Մասատոշի Նակայամա (ճապ.՝ 中山正敏, ապրիլի 13, 1913(1913-04-13), Յամագուտի, Ճապոնիա - ապրիլի 15, 1987(1987-04-15), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), կարատեի ճապոնացի վարպետ[1][2][3], 10-րդ դան, Գիչին Ֆունակոշիի աշակերտը, ժամանակակից Շոտոկանի ստեղծողներից մեկը, Ճապոնական կարատեի ասոցիացիայի (ՃԿԱ) հիմնադիրներից[4] և ավագ մարզիչներից մեկը[5], Տակուշոկու համալսարանի ֆիզիկական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր[6]։ Շուրջ 40 տարի Մասատոշի Նակայաման զբաղվել է շոտոկան կարատեի տարածմամբ ամբողջ աշխարհում։ Նա հեղինակել է գրքեր կարատեի մասին, մարզել է կարատեի բազմաթիվ հայտնի վարպետների. նրա աշակերտներից են եղել Հիրոկազու Կանազավան, Նիշիյաման, Կեինոսուկե Էնոեդան, Տակայուկի Միկամին, Տաիջի Կասեն[7], Հիդեո Օչին և ուրիշներ։ Մասատոշի Նակայաման եղել է առաջին կարատեիստը, որ իր կենդանության օրոք ստացել է 9-րդ դան. հետմահու նրան շնորհվել է 10-րդ դան[3]։

Մասատոշի Նակայամա
Ծնվել է13 ապրիլի, 1913
Յամագուտի պրեֆ., Ճապոնիայի կայսրություն
Մահացել էապրիլի 15, 1987(1987-04-15) (տարիքը 74)
Տոկիո, Ճապոնիա
Բնագիր անուն中山正敏
Երկիր Ճապոնիա
Ազգությունճապոնացի
ՈճՇոտոկան
Ուսուցիչ(ներ)Գիչին Ֆունակոշի
Գիգո Ֆունակոշի
Ակտիվ շրջան1932-1987
Նշմարելի աշակերտներԿեյգո Աբե, Տեցուհիկո Ասաի, Կեինոսուկե Էնոեդա, Հիրոկազու Կանազավա, Տակայուկի Միկամի, Տերույուկի Օկազակի, Հիդետակա Միշիյամա, Տաիջի Կասե, Հիրոշի Շիրաի, Մասաակի Ուեկի, Հիդեո Օչի, Մասահիկո Տանակա, Յուտակա Յագուչի, Ֆրենկ Վոոն-ա-տաի, Շիգերու Տակաշինա, Տոշիհիրո Մորի, Տակեմորի Իմուրա, Մինորի Կավավադա, Հիդեո Յամամոտո, Տակաշի Յամագուչի, Յոշիհարու Օսակա, Յասունորի Օգուրա, Տոմիո Իմամուրա, Սեիզո Իզումիյա, Կացուտոշի Շիինա, Յասուո Հանզակի, Տացույա Նակա, Տակույա Տանիյամա, Կունիո Կոբայաշի, Սատոշի Տակահաշի, Յուկո Հիրայամա, Կոիչիրո Օկումա, Տակեմազա Օկույամա, Շոջիրո Սուգիյամա
ԿայքԿարատեի ասոցիացիա

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Մասատոշի Նակայաման ծնվել է 1913 թվականի ապրիլի 13-ին[2][8][9] Ճապոնիայի Յամագուտի պրեֆեկտուրայում[1]. նրա հայրը՝ Նաոմիչի Նակայաման, եղել է զինվորական բժիշկ և կենդոյի ուսուցիչ[6]։ Նամայամայի պապը պատկանել է սամուրայների սանադա խմբավորմանը[10], այդ պատճառով էլ բուդոն միշտ եղել է ընտանիքի ուշադրության կենտրոնում, և Նակայաման համալսարան ընդունվելուց առաջ պարապել է կենդո։ 1932 թվականին Մասատոշին հորից գաղտնի[10] ընդունվում է Տակուշոկու համալսարանը, որտեղ սովորել է մանդարին լեզուն և Չինաստանի պատմություն, ինչը նրան հնարավորություն էր տալիս 1930-ական թվականների վերջին այցելել Չինաստան։ Նակայաման ցանկացել է համալսարանում պարապել կենդոյի խմբակում, սակայն, շփոթելով ժամանակացույցը, մասնակցել է կարատե դոյի պարապմունքի։ Նակայաման մի քիչ կարդացել է կարատեի մասին, և շարժումները նրան թվացել են շատ հետաքրքիր։ Բայց երբ աշակերտներից մեկն առաջարկել է, որ նա ինքը փորձի, ապագա վարպետը հասկացել է, որ դա այնքան էլ հեշտ չէ։ Սկզբում նա հանդիպել է դժվարությունների, օրինակ՝ նրան չէր հաջողվում ձգվել[11], սակայն, պարապելով մեծ համառությամբ, Նակայաման կարողացել է հասնել լավ արդյունքների։ Համալսարանում Նակայաման կարատե պարապել է Գիչին Ֆունակոշիի ու նրա որդու՝ Յոշիտակա Ֆունակոշիի ղեկավարությամբ[1][2]։

