Մապունգուբվե (ազգային պարկ)

Մապունգուբվե ազգային պարկ (անգլ.՝ Mapungubwe National Park), ազգային պարկ ՀԱՀ հյուսիսում, Լիմպոպո գավառում։ Պարկը գտնվում է Զիմբաբվեի հետ սահմանին, որտեղ պահպանվում են 10-րդ դարում ձևավորված և 1200-1270 թվականներին բարգավաճման հասած Մապունգուբվե թագավորության մայրաքաղաքի տեղում կատարված հնագիտական պեղումները[1]։ 2003 թվականին տարածաշրջանի մշակութային լանդշաֆտը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]։

Մապունգուբվե ազգային պարկ
ՏեղագրությունԼիմպոպո, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաքՄասինա
Կոորդինատներ22°13′41″ հվ. լ. 29°12′45″ ավ. ե.HGЯO
Տարածք280 կմ2
Հիմնադրված է1995
Ղեկավարող
կազմակերպություն
Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
2003
Կայքwww.sanparks.org
Քարտեզ
 Mapungubwe National Park Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ոսկեգույն ռնգեղջյուր Մապունգուբվեից

900 թվականին Լիմպոպո և Շաշե գետերի ավազանում հիմնադրվեց Մապունգուբվե թագավորությունը և նրա մայրաքաղաքը։ Շուրջ 500 մարդ զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և փղերի որսով։ Սկզբում այստեղի բնակիչները համարվում էին զիզո (Zhizo) ցեղի ներկայացուցիչները, որոնք զբաղվում էին արաբների հետ առևտրով և վերահսկում էին տարածաշրջանը, սակայն մոտավորապես 1020 թվականից նրանց սկսեցին ճնշել Leopard’s Kopje –ի մարդիկ։ Հնագիտական պեղումները հնարավորություն տվեցին հայտնաբերել նոր մայրաքաղաք, որտեղ բնակվել էին շուրջ 1500 մարդ։ Պեղումների վայրում հանդիպում են պղնձի և երկաթի, ինչպես նաև փղոսկրի գործեր և ներկրված ապակե ուլունքահատիկներ[3]։

 
Հնագիտական պեղումներ

Այդ ժամանակ կլիման ավելի խոնավ էր, Լիմպոպո գետը հոսում էր ամբողջ տարին, ինչը հնարավորություն էր տալիս մշակել տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր։ Թագավորության բարգավաճումը հանգեցրեց սոցիալական շերտավորման։ Այդ ժամանակ պետության վերնախավը թագավորի գլխավորությամբ բնակվում էր Մապունգուբվե բլրի վրա և նրա մերձակայքում, իսկ մնացած բնակչությունը՝ հովտում։ Ընդհանուր առմամբ թագավորությունում բնակվում էին 5-ից 9 հազար մարդ։ Թագավորության անկումը սկսվել է 1270 թվականից հետո։ Քանի որ զինված հարձակման հետքեր չեն հայտնաբերվել, գիտնականները ենթադրում են անկման պատճառը եղել է սառեցումը, ինչն էլ հանգեցրել է հողերի դեգրադացիայի։ Մարդիկ թողել են թագավորության տարածքը և հեռացել անհայտ ուղղությամբ[3]։

Թագավորության մայրաքաղաքը հայտնաբերվել է 1932 թվականին, երբ Մապունգուբվե լեռան գագաթին հայտնաբերվել են 23 գերեզմաններ, որոնցից 3-ը էականորեն տարբերվում էին մնացածից, հավանաբար դրանք պատկանում էին վերնախավին։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

 
Լիմպոպոյի և Շաշեի գետերի միաձուլումը
 
Երթուղիներ այգու տարածքում

Շնորհիվ այն հանգամանքի, որ հիմնական ուշադրությունը նվիրվել է պատմական օբյեկտներին, պարկի տարածքի բուսական և կենդանական աշխարհը վատ է ուսումնասիրված։ Այնուամենայնիվ, բուսական աշխարհը շատ բազմազան է, այն ներառում է առնվազն 24 տեսակի ակացիա և 8 տեսակ կոմիֆորներ։ Լիմպոպո գետի ջրառատությունը ապահովում է առանձին ծառատեսակների աճի համար բավարար պայմաններ, մասնավորապես սպիտակ ակացիայի։ Պարկի տարածքի բաոբաբների բարձրությունը հասնում է մինչև 31 մետրի[4]։

