Մանուել Թոլեկյան

հայ նկարիչ

Մանուել (Ժիրայր) Թոլեկյան (հոկտեմբերի 18, 1911(1911-10-18)[1][6], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 4, 1983(1983-08-04)[2] կամ 1983[3][4][5]), ամերիկահայ նկարիչ։

Մանուել Թոլեկյան
Manuel J. Tolegian
Մանուել Թոլեկյան.jpg
Ջեկսոն Պոլոկը, Չարլզ Պոլոկը և Մանուել Թոլեկյանը
Ի ծնեՄանուել Թոլեկյան
Ծնվել է1911 հոկտեմբերի 18
ԾննդավայրՖրեզնո
Վախճանվել էօգոստոսի 4, 1983(1983-08-04) (տարիքը 71)
Մահվան վայրՇերման Օկս, Կալիֆորնիա
Ազգությունամերիկահայ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Մանուել Թոլեկյանը ծնվել է Ֆրեզնոյում, ԱՄՆ։ Դպրոց հաճախել է Լոս Անջելեսում, այնուհետև 18 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք։ 1928-1932 թվականներին սովորել է Նյու Յորքի Արվեստի ուսանողների լիգայի ստուդիայում։ 1940 թվականից հաստատվել է Սակրամենտոյում (Կալիֆոռնիա

Ստեղծել է ռեալիստական բնանկարներ, կենցաղային պատկերներ («Նավակներ», «Հայկական խնջույք», «Ըմբշամարտիկներ», «Հաց թխող կինը», բոլորն էլ՝ Հ. Հազարյանի հավաքածու, Նյու Յորք)։

Նկարազարդումներ՝

  • «Օմար Խայամ»
  • «Աղավնին խաղաղություն է բերում»[7]

1935 թվականին Նյու Յորքում բացվել է Թոլեկյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Գործերից պահվում են Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի թանգարաններում[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Ամերիկյան բանակի բժշկական կորպուսի թղթակիցը։ Պատերազմից հետո հաստավել է Շերման Օկսում, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 196