1935 թվականին Նակայաման ճանապարհորդել է Միջին Մոնղոլիայում՝ Մեծ Հինգանում։

1930-ականների վերջ և 1940-ական թվականներ խմբագրել

1937 թվականին ավարտելով համալսարանը՝ Նակայաման ուսանողների փոխանակման ծրագրով[10] մեկնել է Պեկին՝ սովորելու չինարեն, հասարակագիտություն և պատմություն։ Ի սկզբանե Նակայաման հիացած չէր չինական մարտավեստով, քանի որ նրանց մեջ մեծ ուշադրություն է դարձվում շրջանաձև շարժումներին, իսկ Նակայաման կարծում էր, որ դա հանգեցնում է կենտրոնացումը կորցնելուն։ Սակայն մի քանի ուսուցիչների հետ պարապելուց հետո Նակայաման փոխում է իր կարծիքը։

Չինաստանում Նակայամայի հիմնական ուսուցիչը եղել էր Փայը, ով հյուսիսային ոճերից մեկի տարեց վարպետ էր։ Հյուսիսային ոճերին հատուկ ոտքերով աշխատելու տեխնիկայի ազդեցությամբ Նակայաման մշակում է երկու նոր շարժում ոտքերով՝ տայսոկու-ուկե (ճնշող հարված ոտնաթաթով կամ սրունքով) և ուրա-մավասի-գերի (ոտքով շրջանաձև հարված պտտվելով)։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը Մասատոշի Նակայաման ստացել է 2-րդ դան[12]։ Պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականի մայիսին, Նակայաման վերադարձել է Ճապոնիա[1], իսկ նրա հորինած տեխնիկաները նույն 1946 թվականին Ֆունակոշիի թույլտվությամբ ընդգրկվել են շոտոկանում։ Չինաստանից վերադառնալուց հետո Նակայաման մտադիր էր դասավանդել չինարեն, սակայն պատերազմին հաջորդած մի քանի տարվա ընթացքում Ճապոնիայում տիրող տնտեսական և սոցիալական քաոսի պատճառով դա նրան չի հաջողվել, և կարատեի վարպետն ապրուստի միջոցներ վաստակելու համար ստիպված է եղել զբաղվել ներքնաշորերի առևտրով[10]։

Նակայաման եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ձեռնամարտի ավագ մարզիչներից մեկը։ Ամերիկացի աշակերտներին դասավանդելը նրան թույլ տվեց հասկանալ, որ պետք է ավելի մանրամասն բացատրել, թե ինչու է կարատեում օգտագործվում նման, այլ ոչ թե այլ տեխնիկա։ Ամերիկացիները, ի տարբերություն ճապոնացիների, հիմնավորումներ են պահանջել շարժումների համար, այդ պատճառով ճապոնացի մարզիչները սկսել են վերլուծել տեխնիկան և տվել են տեսական բացատրություններ՝ հիմնվելով ֆիզիկայի օրենքների վրա։

Ճապոնական կարատեի ասոցիացիա խմբագրել

1948 թվականին Ճապոնիայում հանվել է կարատեի արգելքը, և 1949 թվականին Ֆունակոշին ժողով է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է կարատեի ապագան։ 1949 թվականի մայիսին Նակայամայի, Իսաո Օբատայի և այլոց օգնությամբ հիմնադրվել է Ճապոնական կարատեի ասոցիացիան (JKA)[1][4][13]: Ֆունակոշին եղել է կազմակերպության պաշտոնական ղեկավարը, իսկ Նակայաման՝ ավագ մարզիչ[3][13]։ Մշակվել են տեխնիկական և քննական չափանիշները։ Ֆունակոշիի վերահսկողության տակ Նակայաման սկսել է ձևավորել մարզչական ծրագիրը։ Մշակվել է սպորտային մենամարտերի վարման ծրագիր, ինչի շնորհիվ կարատեիստների մենամարտերը դարձել են պակաս արյունոտ և ավելի անվտանգ։

