկանալով, որ իրենց հոգին միանա տիեզերանավին և թռչի դեպի գիսաստղ։

Հատկանշական դեպքեր խմբագրել

Ուրսուլա և Սաբինա Էրիկսոններ երկվորյակ քույրերի դեպքը[21]․ 2008 թվականի մայիսին Ուրսուլան վազում է դեպի ճանապարհի երթևեկելի հատված՝ ուղիղ բեռնատար ավտոգնացքի առաջ և ստանում է ծանր վնասվածքներ: Սաբինան այնուհետև անմիջապես կրկնօրինակեց իր երկվորյակի գործողությունները՝ դուրց թռչելով անցնող մեքենայի առաջ: Երկու քույրերն էլ ողջ են մնացել՝ ստանալով ծանր, բայց կյանքին չսպառնացող վնասվածքներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սաբինա Էրիկսոնը ընհանուր զառանցական խանգարումով տառապող «երկրորդական» հիվանդ էր, որը ենթարկվել էր իր երկվորյակ քրոջ՝ Ուրսուլայի ազդեցուցյանը ով «առաջնային» հիվանդ էր: Սաբինան ավելի ուշ ոստիկանության բաժնի աշխատակցին ասաց. «Շվեդիայում մենք ասում ենք, որ դժբախտ պատահար մենակ չի գալիս: Սովորաբար, եթե վատ դեպք է պատահում դրան հաջորդում է ևս մեկը կամ, գուցե երկուսը»[22]: Այնուամենայինիվ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սաբինա աննորմալ վարք է դրսևորում և դանակահարելով սպանում է իրեն օգնության ձեռք մեկնած տղամարդուն[23][24][25]։

Մեկ այլ դեպքի էր մասնակիցներ են Մարգարիտը և նրա ամուսինը՝ Մայքըլը, երկուսն էլ 34 տարեկան էին, և երկուսի մոտ էլ ախտորոշվել էր ընդհանուր զառանցական խանգարում։ Նրանց թվում էր, որ իրենց հետևում են։ Ամուսինները կարծում էին՝ ինչ-որ մարդիկ մտնում ենիրենց տուն տնով մեկ աղվամազ և փոշի են շաղ տալիս և «կրում են իրենց կոշիկները»։ Բացի դրանից, երկուսն էլ ունեին մի քանի այլ ախտանիշներ, որոնք հաստատում էին զգացմունքային վարակումը, որը հնարավոր է կողմերից ցանկացածի կողմից[26]։

Հոգեբույժ Ռեջրալդ Մեդլիկոտը Պարկեր-Հարմի սպանության գործի վերաբերյալ հոդված է հրապարակել, որը կոչվում է «Բարձրագույն տիպի պարանոյան խելագարություն երկուսով խանգարման պայմաններում-Երկու դեռահասների սպանությունների ուսումնասիրությունը»։ Հոդվածում նա պնդում է, որ երկու դեռահաս ընկերների խորը հարաբերությունները և ընդհանուր երազանքները խորացրել և վատթարացրել են հոգեկան հիվանդությունը, որն էլ հանգեցրել է սպանության․՝«Յուրաքանչյուրը ազդում էր մյուսի վրա՝ ինչպոս ռեզոնատոր, մեծացնելով նարցիսիզմի մակարդակը»[27]։

2016 թվականին Ավստրալիայի Մելբուռն քաղաքից հինգ անդամ ունեցող ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքը հայտնվեց թերթերի առաջին էջերում։ Բանն այն էր, որ նրանք կտրուկ լքել էին իրենց տունը և անցել ավելի քան 1600 կմ (1000 մղոն) Վիկտորիա նահանգի տարածքով, քանի որ ընտանիքի անդամներից որոշները համոզված էիր, որ ինչ-որ մեկը պատրաստ է սպանել և թալանել նրանց: Ոստիկաններն այդ փաստը հաստատող ոչ մի ապացույց չգտավ, և երբ որ ընտանիքի անդամների ախտանիշները իրեն-իրեն անցան նրանք վերադարձան տուն[28]:

