Մառլեն Մկրտիչի Ասլանյան (հունվարի 10, 1932(1932-01-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Մառլեն Ասլանյան
Ծնվել էհունվարի 10, 1932(1932-01-10) (92 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Մառլեն Ասլանյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 10-ին Երևանում։ Նախքան Հայրենական մեծ պատերազմի սկսվելը ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ Հայրը եղել է կենդանաբուծության տեխնիկ, զբաղվել է արհեստական բեղմնավորմամբ, ավարտել է Կենդանագիտության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան։ Մայրը եղել է կենսաքիմիկոս։

Մառլեն Ասլանյանն ավարտել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Դիպլոմային աշխատանքը կոչվել է «Ծնողների տարիքի ազդեցությունը սերնդի որակի վրա» և վերաբերել է ճագարներին։

1964 թվականին Մառլեն Ասլանյանը Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել է «Խոզերի տեղական ու մաքրացեղ տեսակների սաղմնային զարգացման առանձնահատկությունները խոշոր սպիտակ և շվեդական լանդրաս ցեղատեսակների ռեցիտրոպային խաչասերման դեպքում» թեմայով ատենախոսություն կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար։ Այդ աշխատանքում խնդիր է դրվել ուսումնասիրել ժառանգական որակների օրինաչափություններն ու հատկանիշները խոշոր սպիտակ և շվեդական լանդրաս ցեղատեսակների խոզերի սաղմնային զարգացման տարբեր փուլերում ռեցիտրոպային խաչասերման ժամանակ։

Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է «Մուտացիոն գործընթացների օրինաչափությունն ու բնույթը» թեմայով (դրոզոֆիլների օրինակով)։

Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի ամբիոնի պրոֆեսոր է[1], «Էկոլոգիական գենետիկա» (ռուս.՝ «Экологическая генетика») գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[2]։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Преподаватели факультета Արխիվացված 2018-06-17 Wayback Machine // Официальный сайт биологического факультета МГУ имени М. В. Ломоносова
  2. Экологическая генетика // elibrary.ru

Արտաքին հղումներ խմբագրել