Մասաբումի Հոսոնո (ճապ.՝ 細野 正文 Hosono Masabumi), հոկտեմբերի 15, 1870(1870-10-15)[1], Նիիգատա, Ճապոնիա - մարտի 14, 1939(1939-03-14)[1], Ճապոնիա), ճապոնացի, որը փրկվել է «Տիտանիկի» խորտակման ժամանակ և հայրենիքում ենթարկվել է օստրակիզմի նրա համար, որ փրկել է ինքն իրեն, ոչ թե մնացել է խորտակվող նավում[2]։

Մասաբումի Հոսոնո
ճապ.՝ 細野正文
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1870(1870-10-15)[1]
ԾննդավայրՆիիգատա, Ճապոնիա
Մահացել էմարտի 14, 1939(1939-03-14)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՃապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունTokyo University of Foreign Studies? և Հիտոցուբասի համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
 Masabumi Hosono Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Կարպատիա»-ն Նյու Յորքում «Տիտանիկի» փրկված ուղևորների հետ միասին

Քառասունամյա պետական ծառայող Հոսոնոն աշխատում էր Ճապոնիայի Տրանսպորտի նախարարությունում և 1910 թվականին մեկնել էր Ռուսական կայսրություն պետական երկաթուղային տրասնպորտի տեղական համակարգի աշխատանքի հետ ծանոթանալու համար։ Հոսոնոն Ճապոնիա էր վերադառնում Եվրոպայով և Ամերիկայով։ Որոշ ժամանակ նա մնացել էր Լոնդոնում, ապա 1912 թվականի ապրիլի 10-ին Սաութհեմփթոնում բարձրացել է «Տիտանիկ» նավ երկրորդ կարգի տոմսով։ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Մասաբումի Հոսոնոյին արթնացրեց ստյուարդը՝ տեղեկացնելով նավից տարհանման մասին։ Երկրորդ կարգի նավախցից ճապոնացին արդեն չէր կարող հայտնվել փրկարար նավակներում, այդ իսկ պատճառով ստյուարդն առաջարկեց նրան անցնել երրորդ կարգի տախտակամած։ Դրամատիկ իրադրությունում, երբ տախտակամածի վրա տեղերն առաջին հերթին տրամադրվում էին կանանց և երեխաներին, Հոսոնոն, այնուամենայնիվ, կարողացավ նստել № 10 նավակը (այլ տվյալների համաձայն՝ № 13 նավակը[3]): Ապրիլի 15-ին առավոտյան 8-ին այդ նավակի ուղևորները փրկվեցին «Կարպատիա» նավի անձնակազմի կողմից։ Դեռևս նավի ծխելու սրահում Մասաբումի Հոսոնոն նավաստիների կողմից բացասական վերաբերմունք զգաց իր նկատմամբ։ Այստեղ նա «Տիտանիկի» թղթե բլանկների վրա սկսեց նամակ գրել կնոջը՝ պատմելով խորտակման և «Կարպատիայի» մատույցին փրկվելու մասին, քանի դեռ նավը շարժվում էր Նյու Յորք։

Հասնելով Նյու Յորք՝ ճապոնացին, որը ամեն ինչ կորցրել էր խորտակման ժամանակ, եկավ Mitsui ընկերության նյույորքյան մասնաճյուղ և օգնություն խնդրեց, որպեսզի վերադառնար Ճապոնիա։ Նրան աջակցություն ցուցաբերվեց և Սան Ֆրանցիսկոյից Հոսոնոն մեկնեց Տոկիո։ Մինչ Հոսոնոն գտնվում էր ԱՄՆ-ում, տեղական թերթերը գրում էին նրա մասին՝ անվանելով նրան «հաջողակ ճապոնացի տղա» (անգլ.՝ Lucky Japanese Boy): Ճապոնիայում ևս Հոսոնոն դարձավ մամուլի և հասարակության ուշադրության առարկան, սակայն քննադատության գույնով. նրան նույնիսկ վախկոտ անվանեցին սամուրայների ոգու բացակայության համար։ Իսկ որոշ թերթեր հայտնեցին, որ նա հայտնվել է նավակում՝ կնոջ տեսք ստանալով։ Նրան ազատեցին Տրանսպորտի նախարարությունից, սակայն շուտով վերականգնվեց իր պաշտոնում, քանի որ կառավարությունը ճիշտ համարեց չհետևել շշուկներին և չկորցնել լավ աշխատողի։ Այդ ամենը չէր կարող չազդել Հոսոնոյի առողջության և ոգու կայունության վրա։ Նա մահացավ 1939 թվականի մարտի 14-ին, և նրա ընտանիքը կարծում էր, որ հասարակական պարսավանքը դարձավ նրա մահվան պատճառներից մեկը։

Մշակույթում խմբագրել

  • Մասաբումի Հոսոնոն հիշատակվում է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ Իվան Կուդիշինի «„Տիտանիկ“. աշխարհը հիացրած ողբերգություն» և Ռիչարդ Դևենփորթ-Հայնսի «Սառցե ուրվական. պատմություններ „Տիտանիկից“»:
  • 2014 թվականի ապրիլին՝ «Տիտանիկի» խորտակման տարելիցի ժամանակ Յոկոհամայում բացվեց ցուցադրություն՝ նվիրված Մասաբումի Հոսոնոյին՝ միակ ճապոնացուն, որը եղել էր «Տիտանիկի» վրա[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
  2. TITANIC ACCOUNT RESTORES REPUTATION SURVIVOR FELT SHAME UPON RETURN TO JAPAN Արխիվացված 2015-03-29 Wayback Machine (անգլ.)
  3. HOSONO, Mr Masabumi — Titanic Second Class Passenger Biography Արխիվացված 2014-05-25 Wayback Machine (անգլ.)
  4. Յոկոհամայում կբացվի ցուցադրություն՝ նվիրված Մասաբումի Հոսոնոյին
  5. «Յոկոհամայում կբացվի ցուցադրություն, որը կնվիրվի միակ ճապոնացին, որին հաջողվել է փրկվել «Տիտանիկից»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաբումի Հոսոնո» հոդվածին։