Մառլենա վան Նիկերկ (աֆրիկաանս՝ Marlene van Niekerk, նոյեմբերի 10, 1954(1954-11-10)[1][2], Քալեդոն (ՀԱՀ), Overberg District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[3]), հարավաֆրիկացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, որը հայտնի է իր «Triomf» վեպով։ Յոհաննեսբուրգում ապրող աղքատ աֆրիկաներ ընտանիքի գրաֆիկական և հակասական նկարագիրը Մառլենային բերեցին հետ-ապարտհեյդյան հասարակության առաջնագիծ, Հարավային Աֆրիկայում դեռևս տեղի ունեցող բոլոր փոփոխությունների հետ մեկտեղ։

Մառլենա վան Նիկերկ
Ծնվել էնոյեմբերի 10, 1954(1954-11-10)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՔալեդոն (ՀԱՀ), Overberg District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[3]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և համալսարանի դասախոս
Լեզուաֆրիկաանս
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՍթելենբոսի համալսարան
ԱնդամակցությունՀոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա
ԱշխատավայրՍթելենբոսի համալսարան և Ուտրեխտի համալսարան
Պարգևներ
 Marlene van Niekerk Վիքիպահեստում

Վեպում սեռերի բաժանումը Մառլենան նկարագրում է որպես «հիմնական արենայից դուրս» լինելու արդյունք՝ որպես աֆրիկաներ լեսբուհի։

Կենսագրություն խմբագրել

Մառլենա վան Նիկերկը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 10-ին Հարավային Աֆրիկայի Արևմտյան Կապ նահանգի Տայգերհուկ ագարակի մոտ գտնվող Կալեդոն քաղաքում։ Հաճախել է Ռիվիերսոնդերենդի և Սթելենբոսի դպրոցներ, այնուհետև՝ Hoërskool Bloemhof ավագ դպրոց։ Սովորել է Սթելենբոսի համալսարանի լեզուների և փիլիսոփայության ֆակուլտետում, 1978 թվականին պաշտպանել է մագիստրական թեզ Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայության գրական աղբյուրների վերաբերյալ (Die aard en belang van die literêre vormgewing, Այսպես խոսեց Զրադաշտը)։ Համալսարանում գրել է երեք պիես։ 1979 թվականին տեղափոխվել է Գերմանիա՝ միանալու Շտուտգարտում և Մայնցում գտնվող թատրոններին՝ ուսանելու ռեժիսուրա։ 1980-1985 թվականներինՆիդերլանդներում շարունակել է ուսումնասիրել փիլիսոփայություն, պաշտպանել ատենախոսություն առասպելի մեկնաբանման ստրուկտուրալիզմի և հերմենևտիկայի վերաբերյալ (Կլոդ Լյուի-Շտրաուսի և Պոլ Ռիկյորի ստեղծագործությունների վերաբերյալ"Taal en mythe: een structuralistische en een hermeneutische benadering"):

Վերադառնալով Հարավային Աֆրիկա՝ փիլիսոփայություն է դասավանդել Զուլուլենդի համալսարանում, ավելի ուշ` Յունիսայում։ Այնուհետև աֆրիկաանսի և հոլանդերեն է դասավանդել Վիտվատերսրանդի համալսարանում։ Սթելենբոսի համալսարանի աֆրիկաանսի և հոլանդերենի ամբիոնի պրոֆեսոր է։

Մատենագիտություն խմբագրել

  • Sprokkelster (բանաստեղծություններ), 1977
  • Groenstaar (բանաստեղծություններ), 1983
  • Die vrou wat haar verkyker vergeet het (կարճ պատմվածքներ)
  • Triomf (վեպ), 1994 թվական, թարգմանվել է՝ Տրիումֆ[4] Լոն դե Կոկի կողմից, 2000
  • Agaat (վեպ), 2004 թվական, Մայլք Հենսը թարգմանել է՝ Կնոջ ուղին, 2007 թվական, ընդգրկվել է Անկախ արտասահմանյան գեղարվեստական մրցանակ կարճ ցանկում, 2008 թվականին։ Հյուսիսային Ամերիկայում տպագրվել է Tin House Books- կողմից (as Agaat) 2010 թվականին
  • Memorandum: 'n Verhaal met Prente (վեպ), 2006 թվական, Ադրիաան վան Զիլի նկարազարդումներով, թարգմանվել է՝ Հուշագիր. նկարներով պատմություն Միշել Հեյնսի կողմից, 2006
  • Die Sneeuslaper (կարճ պատմվածքներ), 2010
  • Kaar (բանաստեղծություններ), 2013

Մրցանակներ խմբագրել

  • Agaat վեպն արժանացել է Հերցոգ մրցանակի, 2007 թվականին, Միշել Հեյնսի թարգմանությունը՝ Sol Plaatje թարգմանչական մրցանակի, 2007
  • Sprokkelster արժանացել է Ինգրիդ Յոնկերի մրցանակի, 1978[5]
  • Kaar արժանացել է Հերցոգ մրցանակի, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #137879385 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Little Brown Book Group about Triomf» (English). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Breuer, Rosemarie. «Marlene van Niekerk». www.stellenboschwriters.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլենա վան Նիկերկ» հոդվածին։