Մանվել Մանվելյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանվել Գարեգինի Մանվելյան (մայիսի 13 (26), 1913[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։ Մանվել Մանվելյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը (1998)[3]։

Մանվել Մանվելյան
Ծնվել էմայիսի 13 (26), 1913[1]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1985[2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ[1] և ՀՀ ԳԱԱ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀԱՊՀ (1935)[1]
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1949)
Պարգևներ

Գործունեություն խմբագրել

1933-1940 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1935 թվականին, ապա, մինչև 1957 թվականը՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Մանվելյանը ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի (1957-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի քիմիայի ԳՀԻ) կազմակերպիչն ու առաջին տնօրենն էր (1957-1968 թվականներին և 1970-1975 թվականներին)։ Մանվելյանի գիտական աշխատանքները վերաբերում են ոչ հանքային հանածոների կոմպլեքսային օգտագործման եղանակների մշակմանը, բարձրորակ ապակիների ստացման և ալյումինատային լուծույթների մաքրմանը։ Նեֆելինային սիենիտների քիմիական մշակման նրա (աշխատակիցների հետ) աոաջարկած եղանակը նախատեսում է կավահողի, ցեմենտի, մետասիլիկատների, մաքուր սիլիկահողի և այլ նյութերի միաժամանակյա ստացումը։

Բացահայտել է մետասիլիկատների (որպես լվացող միջոցների) և սիլիկահողի (օպտիկական ապակի և բյուրեղապակի) տեխնիկական կիրառման ոլորտները։ Ընտրվել է ՀԽՍՀ V, VI գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
  • Պատվո նշան շքանշան։

Աշխատություններ խմբագրել

  • Стеклообразное состояние.- Ереван, Изд-во АН АрмССР, 1974, 226 с.
  • Химия и технология глинозема.- Ереван, Ред. науч.-техн. информ. СНХ АрмССР, 1964, 532 с.[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 241—242.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մանվել Մանվելյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանվել Մանվելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 241