Մանոհլա Դարգիս (անգլ.՝ Manohla Dargis, ապրիլի 7, 1961(1961-04-07), ԱՄՆ), ամերիկացի կինոքննադատ։ Նա Էնթոնի Օլիվեր Սքոթի հետ միասին եղել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթի գլխավոր կինոքննադատներից[1]։ Նա հինգ անգամ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի քննադատության համար։

Մանոհլա Դարգիս
Ծննդյան թիվ՝ապրիլի 7, 1961(1961-04-07) (62 տարեկան)
Ծննդավայր՝ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝լրագրող և կինոքննադատ
IMDb։ID 5335440

Կենսագրություն խմբագրել

Դարգիսը մեծացել է Մանհեթենի արևելյան գյուղում, կանոնավոր կինոթատրոն այցելելու շնորհիվ սեր է առաջացել դեպի կինոն[1]։ Նա ավարտել է Hunter քոլեջի ավագ դպրոցը և 1985 թվականի հունվարին Նյու Յորքի պետական համալսարանում ստացել է գրականության բակալավրի աստիճան[2][3]։ Դարգիսը Նյու Յորք համալսարանի ավարտական դպրոցի կողմից ստացել է արվեստի վարպետ կինոյի ուսումնասիրություններում։Դարգիսը ամուսնացել է գինու փորձագետ Լու Ամդուրի հետ 1994 թվականին։ Նրանք ապրում են Լոս Անջելեսում[4]։

Կարիերա խմբագրել

Նախքան «Նյու Յորք Թայմս» օրաթերթի կինոքննադատ լինելը Դարգիսը առաջ եղել է «Լոս Անջելես Թայմս» թերթի գլխավոր կինոքննադատը, «LA Weekly» թերթի կինոնկարի խմբագիրը և «The Village Voice» շաբաթաթերթի կինոքննադատը։ Նրա աշխատանքը ընդգրկվել է մի շարք գրքերում, որոնք հրատարակվել են Ամերիկայի գրադարանում։ Նա գրել է մենագրություն բրիտանական կինոյի ինստիտուտի համար, Քուրտիս Հենսոնի «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմի մասին և զբաղեցրել է Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի նախագահի և փոխնախագահի պաշտոնը։ 2012 թվականին Դարգիսը Purchase քոլեջից ստացել է Nelson A. Rockefeller մրցանակ։ Այս մրցանակը շնորհվում է այն անհատներին, ովքեր առանձնացել են արվեստի բնագավառում իրենց ներդրումներով[5]։ Մեթ Բարոնը 2013 թվականին նրան անվանել է բոլոր ժամանակների ութերորդ մեծագույն կինոքննադատ[6]։Նա նաև 2013[7], 2015[8], 2016[9], 2018[10] և 2019 թվականներին քննադատության համար Պուլիտցերյան մրցանակի եզրափակիչի մասնակից է եղել[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Film Critic Biography: Manohla Dargis». The New York Times. 2004 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «Rockefeller Award past recipients». Purchase.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Purchase College, SUNY Institutional Advancement (914)-251-7909
  4. «Manohla Dargis». University of Southern California. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Nelson A. Rockefeller Awards». Purchase.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  6. Barone, Matt (2013 թ․ փետրվարի 8). «The 25 Best Movie Critics of All Time». Complex. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «The 2013 Pulitzer Prize Winners Criticism». pulitzer.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  8. «The 2015 Pulitzer Prize Winners Criticism». pulitzer.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  9. «The 2016 Pulitzer Prize Winners Criticism». pulitzer.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  10. «2018 Pulitzer Prize Winners & Finalists». pulitzer.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  11. «2019 Pulitzer Prize Winners & Finalists». www.pulitzer.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.