1951 թվականին Մասատոշի Նակայաման ստացել է 3-րդ դան, իսկ 1955 թվականին՝ 5-րդ դան[12]։ Ֆունակոշիի մահից հետո Նակայաման ընտրվել է ՃԿԱ-ի գլխավոր հրահանգիչ, իսկ 1961 թվականին ստացել է 8-րդ դան։ Նակայաման առանձնացրել է կատան և կումիտեն՝ որպես մրցութային դիսցիպլիններ[1][3]։ ՃԿԱ դոջոյի (մարզասրահ) սովորողները մեծ հաջողությունների են հասել 1950-ական և 1960-ական թվականներին[3]։

Նակայաման հայտնի է նրանով, որ մեծ աշխատանք է կատարել կարատեն աշխարհում տարածելու համար[2][3][14][15][16][17]։ Այլ ավագ մարզիչների հետ միասին նա իրականացրել է մարզիչների ստաժավորման ծրագիր[1], որի շրջանավարտներից շատերն ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներ՝ բացելու շոտոկանի ակումբներ և ներգրավելու նոր անդամների[3]։ Մասատոշի Նակայաման 1952 թվականին[13] սկսել է աշխատել Տակուշոկու համալսարանի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում[3], իսկ հետագայում ղեկավարել է այն[13]։ Համալսարանում նա գլխավորել է նաև դահուկավազքի թիմը[3]։

Ուշ տարիներ խմբագրել

Մասատոշի Նակայաման մարտերի մասնակցել է բավական երկար. իր վերջին մենամարտը, որ նա անցկացրել է 52 տարեկան հասակում, ավարտվել է իր հաղթանակով[11]։

1971 թվականին Ճապոնական Ալպերում Նակայաման հայտնվել է ձնահյուսի տակ և հազիվ է փրկվել մահից։ Բժիշկները կանխագուշակում էին, որ նա կմեռնի մի քանի օրից, և հարազատները հավաքվում են նան հրաժեշտի տալու։ Սակայն, չնայած բժիշկների արգելքին, Նակայաման շարունակում է պարապմունքները՝ պնդելով, որ դրանք իրեն կօգնեն վերականգնել ուժերը[10][11]։

1972 թվականին Նակայաման իր աշակերտներից մեկի՝ Հիրոկազու Կանազավայի օգնությամբ իր տան նկուղային հարկում հիմնում է իր սեփական դոջոն, որը կոչում է «Հոյցուգան»[18][19][20]։ Այդ դոջոն տեղակայված էր Էբիսուում՝ ՃԿԱ հոնբու (կենտրոնական) դոջոյից ոչ հեռու[18]։ Օտարերկրացի սովորողներն ապրում էին հանրակացարանում և պարապում այդ դոջոյում 1970-ական թվականների սկզբից[3]։

Մասատոշի Նակայաման 1974 թվականին դեռևս ուներ 8-րդ դան[21]։ 9-րդ դան նա ստանում է 1980-ական թվականներին[12]՝ դառնալով Շոտոկանի առաջին վարպետը, որ այդ դանն ստացել է իր կենդանության օրոք[3]։ Մինչև իր կյանքի վերջը Նակայաման շարունակել է դասավանդել Շոտոկան կարատե։

Նակայամա Մասատոշին մահացել է 1987 թվականի ապրիլի 15-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում[2][22][23][24][25][26][27][28]։

Ժառանգություն խմբագրել

Նակայամա Մասատոշին հեղինակել է կարատեի մասին բազմաթիվ գրքեր, որոնց թվում է «Լավագույն կարատե» 11 հատորներից բաղկացած շարքը։ Նրա գրքերից են՝

  • Կարատեի դինամիկա (1986)[29][30],
  • Լավագույն կարատեն. մանրամասն(1977)[31],
  • Գործնական կարատե։ Ուղեցույց յուրաքանչյուր մարդու ինքնապաշտպանության համար (1963, համահեղինակությամբ)[32],
  • Գործնական կարատե։ Պաշտպանություն ընդդեմ անզեն հակառակորդի (1963, համահեղինակությամբ)[33],
  • Գործնական կարատեն փողոցում[34]։

