Մաուժիցե կամուրջ
Եռակցված կամուրջ Մաուժիցեում (լեհ.՝ Most spawany w Maurzycach), համարվում է առաջին ամբողջությամբ եռակցված ճանապարհային կամուրջը և աշխարհի երկրորդ եռակցված կամուրջը, որը գցված է Սլյուդվա գետի վրա (Բզուրայի վտակ) Կենտրոնական Լեհաստանում[1][2][3]։ Կամուրջը գտնվում է Լոձի վոյեվոդության Լովիչի մոտ գտնվող Մաուժիցե գյուղի մոտ[3]։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Maurzyce? |
Տեսակ | պողպատե կամուրջ |
Նյութ | պողպատ |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Սլյուդվա |
Ճարտարապետ | Ստեֆան Բրիլյա |
Երկարություն | 27 մետր |
Ժառանգության կարգավիճակ | Օբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Կամուրջը նախագծվել է 1927 թվականին՝ Ստեֆան Բրիլայի կողմից, ով համարվել է քաղաքացիական շինարարության բնագավառում եռակցման առաջամարտիկներից մեկը[1]։ Լվովի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Բրիլան լայնածավալ տեսական հետազոտություն է իրականացրել շինարարության մեջ եռակցված պողպատե միացումների հնարավոր կիրառման, ինչպես նաև թթվածնավառելիքային եռակցման ու էլեկտրական աղեղային եռակցման տարբեր ասպեկտների վերաբերյալ[1]: Ընթացակարգերը հայտնի են եղել առնվազն 19-րդ դարի վերջից, սակայն դրանք հիմնականում կիրառվել են շինարարության և նավաշինության բնագավառում։ Այնուամենայնիվ, քանի որ փորձարկումները ցույց են տվել, որ եռակցված միացումները կարող են բավականաչափ ամուր լինել ծանր բեռներին դիմակայելու համար, 1920-ականների կեսերին Բրիլան որոշել է նախագծել եռակցված կամուրջ[1]: Նա օգտագործել է գամերով ամրացված կամրջի իր նախկին նախագիծը, որը Բրիլան և Վենչեսլավ Պոնիժը վերափոխել են շինարարության նոր մեթոդի կիրառման համար[3]։ Այնուամենայնիվ, լայնակի հեծանները և ակորդի որոշ տարրեր վերափոխվել են[3]: Կամուրջը նմանատիպ երկրորդ շինությունն էր, առաջինն ավելի կարճ եռակցված երկաթուղային կամուրջ էր, որը նախագծել էր Westinghouse Electric and Manufacturing ընկերությունը[2] Պենսիլվանիայի նահանգի Տերտիլ Կրիկ քաղաքում՝ համարվելով աշխարհում առաջին եռակցված կամուրջը[2]:
Աղեղային եռակցման տեխնիկան, որն այդ ժամանակ նոր էր, թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել կամրջի ընդհանուր քաշը, որը կազմում էր 56 տոննա, մինչդեռ գամերով ամրացված տարբերակը կշռում էր ավելի քան 70 տոննա[3]: Բացի շինարարության եղանակից, կառույցն ինքնին իրենից ներկայացնում է սովորական ձողակառույց ֆերմային կամուրջ՝ երկու հիմնական ֆերմային հեծաններով՝ ուղիղ ստորին լարագծով և պարաբոլիկ վերին լարագծով[1]։
Շինարարություն Խմբագրել
Քանի որ նման կառույցի շինարարության խնդիրը համարվում էր չափազանց ռիսկային, որպես գլխավոր կապալառու ընտրվեց «Կ. Ռուդզկի և Ս-կա» ընկերությունը[1]: Ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում էր Վարշավայում, իսկ գործարանը՝ Մինսկ-Մազովեցկիում, այդ ժամանակ համարվում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենափորձառու կամրջաշինարարական ընկերություններից մեկը[4]: 1853 թվականին հիմնադրված ընկերությունը միակ ձեռնարկությունն էր ողջ Ռուսական կայսրությունում, որը ծանր կամուրջներ էր կառուցում հեռավոր վայրերում[5]: Այդ ժամանակահատվածում Ռուսաստանում կառուցված բոլոր կամուրջների գրեթե 20%-ը կառուցվել է Կոնստանտին Ռուդսկու և նրա ինժեներների կողմից։ 20-րդ դարի միայն առաջին երկու տասնամյակում ընկերությունը կառուցել է 5000 մետր երկարությամբ պողպատե ճանապարհային կամուրջներ և 24000 մետր երկարությամբ երկաթուղային կամուրջներ 37 տարբեր երկաթուղային ընկերությունների համար։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման փորձի առկայության դեպքում Լովիչի մոտ գտնվող Սլուդվիյուի վրա կամուրջ կառուցելը դժվար գործ է համարվել։
