«Մաշենկա» (ռուս.՝ «Машенька»), 1942 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել էն ռեժիսոր Յուլի Ռայզմանը, նրա երկրորդ համատեղ աշխատանքն է սցենարիստ Եվգենի Գաբրիլովիչի և Սերգեյ Երմոլինսկու հետ[2]։

Մաշենկա
ռուս.՝ Машенька
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1942
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Ռայզման
Սցենարի հեղինակԵվգենի Գաբրիլովիչ և Սերգեյ Երմոլինսկի
ԴերակատարներՎալենտինա Կարավաևա, Միխայիլ Կուզնեցով, Վերա Ալտայսկայա և Գեորգի Սվետլանի
ՕպերատորԵվգենի Անդրիկանիս
ԵրաժշտությունԲորիս Վոլսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե

Սյուժե խմբագրել

Հեռագրիչ Մաշենկա Ստեպանովան (Վալենտինա Կարավաևա) սանիտարական խմբակի անդամ է։ Ուսումնական տագնապի ժամանակ նա ծանոթանում է տաքսու վարորդ Ալեքսեյ Սոլովյովի (Միխայիլ Կուզնեցով) հետ։ Ալեքսեյի՝ մեկ այլ աղջկանով հետաքրքրվելու պատճառով Մաշան բաժանվում է նրանից։ Նրանք կրկին հանդիպում են ֆիննական պատերազմի ժամանակ՝ մի քանի րոպեով։ Ալեքսեյը տանկիստ է, որին վիրավորվելուց հետո արձակուրդ են ուղարկում 14 օրով, իսկ Մաշան սանիտար է, որը նոր է վերադարձել առաջնագծից։ Այս կարճ ու անսպասելի հանդիպումը Ալեքսեյին հիշեցնում է է անցյալի մասին, որտեղ երջանկությունն այնքան ոմոտ էր թվում, իսկ հիմա պատերազմ է, և հայտնի չէ, թե ինչ է սպասվում իրեն ու Մաշային։ Ալյոշան որոշում է դադարեցնել արձակուրդը և վերադառնալ ճակատ, բայց մինչ այդ խոսել Մաշայի հետ, սակայն Մաշենկայի հետ զրույցը տեղի չի ունենում, և Ալեքսեյը որոշում է մեկնելուց առաջ նամակ գրել նրան․

Մաշենկային.

Սիրելի՛ Մաշա, շատ ամիսներ ես ուզում էի հանդիպել քեզ, և երբ վերջապես հանդիպեցի, ոչինչ չասացի։ Մաշա, այն երեկո, երբ մենք բաժանվեցինք, ես որոշեցի թողնել ամեն ինչ․ հեռանալ, մոռանալ քեզ, բայց ես չեմ մոռացել քեզ։ Ես շատ բան եմ մտածել այս ընթացքում, ես հասկացա, որ քեզ նման աղջկա հետ հանդիպելը մեծ երջանկություն է կյանքում, և այդ երջանկությունը պետք է կարողանալ պահպանել։ Ես ճպահպանեցի։ Մաշա, մենք այլևս երեխաներ չենք, մենք գիտենք, որ շուտով կգա մի ժամանակ, երբ կորոշվի աշխարհի ճակատագիրը, և այդ ճակատագիրը կորոշենք մենք՝ դու, ես, մեր նմանները...

Քո Ալեքսեյ Սոլովյով

Դերերում խմբագրել

  • Վալենտինա Կարավաևա – Մաշա Ստեպանովա
  • Միխայիլ Կուզնեցով – Ալյոշա Սոլովյով, տաքսու վարորդ
  • Դ. Պանկրատովա – Կլավա
  • Վերա Ալտայսկայա – Վերա
  • Գեորգի Սվետլանի – հորեղբայր Վասյա
  • Նիկոլայ ԳրիցենկոԿոլյա (լուսագրերում նշված չէ)
  • Ալեքսեյ Կոնսովսկի – Մուրյագա, տաքսու երիտասարդ վարորդ (լուսագրերում նշված չէ)
  • Վիկտոր Լազարև – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Եվգենի Սամոյլով – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Խրաշչիկով – վարորդ (լուսագրերում նշված չէ)
  • Վլադիսլավ Ստրժելչիկ – ֆինն սպա (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy». www.fandango.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. Սերգեյ Երմոլինսկին նշված չէ լուսագրերում և չի ստացել Ստալինյան մրցանակ, քանի որ գտնվել է հետաքննության տակ հակահեղափոխական քարոզչության մեջ մեղադրանքով, ավելի ուշ բոլոր մեղադրանքները հանվել են, սակայն Երմոլինսկին երկու տարի անցկացրել է բանտում։ – Ермолинский С. Из записок ранних лет — Москва: «Искусство», 1990. — С. 199.
  3. «Машенька. Х/ф». Россия-1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.