Նակայամայի գրքերում ոչ միայն նկարագրվում են կարատեի տարբեր տեխնիկաներ և մարզումների մեթոդներ, այլև տրվում են տեխնիկայի տեսական հիմնավորումները ֆիզիկայի և անատոմիայի տեսանկյունից։ Գրքերից բացի Նակայաման հեղինակել է հոդվածներ և մի շարք տեսաֆիլմեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Japan Karate Association: Master Nakayama Masatoshi Արխիվացված 2010-04-07 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Abada Capoeira: In memoriam – Master Masatoshi Nakayama Արխիվացված 2009-11-29 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 USA Dojo: Masatoshi Nakayama Արխիվացված 2011-09-27 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  4. 4,0 4,1 Evans, J. K. (1988): "The battle for Olympic Karate recognition: WUKO vs. IAKF." Black Belt, 26(2):54–58.
  5. «МасатосиНакаяма». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  6. 6,0 6,1 «Накаяма Масатоси (книги)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  7. «Федерация традиционного каратэ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  8. The Shotokan Way: Masatoshi Nakayama profile Արխիվացված 2017-11-01 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  9. Shoto-ryu Karate-do Shiseikai: Masatoshi Nakayama Արխիվացված 2010-01-20 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Интервью с Масатоси Накаяма». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Масатоси Накаяма, глава стиля Сётокан». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 Zalewski, P. (2005): The Japanese evolution of Karate rank Արխիվացված 2008-07-19 Wayback Machine (extract). Retrieved on February 14, 2010.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Washington DC Shotokan Karate Club: Masatoshi Nakayama Արխիվացված 2002-08-16 archive.today Retrieved on February 13, 2010.
  14. Rosenthal, J. (1987): "Editorial: Nakayama's death ushers in new era for Karate." Black Belt, 25(8):6.
  15. International Shotokan Karate Federation: History of ISKF Արխիվացված 2010-06-09 Wayback Machine Retrieved on February 14, 2010.
  16. Japan Karate Association of India: JKA Masters Արխիվացված 2017-04-22 Wayback Machine Retrieved on February 14, 2010.
  17. Shotokan Karate-Do Sunshine Coast: About Shotokan Արխիվացված 2009-11-22 Wayback Machine Retrieved on February 14, 2010.
  18. 18,0 18,1 Hoitsugan: Dojo, Book, Way of Life Retrieved on February 13, 2010.
  19. Cheetham, J. (1998): Editorial Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Shotokan Karate Magazine, 54(1) (February 1998). Retrieved on February 14, 2010.
  20. The Shotokan Way: Hoitsugan seminars 2005 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Retrieved on February 14, 2010.
  21. Marr, J. G. (2008): The history of Japan Karate Association and Midwest Karate in Canada Արխիվացված 2009-08-29 Wayback Machine Retrieved on January 16, 2010.
  22. Japan Karate Association: History – Growth & Development (1957–1989) Արխիվացված 2010-11-25 Wayback Machine Retrieved on February 14, 2010.
  23. Kanazawa, H. (2006): Black Belt Karate: The intensive course (p. 13). Tokyo: Kodansha. (ISBN 978-4-7700-2775-7) (Originally published in 1978 in Japanese, as Karate: Rokushūkan de Tsuyokunaru.)
  24. International Shotokan Karate Federation: Masters Արխիվացված 2010-04-28 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  25. International Shotokan-ryu Karate-do Shihankai: Brief history of Shotokan Արխիվացված 2008-06-05 archive.today Retrieved on February 13, 2010.
  26. JKA Finland: History of Karate Արխիվացված 2009-05-20 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  27. Shotokan Karate Do of United Nations: Shotokan Karate History Retrieved on February 13, 2010.
  28. Victoria Shotokan Karate-Do and Kobudo Association: Modern Karate Masters Արխիվացված 2015-04-27 Wayback Machine Retrieved on February 13, 2010.
  29. Накаяма М. Динамика каратэ / Пер. с англ. А. Куликова. — М.: ФАИР-ПРЕСС, 1999. — 304 с. — (Боевые искусства). — ISBN 5-8183-0138-9
  30. Nakayama, M. (1986): Dynamic Karate (translated by J. Teramoto and H. Kauz). Tokyo: Kodansha. (ISBN 978-0-8701-1788-6; original edition 1966.)
  31. Nakayama, M. (1977): Best Karate: Comprehensive. Tokyo: Kodansha. (ISBN 978-0-8701-1317-8)
  32. Nakayama, M., & Draeger, D. F. (1963): Practical Karate: A guide to everyman's self-defense. Tokyo: Tuttle.
  33. Nakayama, M., & Draeger, D. F. (1963): Practical Karate: Defense against an unarmed assailant. Tokyo: Tuttle. (ISBN 0-8048-0482-6)
  34. Накаяма М., Дрэгер Ф. Донн Практическое каратэ на улице / Пер. с англ.. — М.: ФАИР-ПРЕСС, 2000. — 288 с. — (Боевые искусства). — ISBN 5-8183-0130-3

Արտաքին հղումներ խմբագրել