Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանվել Արմենի Գևորգյան (մայիսի 14, 1997(1997-05-14), Երևան, Հայաստան - 2016), Արցախի ՊԲ զինվոր։ Մասնակցել է Քառօրյա պատերազմին[1]։

Մանվել Արմենի Գևորգյան
մայիսի 14, 1997(1997-05-14) - 2016
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ
Պարգևներ«Արիության» մեդալ
«Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կյանք և ուսում խմբագրել

Ծնվել է մայիսի 14-ին 1997 թվականին Երևանում։ Մայրը՝ Նաիրա Գևորգյան, հայրը՝ Արմեն Գևորգյան, քույրը՝ Սոնա Գևորգյան։

2003 թվականից սովորել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին։

2014 թվականին ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը։

2005 թվականից զբաղվել է կարատեով։ 2006 թվականին եղել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Զինվորական Ծառայություն խմբագրել

Մանվել Գևորգյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015/1 զորակոչով Շենգավիթի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ)։ Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։ Մանվել Գևորգյանը ապրիլի 1-ից եղել է դիրքերում (Մարտունի 3 առաջնագիծ)։ Ապրիլի 14-ին շուրջ 30 հոգուց բաղկացած ադրբեջանական խումբը հարձակում է գործում դիրքի վրա[2]։ Դիրքում եղել են երկու հոգով և կապի ոչ մի միջոց չունենալով չեն կարողացել զեկուցել իրավիճակի մասին։ Երկուսով անցել են պաշտպանության, թշնամու նռնակից զոհվել է ընկերը, միայնակ մնալով շարունակել է դիրքի պաշտպանությունը, սկսելով կրակել շարժական թիրախի ձևոև, որպեսզի թշնամին մտածի, թե դիրքում մի քանի զինվոր կա։ Նկատելով, որ փամփուշտները վերջանում են, սկսում է լիցքավորել և լիցքավորման ժամանակ զոհվում է ձախ կողքի շրջանում հրազենային վնասվածքից[3]։

Անձնազոհ քայլով Մանվել Գևորգյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Հուղարկավորություն խմբագրել

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ Մանվել Գևորգյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ տանը։

Պարգևներ խմբագրել

Ապրիլի 17-ին Մանվել Գևորգյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։

Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննիսյան, Օֆելյա. ««Միայնակ պայքարել է, դիրքը պահել է, մինչև ընկերներն օգնության հասնեն, բայց մինչև գալիս են, ինքն արդեն զոհված է լինում» (տեսանյութ)(լուսանկարներ)». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  2. Nrbakert_tashukwrote, 2016-05-12 11։ 58։ 00 Nrbakert_tashuk Nrbakert_tashuk 2016-05-12 11։ 58։ 00. «Մեր գելխեղդ սերունդը՝ Մանվել Գևորգյան». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «[Լրացված] Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել․ ՊԲ | Ռազմ.info». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.