Մանուկ-խան, ավանդազրույց, որ մշակել է հայ մեծանուն գրող Ղազարոս Աղայանը։

Սյուժե խմբագրել

Ավանդազրույցը բաղկացած է երկու մասից[1]։

Մաս առաջին խմբագրել

Ավանդազրույցի առաջին մասն սկսվում է մի մարդու պատմությամբ, ով գնում էր շուկա։ Նրա դիմացով քայլում է մեկը, որը էշով ձու է տանում շուկա` վաճառելու։ Ետևից եկողն զգուշացնում է դիմացինին, որ իր եզը կատաղած է։ Վերջինս լսում է,բայց ձևացնում է, թե չի լսել։ Քիչ անց եզը խփում է, ձուն թափվում է և ջարդվում։ Էշի տերը կռվում է եզան տիրոջ հետ և նրան տանում դատարան։ Մի երեխա, որն ականատես է եղել այս ամենին, նրանց ետևից գոռում է. «Եզան տերը համրանա, եզան տերը համրանա»[2]։ Երբ հասնում են դատարան, եզան տերը ձևացնում է թե համր է։ Դատավորը էշի տիրոջից վկաներ է պահանջում, քանի որ եզնատերը համր է։ Իսկ էշատերը պատմում է եղելությունը։ Դատավորն այս իմանալով ազատ է արձակում եզնատիրոջը։ Այս դեպքից հետո բոլորն իմանում են դեպքին ներկա եղած մանուկի մասին, ով հայտնի է դառնում իր իմաստնությամբ ու խելքով։

Մաս երկրորդ խմբագրել

Ավանդազրույցի երկրորդ մասը պատմում է այլ իրավիճակի մասին, որտեղ մանուկը, ում Մանուկ-խան էին ասում, երևացել է իր իմաստնությամբ։ Ըստ սյուժեի` բուն բարեկենդանի երեկո է լինում։ Այդ օրը բոլորը խնդության մեջ էին, միայն մի կին էր տխուր իր աղախնի և իր երեխաների հետ, քանի որ ուտելու ոչինչ չունեին։ Տիկնոջ ամուսինը մեծահարուստ վաճառական էր, ով երկար ժամանակով արտերկիր էր մեկնել։ Կինն ստիպված վաճառում է տան կահույքը` իր և իր երեխաների կարիքները հոգալու համար։ Նա նաև ձեռագործությամբ էր զբաղվում, բայց նրան շատ քիչ էին վճարում։ Այդ երեկո նրանց դուռը թակում են։ Կնոջ ամուսինը խորամանկությամբ ձայնը փոխած խոսում է կնոջ հետ։ Կինը, մտածելով, թե օտար տղամարդ է եկել իրենց տուն, պատուհանը բացում է, որ դուրս ցատկի։ Մարդը համոզվում է, որ իր կինը ուրիշի առջև դուռ բաց չի անում և խոսում է իր ձայնով։ Նա զարմանում է` տեսնելով իրենց տան աղքատությունը և ասում, որ ինքը մի վստահելի մարդու հետ թանկարժեք քարեր է ուղարկել։ Պարզվում է, որ այդ մարդը խաբել է իրենց։ Այս մասին իմանում է Մանուկ-խանը և հասկանալով կատարվածը` վերադարձնում է թանկարժեք քարն իր տիրոջը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղազարոս Աղայան, Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, էջ 200
  2. Մանուկ-խան. վիքիդարան

Արտաքին հղումներ խմբագրել