Կառուցատարրերը արտադրվել են Մինսկի «Կ. Ռուդզկի և Ս-կա» գործարանում, իսկ հետո եռակցվել տեղում[3]։ Կամուրջի կառուցումն ավարտվել է 1928 թվականի դեկտեմբերին և երթևեկության համար բացվել հաջորդ տարվա օգոստոսին[1]։ Թեև եռակցումը շատ ավելի թանկ էր, քան ծախսատար գամապատումը, կամրջի ընդհանուր արժեքը շատ ավելի ցածր էր, ինչը մեծապես պայմանավորված էր դրա կառուցման համար անհրաժեշտ ավելի քիչ պողպատի օգտագորմամբ (17%) և շինարարության համեմատաբար կարճ ժամկետով[3]:
Հետագա պատմություն Խմբագրել
Մաուժիցե կամրջի շինարարության այդ ժամանակվա հեղափոխական[3] ավարտը ծնել է նոր դարաշրջան կամուրջների շինարարության ոլորտում ամբողջ աշխարհում[1]: Շինարարությունը նկարագրվել է եվրոպական և ամերիկյան ինժեներական մամուլում[5] և ամբողջ աշխարհից ինժեներները զանգվածաբար այցելել են նոր կամուրջ։ Այնուամենայնիվ, Լեհաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որը կանոնակարգեց եռակցված կամուրջների շինարարությունը[3]։
Մինչև 1970-ականների վերջը կամուրջն օգտագործվել է եվրոպական E30 երթուղու լեհական հատվածի կողմից որպես երկրորդ ազգային ճանապարհ։ Այնուհետև պարզվել է, որ այն չափազանց նեղ է և 1977 թվականին մոտ 20 մետրով տեղափոխվել է դեպի հյուսիս, փակվել է երթևեկության համար[6] և փոխարենը կառուցվել է նորը[1]։
Կամուրջը 1968 թվականի նոյեմբերի 22-ին ընդգրկվել է Լեհաստանի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում Հուշարձանների փաստաթղթվորման գրասենյակի կողմից և ի սկզբանե (մինչև այս կատեգորիայի վերացումը 1973 թվականին) նշված է եղել որպես «զրոյական» մակարդակի հուշարձանների» (լեհ.՝ zabytek klasy 0) ցուցակում, այսինքն համարվել է միջազգային նշանակության ամենաարժեքավոր պատմական հուշարձան[7]։ Հետագայում այն վերաորակավորվել է որպես «անշարժ պատմական հուշարձան»[8]։
Կամուրջը վերանորոգվել է 2009 թվականին[9]։ Վերանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 800,000 զլոտի, պողպատյա կառուցատարրերը մաքրվել են ժանգից և ներկվել արծաթագույն, իսկ ճանապարհի ծածկույթը փոխարինվել էր գրանիտե սալաքարերով[7]: 2011 թվականին նրա առջև տեղադրվել է պրոֆեսոր Բրիլայի հուշատախտակը[7]։
Գրականություն Խմբագրել
- Pescatore Jean-Pierre, Borgeot Jean-Henri (2010)։ «Chapter 10: Welding Steel Structures»։ in Blondeau Regis։ Metallurgy and mechanics of welding: processes and industrial application։ John Wiley & Sons։ ISBN 9780470393895
- Chen Wai-Fah, Duan Lian (2013)։ Handbook of International Bridge Engineering։ CRC Press։ ISBN 978-1-4398-1029-3
- Wojdyga Piotr (2009)։ «Mosty firmy K. Rudzki i S-ka» [Bridges of K. Rudzki and Co.] (pdf)։ Rocznik Mińsko Mazowiecki 2009 (17): 63–74։ ISSN 1232-633X։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին։ Վերցված է 7 November 2013
- mb. Agnieszka Kuźma-Filipek, ed “Historia warta zapamiętania” (PDF) // Panorama. — 2009. — № 04 (17). — С. 10—11.
- GDDKiA (corporate author) (2008)։ Jan Stocki, ed.։ «Remonty zabytkowego mostu na rz.Słudwi w m.Maurzyce» (pdf)։ Specyfikacja Istotnych Warunków Zamówienia։ Kutno: GDDKiA։ Վերցված է 11 November 2013
- szu, ls (14 December 2011)։ «Tablicę ku czci prof. Bryły odsłonięto na moście w Maurzycach»։ Warsaw։ Polish Press Agency։ Վերցված է 11 November 2013 – via dzieje.pl
- Narodowy Instytut Dziedzictwa (corporate author) (30 September 2013)։ «Wykaz zabytków nieruchomych wpisanych do rejestru zabytków – stan na 30 września 2013 r. – woj. łódzkie» (pdf)։ nid.pl։ Narodowy Instytut Dziedzictwa։ Վերցված է 11 November 2013