Մանկական Նոր ալիք 2014
Մանկական Նոր ալիք 2014 (անգլ.՝ New Wave Junior 2014), «Մանկական Նոր ալիք» ամենամյա միջազգային յոթերորդ մրցույթ-փառատոնը, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 16-18-ը Ղրիմի «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում[1]։ Մրցույթին մասնակցել է 11 երկրից 17 կատարող։ Ուղիղ եթեր չի իրականացվել, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով 2014 թվականի օգոստոսի 31-ին։
Մրցութային երկու օրվա արդյունքներով՝ մրցույթի գրան պրիին արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն։ Երկրորդ հորիզոնականն իրար մեջ կիսել է միանգամից երեք մասնակից՝ Իտալիայից Մարտինա և Կյարա Սկարպարի դուետը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ Պոլինա Բոգուսևիչը և Եկատերինա Մանեշինան։ Երրորդ տեղը նույնպես գրավել է երեք մասնակից՝ Ղազախստանի ներկայացուցիչ Մուհամեդալի Ժուգունուսովը, Բելառուսի ներկայացուցիչ Ռուսլան Ասլանովը և Ուկրաինայից Սոֆյա Վոլոշանենկոն։ Բացի երկրորդ տեղը գրավելուց Եկատերինա Մանեշինան արժանացել է նաև մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին[2]։
Անցկացման վայրԽմբագրել
Մրցույթն անցկացվել է «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, որը գտնվում է Ղրիմի հարավային ափին՝ Գուրզուֆ ավանում։ «Արտեկը» ԽՍՀՄ-ի ամենահայտնի պիոներական ճամբարն է և երկրի Պիոներական կազմակերպության այցեքարտը։ Երկար ժամանակ ծառայել է որպես սոցիալիստական երկրների ընդունելության պատվիրակությունների, ինչպես նաև մերձավոր և հեռավոր արտասահմանի պետությունների ղեկավարների վայր։ Մասնակիցների փորձերը տեղի են ունեցել Յալթայում՝ «Ինտուրիստ» հյուրանոցում։
ՄասնակիցներԽմբագրել
Մասնակից[3] | Երկիր |
---|---|
Դավիթ Վարդանյան | Հայաստան |
Ռուսլան Ասլանով | Բելառուս |
Էլենե Զվիադաձե (Լենկա) | Վրաստան |
Սանդրո Պարցվանիա | Վրաստան |
Էդեն Գոլան | Իսրայել |
Էմիլի Կուպեր | Իսրայել |
Կյարա և Մարտինա Սկարպարի | Իտալիա |
Մուհամեդալի Ժուգունուսով | Ղազախստան |
Էդուարդ Գրունդմանիս | Լատվիա |
Էրիկա Մուստյացե | Մոլդովա |
«4 կադր» խումբ | Ռուսաստան |
Պոլինա Բոգուսևիչ | Ռուսաստան |
Եկատերինա Մանեշինա | Ռուսաստան |
Յուաննա Թաբուլտոկ | Ռումինիա |
Անդրեյ Բոյկո | Ուկրաինա |
Սոֆյա Վոլոշանենկո | Ուկրաինա |
Մարթա Ռակ | Ուկրաինա |
Մրցութային առաջին օրԽմբագրել
Օգոստոսի 16-ին «Արտեկի» գլխավոր մարզադաշտում տեղի է ունեցել մրցույթի բացումը։ Ջահը վառվել է և բարձրացվել մասնակից երկրների դրոշները, հանդես է եկել ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը։ Մրցույթի բացմանը մասնակցել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Լև Լեշենկոն, Նյուշան, Ստանիսլավ Կոստյուշկինը, Ալեսանդրո Սաֆինան և այլք։
№ | Երկիր | Մասնակից | Երգ | Միավորներ |
---|---|---|---|---|
1 | Մոլդովա | Էրիկա Մուստյացե | Costica | 55 |
2 | Վրաստան | Սանդրո Պարցվանիա | Saqartvelo lamazo | 54 |
3 | Վրաստան | Էլենե Զվիադաձե | Хочу | 47 |
4 | Ուկրաինա | Սոֆյա Վոլոշանենկո | It’s my time | 54 |
5 | Ղազախստան | Մուհամմեդալի Ժուգունուսով | Goin' Back To Indiana | 53 |
6 | Ռումինիա | Յուաննա Թաբուլտոկ | Hora din Moldova | 53 |
7 | Լատվիա | Էդուարդս Գրունդմանիս | Atziedi, dvēsele | 53 |
8 | Ուկրաինա | Անդրեյ Բոյկո | Spiderman | 55 |
9 | Բելառուս | Ռուսլան Ասլանով | Иностранец | 53 |
10 | Հայաստան | Դավիթ Վարդանյան | Կորո՞ւստ, թե՞ գանձ | 54 |
11 | Ռուսաստան | Եկատերինա Մանեշինա | Venus | 54 |
