Մաո Ցզեդունի մեջբերումները

ասույթների ժողովածու

«Նախագահ Ցզե Դունի մեջբերումները» ( չինարեն հեշտ. 毛主席语录 , պալլ.: Мао Чжуси Юйлу), «Մեջբերումների ժողովածու», Արևմուտքում հայտնի որպես «Կարմիր գրքույկ»[1] (անգլ.՝ The Little Red Book, ֆր.՝ Le (petit) livre rouge), Մաո Ցզե Դունի կարևոր ասույթների համառոտ ժողովածու, առաջին անգամ հրատարակվել է 1966 թվականին ՉԺՀ կառավարության կողմից։

Մաո Ցզեդունի մեջբերումները
չինարեն՝ 毛主席语录
ՀեղինակՄաո Ցզե-Դուն
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաՄաոիզմ
Բնօրինակ լեզուչինարեն
ԽմբագիրPLA Daily
Երկիր Չինաստան
ՀրատարակիչPeople's Publishing House? և People's Liberation Army General Political Department?
Հրատարակման տարեթիվ1964
ԹարգմանիչCentral Compilation and Translation Bureau?
 Quotations from Chairman Mao Վիքիպահեստում
Աղջիկը ձեռքին նախագահ Մաոյի մեջբերումները (1968)

Պատմություն խմբագրել

«Մաո Ցզե Դունի մեջբերումները» բովանդակում են մեջբերումներ առաջնորդի թեմատիկ ելույթներից և հրատարակված աշխատություններից։ Լայնորեն (մոտ մեկ միլիարդ օրինակ) տարածված էր գրքի կարմիր կազմով փոքր տարբերակը, որը նախատեսված էր միշտ ձեռքի տակ ունենալու համար։ «Գինեսի ռեկորդների գրքի» բեսթսելլերների բաժնում Աստվածաշնչից հետո ըստ տպաքանակի հիշտակվում է Մաո Ցզեդունի «Կարմիր գրքույկը», որը 1966-1971 թվականներին հրատարակվել է 800 մլն տպաքանակով[2]։ «Մաո Ցզե Դունի մեջբերումները» իր տպաքանակի ծավալով զիջում է միայն աբրահամյան կրոնների՝ քրիստոնեության, իսլամի և հուդայականության սուրբ գրքերի տպաքանակին։

Հանձնարարված էր Մաոյի մեջբերումները կարդալ նույնիսկ աշխատանքային ժամերին, կազմակերպվում էին հատուկ խմբակներ՝ տեքստերը սերտելու համար։ Կարծիք կար, որ գրքի ընթերցանությունը աշխատավորներին ոչ թե շեղում էր աշխատանքից, ալլ ընդհակառակը՝ տրամադրում էր հետագա արդյունավետ աշխատանքի։

  Նախագահ Մաո Ցզեդունի ստեղծագործությունները պետք է ուսումնասիրել որևէ խնդրի լուծման բանալին գտնելու համար, ուսումնասիրել և կիրառել կյանքում, կիրառել ընթերցելուն զուգահեռ, յուրացնել նախ ամենակարևորը՝ արագ և շոշափելի արդյունք ստանալու ակնկալիքով, առավելագույն ջանք ներդնել՝ սովորածը կիրառելու համար:Մաո Ցզեդունի գաղափարախոսությունը լիարժեք յուրացնելու համար հարկավոր է նորից ու նորից ուսումնասիրել նախագահի հիմնական դրույթները։ Նախընտրելի է որոշ ասույթներ անգիր սովորել, անընդհատ կրկնել և կիրառել։ Թերթերում պետք է հրապարակվեն Մաո Ցզեդունի մտքերը, որպեսզի բոլորը սովորելու և կիրառելու հնարավորություն ունենան:Ինչպես ցույց է տալիս ժողովրդական լայն զանգվածների փորձը, որևէ խնդրի լուծման համար հրաշալի մեթոդ կարող է դառնալ Մաո Ցզեդունի աշխատությունները խորությամբ ուսումնասիրելը, ինչի արդյունքում հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների։
- Լին Բյաո
 

Հոդվածներում կամ գրքերում «Մեջբերումների» տողերը տպագրվել են թավատառ կամ կարմիր տառատեսակներով։