«Վատ արյուն. Գաղտնիքները և սուտերը Սիլիկոնային հովտումի ստարտափում» գրքի հեղինակը կարծում է, որ այս հիվանդությունով է տառապում նաև "Theranos" ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոումսը և նրա սիրեցյալ, բիզնես գործընկեր Ռամեշ Բալվանը:

Կարծիք կա, որ Հնդկաստանի Բուրարի թաղամասում բնակվող ընտանիքի բոլոր 11 անդամները նույնպես ունեցել են այս հիվանդությունը[29][30]։ 2018 թվականի հունիսի 30-ին ընտանիքը ինքնասպանություն է գործել անդամներից մեկի համոզմունքի պատճառով[31]։

Հիշատակումններ զանգվածային մշակույթում խմբագրել

  • 1998 թվականին "X-Files" սերիալի հինգերորդ եթերաշրջանի իններորդ սերիան[32] վերնագրված էր "Folie à Deux" և պատմում է մի մարդու մասին, որը կարծում է, որ իր տնօրենը միջատ-հրեշ է, զառանցաք, որին Ֆոքս Մոլդերը սկսում է հավատալ հետաքննությունից հետո:
  • 2006 թվականին "Lionsgate" ընկերության կողմից նկարահանված ֆիլմը "Bug"(Միջատ) պատկերում է մի զույգի, ովքեր ընդհանուր ցնորական համոզմունք ունրանք և կարծում են որ իրենց մաշկի տակ աֆիդներ(միջատի տեսակ) են ապրում:
  • 2008 թվականին ամերիկյան "Fall Out Boy" ռոք-խումբը թողարկեց իրենց չորրորդ "Folie á Deux" ալբոմը։
  • 2011 թվականի թողարկված "Apart" անկախ ֆիլմը պատմում է երկու սիրահարների մասին, որոնք տառապում են ինդուկցված զառանցական խանգարումով և փորձում են բացահայտել իրենց ընդհանուր, խորհրդավոր և ողբերգական անցյալը: 2011-ին տված հարցազրույցի ժամանակ ռեժիսոր Ահարոն Ռոտինհաուսը նշել է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքի ուսումնասիրությունների վրա[33][34]:
  • 2011 թվականի մարտին "CSI. Miami" շոուի ՝ 9-րդ եթերաշրջան, 15-րդ սերիայում մարդասպան զույգն ուներ այս հիվանդությունը։
  • 2012 թվականի Ապրիլին "Criminal Minds" սերիալի 7-րդ եթերաշրջան 19-րդ սերիայում մարդասպան ընտանիքն ունի այս հիվանդությունը:
  • 2017 թվականի նոյեմբերին "Chance" սերիալի 2-րդ եթերաշրջանի 9-րդ սերիայում չարագործները տառապում են այս հիվանդությամբ:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Berrios G E & Marková IS (2015) Shared Pathologies. In Bhugra D & Malhi G (eds) Troublesome disguises. Managing challenging Disorders in Psychiatry. 2nd Edition, London, Wiley, pp3-15
  2. Arnone D, Patel A, Tan GM (2006). «The nosological significance of Folie à Deux: a review of the literature». Annals of General Psychiatry. 5: 11. doi:10.1186/1744-859X-5-11. PMC 1559622. PMID 16895601.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. 3,0 3,1 Dantendorfer K, Maierhofer D, Musalek M (1997). «Induced hallucinatory psychosis (folie à deux hallucinatoire): pathogenesis and nosological position». Psychopathology. 30 (6): 309–15. doi:10.1159/000285071. PMID 9444699.
  4. «Madness In The Fast Lane». Documentary Storm. 24.09.2010. Վերցված է 31.05.2011-ին.
  5. Berrios G.E; Ireland W.W (https://journals.sagepub.com/doi/10.1177/0957154X9800903506). «Folie à deux - a mad family». History of Psychiatry (9): 383–395. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)
  6. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ. 19․09․2013թ. էջ 186.
  7. Dewhurst, ; Todd,, Kenneth; Todd, John (https://journals.lww.com/jonmd/Citation/1956/11000/THE_PSYCHOSIS_OF_ASSOCIATION_FOLIE_A_DEUX.3.aspx) [1956]. «"The psychosis of association: Folie à deux"». Journal of Nervous and Mental Disease (5): 451–459. doi:10.1097/00005053-195611000-00003. PMID 13463598. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. 8,0 8,1 «Shared Psychotic Disorder Symptoms - Psych Central». Psych Central (ամերիկյան անգլերեն). 2016-05-17. Վերցված է 2018-03-22-ին.
