Մասլոուի պահանջմունքների բուրգ

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է[2], որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

Մասլոուի ստորակարգության մի մեկնաբանություն, պատկերված որպես մի բուրգ՝ ավելի հիմնական պահանջմունքները ներքևում։[1]

Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, հոգեկան հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել»[3]։ Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով... սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր»[4]։

Ներկայացչություններ խմբագրել

Մասլոուի պահանջմունքների հիերարխիան նաև կարևորության կարգով է կանխորոշված[5]։ Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։ Հիերարխիայի ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում, երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են։ Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին այլևս առաջնային կարևորություն չի տա։ Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներն էլ չեն բավարարվում, անհատը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի դեպի ավելի ցածր մակարդակ։ Օրինակ՝ պատիվ մակարդակի մի գործարար, որին ախտորոշել են քաղցկեղ, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեվորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքնետ) և հավանականորեն վիճակը թեթևանալու ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի[6]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-11-ին։ Վերցված է 2009-11-27 
  2. A.H. Maslow, A Theory of Human Motivation, Psychological Review 50(4) (1943):370-96.
  3. Maslow Abraham (1954)։ Motivation and Personality New York:. Harper. p. 236.
  4. Maslow, A.H. (1971). The farther reaches of human nature. New York: Penguin Compass. Chpt 3, "Self-actualizing and beyond", p. 41.
  5. Clark, Timmy J. Success Through Quality. Milwaukee: ASQ Quality Press, 1999.
  6. «Maslow's Hierarchy of Needs - Success Circuit»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 19-ին։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27