«Մեջբերումների» տարածման ակտիվ նախաձեռնող էր Մաո Ցզեդունի զինակիցը՝ մարշալ Լին Բյաոն, ով նաև գրքի առաջաբանի հեղինակն էր։ 1971 թվականին Լինի փախուստից և մահից հետո գրքի տարածումը կանգ առավ։ Մաոյի մահից և մշակութային հեղափոխության կազմակերպիչների նկատմամբ դատավարությունից հետո մեջբերումների ուսումնասիրությունն արգելվեց, իսկ գրքից մեջբերումներ անելը սկսեց համարվել ձախ ուղղության հակում և անհատի պաշտամունքի դրսևորում։ Ժամանակակից Չինաստանում «Մեջբերումների» հին օրինակները մշակութային հեղափոխությունը հիշեցնող նմուշների հետ միասին հայտնվեցին հնաոճ իրերի վաճառքի մասնագիտացված տաղավարներում։ Նրանց գաղափարական նշանակութոունը կորսվել էր։

«Մեջբերումները» թարգմանվել են եվրոպական և ասիական մի շարք լեզուներով, ինչպես նաև էսպերանտոյով։ Թարգմանությունների տարածումը նպաստեց արտերկրյա մաոիստական խմբերի և կուսակցությունների կազմավորմանը, իսկ որոշ երկրներում՝ մաոիստական տեռորիստական շարժման առաջացմանը։

Բովանդակություն խմբագրել

 
«Նախագահ Մաոյի մեջբերումները» (չինարեն ավանդ. 毛主席语录 )

«Նախագահ Մաոյի մեջբերումները» (չինարեն ավանդ. 毛主席语录 , հարթաքանդակի կենտրոնում) ոգևորում են Ուհանի բավորներին՝ պայքարելու Յանցզիի ջրհեղեղի դեմ։ Քանի որ ջրհեղեղը տեղի է ունեցել 1954 թվականին, ուստի գրքի գոյությունը ժամանակավրեպ է և միաժամանակ հասկանալի, քանի որ հուշակոթողը բացվել է 1969 թվականին, իսկ հարթաքանդակին գրված միտքը 1945 թվականին գրված հոդվածների ժողովածուից է. «下定决心,不怕牺牲,排除万难,去争取胜利» («Տոգորվել վճռականությամբ, չվախենալ զոհերից, հաղթահարել ցանկացած դժվարություն՝ հանուն հաղթանակի»)։ Ժողովածուում կա 427 ասույթ, որոնք համակարգված են 33 գլուխներում։

Գլուխների վերնագրերը.

  1. Կոմունիստական կուսակցություն
  2. Դասակարգեր և դասակարգային պայքար
  3. Սոցիալիզմ և կոմունիզմ
  4. Ճիշտ լուծել ժողովրդական հակաոությունները
  5. Պատերազմ և խաղաղություն
  6. Իմպերիալիզմը և բոլոր ռեակցիոնիստները թղթե վագրեր են
  7. Կարողանալ պայքարել և կարողանալ հաղթել
  8. Ժողովրդական պատերազմ
  9. Ժողովրդական բանակ
  10. Կուսակցական կոմիտեների կառավարում
  11. Ժողովրդական զանգվածների ուղղությունը
  12. Քաղաքական աշխատանք
  13. Փոխհարաբերություններ սպաների և զինվորների միջև
  14. Փոխհարաբերություններ բանակի և ժողովրդի միջև
  15. Երեք ժողովրդավարություն
  16. Լուսավորություն և կրթություն
  17. Ծառայել ժողովրդին
  18. Պատրիոտիզմ և ինտերնացիոնալիզմ
  19. Հեղափոխական հերոսականություն
  20. Աշխատասիրություն և խնայողություն երկրիկառուցման գործում
  21. Ապավինել սեփական ուժերին, ջանասիրաբար և անձնուրաց պայքարել
  22. Դատողության մեթոդ, աշխատանքի մեթոդ
  23. Հետազոտություն և ուսումնասիրություն
  24. Արմատախիլ անել սխալ պատկերացումները
  25. Համախմբվածություն
  26. Դիսցիպլինա
  27. Քնադատություն և ինքնաքննադատություն
  28. Կոմունիստ
  29. Կադրեր
  30. Երիտասարդություն
  31. Կանայք
  32. Մշակույթ․ արվեստ
  33. Կրթություն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Who, What, Why: What is the Little Red Book? - BBC News». web.archive.org. 2019 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Best-selling book». Книга рекордов Гиннесса. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաո Ցզեդունի մեջբերումները» հոդվածին։