Մանկության թանգարան (անգլ.՝ V&A Museum of Childhood), գտնվում է Բեթնալ Գրինում՝ Լոնդոնի Իստ Էնդում, հանդիսանում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի մասնաճյուղը։ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը Միացյալ Թագավորության դեկորատիվ-կիրառական արվեստի ազգային թանգարանն է։

Մանկության թանգարան
անգլ.՝ V&A Museum of Childhood
Տեսակթանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունLondon Borough of Tower Hamlets?
ՎայրBethnal Green?
Պատկանում էՎիկտորիայի և Ալբերտի թանգարան
ՀասցեCambridge Heath Road, London E2 9PA[1]E2 9PA
Հիմնադրվել է1872
Այցելուներ400 000 մարդ[2]
Կայքvam.ac.uk/info/young
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն Խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1872 թվականին՝ որպես «Bethnal Green Museum»[3]: Երկաթե շինությունը վերօգտագործել է նախապատրաստված շենք Ալբերտոպոլիսից, որը փոխարինվել էր ժամանակակից V&A համալիրի որոշակի վաղ մասերով։ Շինության արտաքին տեսքը նախագծվել էր Ջեյմս Ուիլյամ Վայլդի կողմից կարմիր աղյուսով Rundbogenstil (կլոր կամարաձև) ոճով, որը շատ նման է այն ոճին, որն առկա է ժամանակակից Գերմանիայում։ Շենքը օգտագործվել է տարբեր ժամանակների բազմազան հավաքածուներ ցուցադրելու համար, ներառյալ այն աշխատանքները, որոնք հիմա կարելի է տեսնել Ուոլլեսի հավաքածուում։ 1920-ական թվականներին այն սկսեց կենտրոնանալ երեխաների համար նախատեսված ծառայությունների վրա, և 1974 թվականին V&A ընկերության տնօրեն պարոն Ռոյ Սթրոնգն այն սահմանեց որպես հատուկ մանկական թանգարան։

Բոլոր մասնաճյուղերից Bethnal Green Museum-ն ունի մանկական առարկաների ամենամեծ հավաքածուն Միացյալ Թագավորությունում։

Թանգարանի առաքելությունն է. «Հնարավորություն տալ բոլորին՝ հատկապես երիտասարդներին, ուսումնասիրել և վայելել նախագծված աշխարհը, մասնավորապես առարկաներ պատրաստված երեխաների համար և երեխաների կողմից»: Այն ունի խաղալիքների, մանկական սարքավորումների և հագուսների ընդարձակ հավաքածուներ և բեմադրում է ժամանակավոր ցուցահանդեսների ծրագրեր:.

Թանգարանը փակվեց 2005 թվականի հոկտեմբերին լայնածավալ վերանորոգման երկրորդ փուլի համար՝ £4.7 միլիոն արժողությամբ։ Այն վերաբացվեց 2006 թվականի դեկտեմբերի 9-ին։ Փոփոխությունները ներառում էին նոր առջևի մուտք, պատկերասրահ, ցուցադրումներ և սրճարան[3]:Թանգարանի ներսում կար թուջե արձան, որի քանդակագործն էր Ջոն Բելլը (1811-1896)։ Այն սկզբնապես եղել էր 1851 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ «Արծիվ սպանողը» ցույց է տալիս մի հմուտ նշանաձիգի՝ արծվին կրակելիս, որը սպանել է իր ոտքերի մոտ ընկած գառնուկին[4]։ Այս արձանն այժմ տեղափոխվել է Coalbrookdale թանգարանի մուտքի մոտ, քանի որ այն ստեղծվել էր Coalbrookdale ձուլարանում։

Փոխադրամիջոցային կապեր Խմբագրել

Ծառայություն Կայարան/Կանգառ Երկրորդ կանգառ Սպասարկող գծեր երթուղիներ Հեռավորությունը Մանկության թանգարանից
Լոնդոնի ավտոբուսներ Bethnal Green Station Կանգառ Ա 106, 254, 309, 388, D3, D6
Կանգառ Բ 8, 309, D6
Կանգառ Դ 8, 388, D3
Old Ford Road Կանգառ Գ 106, 254, 388, D6
Լոնդոնի մետրոպոլիտեն Bethnal Green  
Լոնդոնի երկաթուղի Cambridge Heath London Overground 400 մետր քայլելով[5]

Ստեղծագործական պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել