Մասյաց աղավնի
«Մասյաց աղավնի», ամսագիր («Ավետաբեր Հայաստանյայց» ենթավերնագրով)։ Լույս է տեսել 1855-1858, Փարիզում` հայերեն և ֆրանսերեն, 1860-1865 թվականին՝ Թեոդոսիայում հայերեն և ռուսերեն։ Խմբագիր-հրատարակիչը Գաբրիել Այվազովսկին է եղել։ Նպատակն էր ծանոթացնել եվրոպական քաղաքակրթության և գիտության նվաճումներին, սեր առաջացնել արվեստների ու արհեստների հանդեպ, նպաստել ժողովրդի բարոյական դաստիարակությանը։ Կարևոր նշանակություն է տվել կրթությանն ու գիտությանը, տպագրել գիտահանրամատչելի զրույցներ, մանկավարժական ու պատմական բնույթի հոդվածներ են։ 1860 թվականից ունեցել է «Ռադուգա» հավելվածը[1][2]։
Մասյաց աղավնի արմտ. հայ.՝ Մասեաց աղաւնի, ֆր.՝ La colombe du Massis և արմտ. հայ.՝ Ծիածան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն, ֆրանսերեն և ռուսերեն |
Հիմնադրվել է | հունվար 1855 |
Հիմնադիր | Գաբրիել Այվազյան |
Երկիր | ![]() ![]() |
Գրասենյակ | Փարիզ և Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Լուծարվեց | օգոստոս 1865 |
ԳրականությունԽմբագրել
- Հանրագիտակ, «Մշակույթի աշխարհ», ՀԳՄ հրատարակչություն, 2007, 195-րդ էջ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարանը - ՄԱՍԵԱՑ ԱՂԱՒՆԻ»։ Վերցված է 2022-12-09
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 270)։ |