  9. «Delusional Disorder | Psychology Today». Psychology Today (անգլերեն). Վերցված է 2018-03-22-ին.
  10. «Delusion Types». News-Medical.net (անգլերեն). 2010-08-15. Վերցված է 2018-03-22-ին.
  11. «4 Types of Delusions & Extensive List of Themes - Mental Health Daily». Mental Health Daily (ամերիկյան անգլերեն). 2015-04-29. Վերցված է 2018-03-22-ին.
  12. «How stress affects your body and behavior». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 2018-03-22-ին.
  13. 13,0 13,1 «EverydayHealth.com». EverydayHealth.com. 29.04. 2013. Վերցված է 22.03.2018-ին.
  14. «Anxiety: Causes, symptoms, and treatments». Medical News Today (անգլերեն). Վերցված է 2018-03-22-ին.
  15. «Shared Psychotic Disorder - Treatment Options». luxury.rehabs.com (անգլերեն). Վերցված է 2018-03-22-ին.
  16. 16,0 16,1 «Symptoms of Shared Psychotic Disorder». www.mentalhelp.net. Վերցված է 2018-03-22-ին.
  17. «CAMH: Antipsychotic Medication». www.camh.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-03-22-ին.
  18. «Benefits of Individual Therapy | Therapy Groups». www.therapygroups.com (անգլերեն). Վերցված է 2018-03-22-ին.
  19. «Teen Treatment Center Blog». Teen Treatment Center (անգլերեն). Վերցված է 2018-03-22-ին.
  20. «Dependent Personality Disorder Symptoms - Psych Central». Psych Central (ամերիկյան անգլերեն). 2017-12-17. Վերցված է 2018-03-22-ին.
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «madnessinthefastlane» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. «TV Preview: Madness In The Fast Lane – BBC1, 10.35 pm». The Sentinel. 10 August 2010. Վերցված է 31 August 2010-ին.
  23. «Why was Sabina Eriksson free to kill?». The Sentinel. 3 September 2009. Վերցված է 31 August 2010-ին.
  24. Bamber, J (7 September 2009). «Could M6 film of killer have saved victim?». The Sentinel. Վերցված է 31 August 2010-ին.
  25. Madness In The Fast Lane Արխիվացված 2010-10-01 Wayback Machine Retrieved 3 February 2011.
  26. This case study is taken from Enoch and Ball's 'Uncommon Psychiatric Syndromes' (2001, p181)
  27. McCurdy, Marian Lea (2007). «Women Murder Women: Case Studies in Theatre and Film» (PDF).
  28. «Tromp family: The mystery of a tech-free road trip gone wrong - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). 2016-09-07. Վերցված է 2016-09-07-ին.
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «auto4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. «Burari deaths: Family could have been suffering from 'shared psychotic disorder', says Delhi Police». Hindustan Times. 3 July 2018.
  31. «Delhi Family Found Hanging Expected To Be Saved 'When Water Turns Blue'». NDTV.com.
  32. Wikipedia https://en.wikipedia.org/wiki/List_of_The_X-Files_episodes. Վերցված է 21 March 2020-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  33. Cangialosi, Jason. «SXSW 2011: Interview with Aaron Rottinghaus, Director of 'Apart'». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 29 April 2014-ին. Վերցված է 13 August 2013-ին.
  34. PTI. «Burari deaths: Family may have been suffering from 'shared psychosis'». @businessline.

Տես նաև խմբագրել