Մանուկ Ղազարյան

դաշնակահար

Մանուկ Ղազարյան (հոկտեմբերի 23, 1983(1983-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։

Մանուկ Ղազարյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1983(1983-10-23) (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր
ԱշխատավայրArt Voices
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց (2000) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2004)
Կայքmanukghazaryan.com

Կենսագրություն խմբագրել

Մանուկ Ղազարյանը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 23-ին, Երևանում[1]։ Դաշնամուր սկսել է նվագել 9 տարեկանից։ 2000 թվականին ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, իսկ 2004 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մեկ տարի անց հիմնադրել է հիմնադրել է «Art Voices» խումբը[2]։ 2006 թվականին մասնակցել է «Jazz Appreciation Month», իսկ 2007 թվականին՝ երևանյան ջազ փառատոներին։ 2009 թվականին հաղթել է Բուխարեստի ջազային մրցույթում, նաև նվագել է նաև «Chiko & friends» խմբում։ Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների և երաժիշտների հետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Գոհարափայլ» խմբում։ Առաջին ձայնասկավառակը թողարկել է 2010 թվականին։ 2011 թվականից բնակվում է Մոսկվայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Մանուկ Ղազարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «Art Voices». www.haytoms.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.