Պարկի տարածքի կենդանիները հաճախակի անցնում են Զիմբաբվեի սահմանը։ Պարկի տարածքի կենդանական աշխարհը ևս բազմազան է, հանդիպում են եզնայծը, կուդուն, զեբրը, իմպալան, ջրայծը, կապույտ գնուն, բուշբոկը, ընձուղտը, փիղը, ընձառյուծը, սովորական ստենբոկը, դուկերը, գորշ ցուլը, վարազը, աֆրիկյան գառնանգղը, պավիանները, երկարատամը և այլն։ Պարկի տարածքում հազվադեպ են հանդիպում սպիտակ ռնգեղջյուրը, առյուծը, հովազը, բծավոր բորենին, գորշ բորենին, հարավաֆրիկյան կոնգոնին։ Բացի այդ պարկի տարածքում բնակվում են փոքր կաթնասուններ, սողուններ և միջատներ[5]։

 
Պարկի համայնապատկերը Մապունգուբվե բլրից

Տարածքի պահպանություն խմբագրել

 
Մապունգուբվե բլրի քարտեզ

1940-ականների սկզբներին տարածքի մի մասը, որտեղ պեղումներ էին կատարվում անցավ Դոնգոլի արգելոցին։ Բացի այդ առաջ քաշվեց արգելոցի բազայի վրա ազգային պարկի ստեղծման գաղափար, որը նախնական տարբերակում ներառում էր Ռոդեզիայի հողերը։ Առաջարկությունը ստացավ վարչապետի և հողային նախարարի աջակցությունը, բայց մերժվեց ազգային պարկերի հանձնաժողովի կողմից։ Բորբոքված քաղաքական քննարկումները ստացան դոնգոլյան ճակատամարտ անվանումը և իրենց ազդեցությունը ունեցան երկրում անցկացվող ընտրությունների վրա։ 1947 թվականին հիմնադրվեց թռչնային արգելոց 920 կմ² մակերեսով, որը համարյա երեք անգամ պակաս էր նախատեսվածից և փակվեց 1949 թվականի ընտրություններից հետո, իսկ Լիմպոպո գետի հովտի հողերը հատկացվեցին գյուղատնտեսական մշակության նպատակով[6]։

 
Մապունգուբվե բլուրը գիշերը

Երկար ժամանակ համարվում էր, որ հնագիտական պեղումները վերաբերվում են ավելի վաղ ժամանակաշրջանի։ Երբ 1960-ական թվականներին իրականացվեց գտածոների տարիքի վերաբերյալ ռադիոածխածնային վերլուծություն ազգային պարկի ստեղծման շուրջ քննարկումները բորբոքվեցին նոր թափով և երեք ֆերմաների տարածքում հիմնվեց գավառական բնական արգելոց։ 1986 թվականին որոշվեց ընդլայնել պարկի տարածքը և այն դարձնել զբոսաշրջային կենտրոն։ 1980-ական թվականներին տարածքը կոչվեց ազգային հուշարձան, իսկ հետագայում Դե Բիրս ընկերությունը գնեց Լիմպոպո գետի հովտում գտնվող ֆերմաները, Վենետիա (Venetia Diamond Mine) հանքավայրում ադամանդների արդյունահանման նպատակով[6]։

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1099
ռուս..անգլ..ֆր.

1995 թվականին մի շարք ֆերմաների վերահսկողությունն անցավ Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային պարկեր ընկերությանը[6]։ 2003 թվականին Մապունգումբվե մշակութային լանդշաֆտը ընդգրկվեց ՀԱՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]։ Բացի այդ, քանի որ Մապունգումբվե թագավորությունը գտնվել է ներկայիս ՀԱՀ-ի, Բոտսվանայի և Զիմբաբվեի տարածքում, որոշվեց ստեղծել Լիմպոպո-Շասե անդրսահմանային պահպանվող տարածքը[1], որի նախնական տարածքները գրեթե համընկնում են պարկի 1940-ական թվականների սկզբնական նախագծի հետ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Mapungubwe National Park and World Heritage Site» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  2. 2,0 2,1 «Mapungubwe Cultural Landscape» (անգլերեն). UNESCO. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,0 3,1 «Mapungubwe National Park and World Heritage Site: Kings & Riches» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  4. «Mapungubwe National Park and World Heritage Site: Vegetation» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  5. «Mapungubwe National Park and World Heritage Site: Mammals» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Mapungubwe National Park and World Heritage Site: Park in Progress» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մապունգուբվե (ազգային պարկ)» հոդվածին։