Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան
Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան (անգլ.՝ Mount Stromlo Observatory), Ավստրալիայի ազգային համալսարանի (Կանբեռայի համալսարան) աստղագիտական հիմնարկ։ Գտնվում է Կանբեռայից 11 կմ հեռու, ծովի մակերևույթից 768 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1925 թվականին։ Հիմնական գործիքներն են 188 և 127 սանտիմետրանոց աստղադիտակները։ Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարանում զբաղվում են աստղերի, միգամածությունների և գալակտիկաների լուսաչափությամբ և սպեկտրոսկոպիայով, ինչպես նաև Արեգակի և մոլորակների ուսումնասիրությամբ, իրականացվում, է ժամանակի ծառայությունը։
Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան Mount Stromlo Observatory | |
---|---|
![]() | |
Տեսակ | կազմակերպություն և աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Great Melbourne Telescope?, SkyMapper? և 74-inch Reflector at Mount Stromlo Observatory? |
Աստղադիտարանի կոդ | 414 |
Երկիր | ![]() |
Վայր | Կանբերրա |
ԲԾՄ | 770 մետր |
Հիմնադրվել է՝ | 1924 |
Կայք | rsaa.anu.edu.au/observatories/mount-stromlo-observatory |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 364)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան» հոդվածին։ |