Բացել գլխավոր ցանկը

Մանվել Մարության

հայ դերասան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարության (այլ կիրառումներ)

Մանվել Մարտիրոսի Մարության (հունվարի 1, 1901(1901-01-01), Վան, Թուրքիա - հոկտեմբերի 19, 1986(1986-10-19), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։

Մանվել Մարության
Մանուէլ Մարութեան.jpg
Ծնվել էհունվարի 1, 1901(1901-01-01)
ԾննդավայրՎան, Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 19, 1986(1986-10-19) (85 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

ԿենսագրությունԽմբագրել

Մանվել Մարությանը ծնվել է Վան քաղաքում: Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում, թատերական կրթություն՝ Վարդան Միրզոյանի (Երևան) և Վիեննայի դրամատիկական ստուդիաներում։ Բեմ է բարձրացել Երևանում, 1917 թվականին՝ Հովհաննես Զարիֆյանի խմբում։ Նրա առաջին գործը բեմադրվել է 1918 թվականին Երևանում:

Իրանում նրա գործունեությունը բաժանվում է 4 շրջանի: 1921 թվականին անցել է Իրան, մասնակցել Մկրտիչ Թաշճյանի ներկայացումներին, ապա թատերական գործունեություն ծավալել Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Իրանի «Հայ ուսանող դերասաններ» խմբի հետ բեմադրել է մի քանի ներկայացումներ: 1934-1937 թթ. Թեհրանում ձեռնամուխ է եղել թատերական ստուդիայի հիմնմանը, որը հայերենով բեմադրությունների պատճառով 1937 թվականին փակվել է: 1942-1945 և 1960-1979 թվականներին Մարությանը դարձյալ հանդես է եկել Իրանում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ, հանդես եկել տարբեր դերերով:

Հեղինակ է տասից ավելի պիեսների («Կոմիտաս», «Դերասանի ցնորքը» են)։ Եղել է Թեհրանի «Հայ ակումբի» վարիչ, իրանահայ գրողների միության նախագահ։ 1969 և 1971 թվականներին Թեհրանում հրատարակվել են Մարությանի «Երբ իջնում է վարագույրը» հուշերի գրքի 1-2 հատորները։

ԴերերԽմբագրել

Մանվել Մարությանը խաղացել է շուրջ 150 դեր:

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 354