Մանուշակագույն լեռան աստղադիտարան
Մանուշակագույն լեռան աստղադիտարան, կամ Ցզինցզինշան աստղադիտարան (չինարեն՝ 紫金山天文台, աստղադիտարանի կոդը` — «330»), աստղադիտարան Չինաստանում, գտնվում է Ցզինցզինշան (Մանուշակագույն լեռ) լեռան վրա, Նանկին քաղաքի մոտ։ Աստղադիտարանը գտնվում է ծովի մակերևույթից 267 մետր բարձրության վրա։ Հիմնադրվել է 1934 թվականին։
Մանուշակագույն լեռան աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Hainan Island station?, Purple Mountain Observatory, Xuyi Station? և Purple Mountain Observatory, Yao'an Station? |
Աստղադիտարանի կոդ | 330 |
Երկիր | Չինաստան |
Վայր | Խուանվո թաղամաս |
ԲԾՄ | 267 մետր |
Հիմնադրվել է՝ | 1928[1] |
Կայք | pmo.cas.cn(չին.) և english.pmo.cas.cn(անգլ.) |
Purple Mountain Observatory Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄանուշակագույն լեռան աստղադիտարանը հիմնադրվել է 1934 թվականին Չինաստանի հանրապետության կառավարության և կառավարվում էր Գիտությունների ակադեմիայի կողմից։ Աստղադիտարանի տնօրենի պաշտոնը երկար ժամանակ, 1950-ից 1984 թվականները, զբաղեցրել է հայտնի չինացի աստղագետ Չան Յուժեն (1902–1986):
1980-ականների վերջում, Նանկինգի տարածաշրջանում օդի աղտոտվածության աստիճանի բարձրացումը ստիպեց դադարեցնել աստղադիտարանում կատարվող դիտարկումները։ Աստղադիտարանը այդ ժամանակից ի վեր զբաղվում է կրթական ծրագրերով, իսկ գիտական հետազոտությունները իրականացվում են աստղադիտարանի հինգ մասնաճյուղերում, որոնք գտնվում են Չինաստանի այլ տարածաշրջաններում։
Փոքր մոլորակների կենտրոնը հղում է աստղադիտարանին օգտագործելով միայն Nanking (Նանկին) անվանումը, այստեղ 1955-ից 1983 թվականները հայտնաբերվել են 149 աստերոիդներ, ինչպես նաև աստղադիտարանում իրականացվող ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են ևս 600 ստերոիդներ 2006-ից 2013 թվականները[2]։
ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագիր
խմբագրել2006 թվականին Քսույի կայանում (աստղադիտարանի կոդ՝ D29) սկսվեցին կատարվել դիտարկումներ Չինական Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագրի շրջանակներում, ծրագիրը կոչվում էր ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագիր (PMO NEO ծրագիր)[3]։ Հետազոտությունների ընթացքում օգտագործվում էր 1:04=1:20=1:80 մ Շմիդտի աստղադիտակ, որի վրա տեղադրված էր 4K × 4K ԼԿՍ խցիկ[4]։ 2012 թվականի օգոստոսի դրությամբ ծրագրի շրջանակներում դիտարկվել են 149,971 աստերոիդներ, և հայտնաբերվել են 1,279 նոր աստերոիդներ, որոնցից 251 ստացել են համարակալում։ Այս աստերոիդների մեջ են հինգ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ, երկու Հիլդայի և մեկ Ֆոկեայի ընտանիքի աստերոիդներ։ Ծրագրի շրջանակներում նաև հետազոտվել են 824 Երկրին մոտեցող աստերոիդներ և հայտնաբերվել են չորս նորերը՝ Ապոլոնի աստերոիդ (285339) 1999 JR6, և երեք Ամուրի աստերոիդներ (410195) 2007 RT147, (388567) 2007 QX14 և 2009 MZ6[5][6]:
Հիմնական նվաճումները
խմբագրել- 60P/Ցուչինշան, 62P/Ցուչինշան կարճ պարբերությամբ, ինչպես նաև C/1977 V1 (1977 X) երկար պարբերությամբ գիսաստղերը
- Մեծ քանակությամբ աստերոիդներ, օրինակ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ (2223) Սերպեդոն, (2260) Նեոպտոլեմուս, (2363) Ցեբրիոնես, (2456) Պալամեդես և այլն։
- Այստեղ 1980 թվականի հոկտեմբերի 14-ին հայտնաբերված (3763) Քիանքսուսեն աստերոիդը անվանվել է չինական տիեզերական ծրագրի հիմնադիր Քիանք Սուսենի պատվին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Xuyi Observation Station, Purple Mountain Observatory». Purple Mountain Observatory. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Zhao, Haibin; և այլք:. «The new NEO survey project - Chinese Near Earth Object Survey (CNEOS)» (PDF). Lunar and Planetary Institute: Asteroids, Comets, Meteors (2008 conference). Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Near Earth Asteroids (NEAs) – A Chronology of Milestones – Page 2 (see Oct 2, 2006)». IAU (International Astronomical Union). Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «JPL Small-Body Database Browser: (2009 MZ6)» (2009-08-15 last obs.). Jet Propulsion Laboratory. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մանուշակագույն լեռան աստղադիտարանի կայք (չինարեն և անգլերեն)