Մանկական ստեղծագործություն

Մանկական ստեղծագործություն, ստեղծագործության դրսևորում, որի պրոցեսում զարգանում է երեխայի բանականությունն ու հուզականությունը, նա կարողանում է ճանաչել կյանքն ու որոշել իր տեղը, ձեռք է բերում աշխատանքի փորձ, տարբեր նյութերով ու գործիքներով աշխատելու հմտություն, ինքնատիրապետում։

Տեխնիկական մանկական ստեղծագործությունը պոլիտեխնիկական կրթության ու մասնագիտական կողմնորոշման կարևոր միջոցներից է։ Նպաստում է տեխնիկայի հանդեպ երեխայի կայուն հետաքրքրության ձևավորմանը, նորարարական և գյուտարարական հակումների, մտածողության զարգացմանը, խթանում կրթության գիտական մակարդակի բարձրացմանը։ Տեխնիկական մանկական ստեղծագործությունը ավելի շատ իրականացվում է արտադասարանական պարապմունքներում և դրսևորվում է ռոբոտներ, մոդելներ, սարքեր, մեխանիզմներ, ոչ բարդ մեքենաներ նախագծելու և պատրաստելու ընթացքում։

Գեղարվեստական մանկական ստեղծագործություն խմբագրել

Երեխայի ստեղծագործական գործունեությունը արվեստի բնագավառում դրսևորվում է իմպրովիզացիաների (պատմվածքներ, բանաստեղծություններ, մեղեդիներ, պարային շարժումներ, խաղեր և այլն) ձևով։ մանկական ստեղծագործությունը արվեստի բնագավառում նպաստում է երեխայի գեղագիտական ճաշակի դաստիարակությանը և գեղարվեստական կրթությանը։

Կերպարվեստի մանկական ստեղծագործությունը երեխայի համար ամենազանգվածայինն է։ Երեխան իր ճանաչած առարկան, որպես կանոն, սկսում է պատկերել 3-4 տարեկանից։ Նրա պատկերածը տեսանելի է և գործուն։ Ավելի ուշ շրջանի մանկական նկարը խաղային թեքում և բովանդակություն ունեցող գծանկարչական պատմվածք է։ Գրական մանկական ստեղծագործության տարրերը երեխայի մոտ դրսևորվում են մայրենի լեզվին տիրապետելուց հետո։ Տարեցտարի երեխայի գրական ստեղծագործությունը դառնում է էլ ավելի նպատակասլաց, երեխան սկսում է հասկանալ գրական ստեղծագործությունների հասարակական արժեքը, դրանց ստեղծումը դառնում է նրա ստեղծագործական պրոցեսի նպատակը, որոշակիորեն դրսևորվում են հակումները գրական տարբեր ժանրերի նկատմամբ։ Երաժշտության բնագավառում մանկական ստեղծագործությունը դիտվում է որպես երաժշտական դաստիարակության մեթոդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 231