Մանկավարժական գիտությունների ինստիտուտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ խորհրդային և մասամբ՝ հետխորհրդային շրջանի գիտահետազոտական հիմնարկ Հայաստանում։ Հիմնադրվել է 1932 թվականին, սկզբնապես կոչվել ՀԽՍՀ լուսժողկոմատի մանկավարժության և մանկաբանության գիտահետազուոական ինստիտուտ։ 1936 թվականին լուծարքի է ենթարկվել։ 1939 թվականին նորից բացվել է և կոչվել Դպրոցների գիտահետազոտական ինստիտուտ, 1962 թվականին վերանվանվել Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։
Զբաղվել է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցերով, հետազոտել կրթության բովանդակության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու միջոցների կատարելագործման, ինչպես նաև ժողովրդական կրթության զարգացման հեռանկարներին վերաբերող խնդիրները։ Հանձնարարականներ է պատրաստել տեղական և արտասահմանյան մանկավարժական գիտության նվաճումները պրակտիկայում օգտագործելու վերաբերյալ, ուսումնասիրել և տարածել է մանկավարժական «առաջավոր» համարվող փորձը, կոորդինացրել մանկավարժական գիտության գծով տարվող գիտահետազոտական աշխատանքը, կազմակերպել մանկավարժական ընթերցումներ, գիտական համաժողովներ, սերտ կապ է պահպանել ԽՍՀՄ ՄԳԱ-ի և միութենական այլ հանրապետությունների համապատասխան ինստիտուտների հետ։ Ունեցել է 14 սեկտոր ու բաժին, շուրջ 75 գիտաշխատող (1980)։