Մանուել Ալեգրե դի Մելու Դուարտե (պորտ․՝ Manuel Alegre de Melo Duarte, մայիսի 12, 1936(1936-05-12)[1], Ագեդա, Ավեյրու, Պորտուգալիա), պորտուգալացի բանաստեղծ, արձակագիր և քաղաքական գործիչ։ Երիտասարդ տարիներին անդամագրվել է Պորտուգալիայի կոմունիստական կուսակցությանը, սակայն խորհրդային զորքերի՝ 1968 թվականին Չեխոսլովակիա մտնելուց հետո դուրս է եկել կոմկուսից։ Հետագայում դարձել է սոցիալիստական կուսակցության անդամ։ Երկու անգամ՝ 2006 և 2011 թվականներին[3][4][5], այդ կուսակցության կողմից առաջադրվել է որպես Պորտուգալիայի նախագահի թեկնածու, սակայն հաղթանակի չի կարողացել հասնել՝ հավաքելով քվեների ընդամենը 19,74-20,74 տոկոսը[6][7]։ 2017 թվականին Մանուել Ալեգրեին շնորհվել է Կամոենսի անվան գրական հեղինակավոր մրցանակ[8]։ Նա պորտուգալական Մեծ խաչի և Ազատության շքանշանների ասպետ է[9][9]։ 2005 թվականին Կոիմբրայում նրա պատվին հուշարձան է կանգնեցվել։

Մանուել Ալեգրե
պորտ.՝ Manuel Alegre
Ծննդյան անունպորտ.՝ Manuel Alegre de Melo Duarte
Ծնվել էմայիսի 12, 1936(1936-05-12)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԱգեդա, Ավեյրու, Պորտուգալիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական
Քաղաքացիություն Պորտուգալիա
ԿրթությունLaw School of the University of Coimbra?
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
Կայքmanuelalegre.com
 Manuel Alegre Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կոիմբրայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, այնտեղ սովորելիս էլ կատարել է բանաստեղծական իր առաջին փորձերը։ Ծառայել է Ազորյան կղզիներում և Անգոլայում, որտեղ որոշ ժամանակ կալանավորվել է զինվորականների ապստամբությանը մասնակցելու պատճառով։ Պորտուգալիայում Սալազարի բռնապետական իշխանության տարիներին արտագաղթել է Ալժիր, որտեղ աշխատել է «Voz da Liberdade» անկախ ռադիոկայանի խմբագրությունում։ 1974 թվականի «մեխակների հեղափոխությունից» հետո վերադարձել է հայրենի Պորտուգալիա, անդամագրվել սոցիալիստական կուսակցությանը, որի ցուցակով էլ մշտապես ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր։

Մանուել Ալեգրեի մի շարք բանաստեղծություններ Պորտուգալիայում սիրված ու տարածված երգերի տեքստեր են դարձել։

Մատենագրություն խմբագրել

Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել

  • 1965 - Praça da Canção
  • 1967 - O Canto e as Armas
  • 1971 - Um Barco para Ítaca
  • 1976 - Coisa Amar (Coisas do Mar)
  • 1979 - Nova do Achamento
  • 1981 - Atlântico
  • 1983 - Babilónia
  • 1984 - Chegar Aqui
  • 1984 - Aicha Conticha
  • 1991 - A Rosa e o Compasso
  • 1992 - Com que Pena - Vinte Poemas para Camões
  • 1993 - Sonetos do Obscuro Quê
  • 1995 - Coimbra Nunca Vista
  • 1996 - As Naus de Verde Pinho
  • 1996 - Alentejo e Ninguém
  • 1997 - Che
  • 1998 - Pico
  • 1998 - Senhora das Tempestades
  • 2001 - Livro do Português Errante
  • 2008 - Nambuangongo, Meu Amor
  • 2008 - Sete Partidas

Արձակ ստեղծագործություններ խմբագրել

  • 1989 - Jornada de África
  • 1989 - O Homem do País Azul
  • 1995 - Alma
  • 1997 - Contra a Corrente
  • 1998 - A Terceira Rosa
  • 1999 - Uma Carga de Cavalaria
  • 2002 - Arte de Marear
  • 2002 - Cão Como Nós
  • 2003 - Um Velho em Arzila
  • 2003 - Rafael
  • 2005 - O Quadrado

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  3. Público, "Manuel Alegre anuncia candidatura à Presidência da República ", «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) (Portuguese) Retrieved 2010-06-11.
  4. Expresso, "Bloco apoia candidatura de Alegre a Belém", [1] (Portuguese) Retrieved 2010-06-11.
  5. Económico, "Expressiva maioria do PS apoia Alegre com resignação", [2] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (Portuguese) Retrieved 2010-06-11.
  6. Comissão Nacional de Eleições Արխիվացված 2012-08-21 Wayback Machine (2006)
  7. Comissão Nacional de Eleições Արխիվացված 2017-07-29 Wayback Machine (2011)
  8. Luís Miguel Queirós (2017 թ․ մայիսի 8). «Manuel Alegre é o vencedor do Prémio Camões». Público (Portuguese). Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 «Cidadãos Nacionais Agraciados com Ordens Portuguesas». Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ալեգրե» հոդվածին։