Մանուել Սարգսյանց
Մանուել Սարգսյանց (գերմ.՝ Emanuel Sarkisyanz, հունիսի 23, 1923[2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2015[1][2], Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Մեքսիկայի Մերիդա քաղաքի գիտությունների ակադեմիայի անդամ։ Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ժողովրդական սոցիալիզմի կրոնական ակունքների հետազոտող[3]։
Մանուել Սարգսյանց Emanuel Sarkisyanz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1923 հունիսի 23 |
Ծննդավայր | Բաքու |
Մահացել է | մարտի 12, 2015 | (տարիքը 91)
Մահվան վայր | Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | սոցիոլոգ քաղաքագետ պատմաբան |
Աշխատավայր | Հայդելբերգի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Թեհրանի համալսարանում, Նյու Յորքի իրանական ինստիտուտում։ 1952 թվականին Չիկագոյի համալսարանից ստացել է դոկտորի կոչում։
1955 թվականին հրատարակել է «Ռուսաստանը և Արևելքի մեսիականությունը» գերմաներեն գիրքը՝ արժանանալով ռուս սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինի գնահատանքին (2005 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանի հրատարակչությունում գիրքը տպագրվել է ռուսերեն)։ 1956-1958 թվականներին եղել է Հարավարևելյան Ասիայի գերմանական հասարակության արտաքին քաղաքականության հարցերով ռեֆերենտ (DGAP)։ 1960 թվականին եղել է Կիլյայի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 1962-1963 թվականներին Կանզասի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 1963-1967 թվականներին Ֆրայբուրգի համալսարանի դոցենտ[4]։ 1967 թվականից եղել է քաղաքական գիտությունների պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանի հարավասիական ինստիտուտում։
1965 թվականին լույս է տեսել «Buddhist Background of the Burmese Revolution» («Բիրմայի հեղափոխության բուդդայական համատեքստը») գիրքը, որն անդրադառնում է ասիական սոցիալիզմի կրոնական (բուդդայական) ակունքներին[5][6]։ 1975 թվականին հրատարակել է «A Modern History of Transcaucasian Armenia» («Անդրկովկասյան Հայատանի արդի պատմություն») հատորը։
«Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատները» գրքում Սարգսյանցը մանրամասն վերլուծում է նացիստական գաղափարի ծագումը՝ դրա իմպերիալիստական գաղափարախոսության և գործունեության մեջ «հայտնաբերելով» բրիտանացիներին[7]։ Գրքի համար Սարգսյանցի դեմ երկու անգամ քրեական գործ է հարուցվել Գերմանիայում։ Գիրքը Մեծ Բրիտանիայում չի հրատարակվել՝ անգլերեն լույս տեսնելով Հնդկաստանում և Իռլանդիայում։
2006 թվականին մոսկովյան այցելության ժամանակ բաց դասախոսություն է կարդացել Լոմոնոսովի անվան ՄՊՀ փիլիսոփայական ֆակուլտետում՝ «Ռուսական հարցը XX հարյուրամյակի անգլո-սաքսոնական սլավոնաբանությունում» թեմայով։
Թոշակի անցնելուց հետո Սարգսյանցն ապրել է Կեչում, Գերմանիա, և Մերիդայում, Մեքսիկա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Эксперт Online: Последний романтик
- ↑ ««ԳԱՂՈՒԹԱՏԻՐԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՌԱՍԻԶՄԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԷՐ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2015-06-23
- ↑ Մանուել Սարգսյանց՝ ոչ այնքան հայտնի համաշխարհային մեծություն
- ↑ Homenaje en Motul a Elvia Carrillo Puerto
- ↑ Английские корни немецкого фашизма. От британской к австро-баварской `расе господ
Արտաքին հղումներԽմբագրել
- England: Hitler's inspiration Archived 2015-04-02 at the Wayback Machine.
- Presentarán libro sobre historia Indígena de la República de Bolivia en el CEPHCIS-UNAM. Archived 2015-09-23 at the Wayback Machine.