12 | Ուկրաինա | Մարթա Ռակ | Три поради | 51 |
13 | Իսրայել | Էմիլի Կուպեր | Amen | 53 |
14 | Ռուսաստան | Պոլինա Բոգուսևիչ | Think | 54 |
15 | Իսրայել | Էդեն Գոլան | Hasheket Shenish’ar | 50 |
16 | Ռուսաստան | «4 կադր» խումբ | Бомбей Буги | 51 |
17 | Իտալիա | Մարտինա և Կյարա Սկարպարի | Pensieri e parole | 54 |
Մրցութային երկրորդ օրԽմբագրել
Օգոստոսի 17-ին «Մանկական Նոր ալիքի» բեմում ելույթ են ունեցել Նիկոլայ Բասկովը, Դոմինիկ Ջոքերը, Ժասմինը, «Хор Турецкого» խումբը, Յուլիա Սավիչևան, «IOWA» խումբը և այլք։ Համերգային ծրագրից հետո մրցույթի մասնակիցները կատարել են համաշխարհային հիթեր և մանկական մուլտֆիլմերից և ֆիլմերից երգեր։
№ | Երկիր | Մասնակից | Երգ | Ժյուրիի միավորներ | Ծնողների միավորներ |
---|---|---|---|---|---|
1 | Հայաստան | Դավիթ Վարդանյան | Locked Out of Heaven | 50 | 56 |
2 | Լատվիա | Էդուարդս Գրունդմանիս | Pie Jesu | 54 | 57 |
3 | Ռումինիա | Յուաննա Թաբուլտոկ | Любовь, похожая на сон | 50 | 52 |
4 | Վրաստան | Սանդրո Պարցվանիա | Kung Fu Fighting | 49 | 60 |
5 | Ղազախստան | Մուհամմեդալի Ժուգունուսով | Алия | 55 | 59 |
6 | Ռուսաստան | «4 կադր» խումբ | Stayin’ Alive | 50 | 57 |
7 | Բելառուս | Ռուսլան Ասլանով | Mamma Knows Best | 55 | 71 |
8 | Ուկրաինա | Սոֆյա Վոլոշանենկո | Կուկուշկա | 54 | 59 |
9 | Իսրայել | Էդեն Գոլան | Where Do Broken Hearts Go | 50 | 56 |
10 | Ուկրաինա | Անդրեյ Բոյկո | Ти дочекайся мене | 55 | 59 |
11 | Վրաստան | Էլենե Զվիադաձե | Բաց թող և մոռացիր | 52 | 54 |
12 | Ռուսաստան | Եկատերինա Մանեշինա | Острова | 55 | 55 |
13 | Մոլդովա | Էրիկա Մուստյացե | La sarbatoare | 52 | 52 |
14 | Իտալիա | Մարտինա և Կյարա Սկարպարի | Eternità | 55 | 58 |
15 | Ուկրաինա | Մարթա Ռակ | Тече вода | 53 | 52 |
16 | Ռուսաստան | Պոլինա Բոգուսևիչ | Белый снег | 55 | 52 |
17 | Իսրայել | Էմիլի Կուպեր | Rolling in the Deep | 54 | 51 |
Երրորդ օրԽմբագրել
Օգոստոսի 18-ին կայացել է հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա-համերգը, որում ելույթ են ունեցել Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Լեոնտևը, Բոսսոնը, Դոմինիկ Ջոքերը, Սերեբրո, «5sta Family» և «Дискотека Авария» խմբերը, Իգոր Կրուտոյի «Նոր ալիքի» մանկական երգչախումբը։
Ժյուրիի կազմԽմբագրել
- Իգոր Կրուտոյ՝ ժյուրիի նախագահ, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, երգիչ։
- Ալեսանդրո Սաֆինա՝ իտալացի օպերային և էստրադային երգիչ։
- Նյուշա՝ ռուս երգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասանուհի։
- Լև Լեշենկո՝ խորհրդային և ռուս էստրադային երգիչ (բարիտոն) և օպերետի դերասան, մանկավարժ։
- Ֆիլիպ Կիրկորով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական ու վաստակավոր արտիստ, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր։
ՀաղորդավարներԽմբագրել
- Լեռա Կուդրյավցևա
- Ստանիսլավ Կոստյուշկին
- Կրիստինա Սվետլիչնայա
- Սոֆյա Լապշակովա
- Պաշա Արտյոմով
- Օլիմպիադա Տետերիչ (Լիպա)
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «В "Артеке" состоится "Детская Новая волна-2014"»։ Վերցված է 2014-08-03
- ↑ «Победителем конкурса "Детская Новая волна" стал Անդրեյ Բոյկո из Украины»։ РИА Новости Украина։ 2014-08-18։ Վերցված է 2015-11-09
- ↑ «Детская Новая Волна 2014: Утверждён окончательный список участников»։ 2014-07-22։ Վերցված է 2014-08-03
Արտաքին հղումներԽմբագրել
- «Մանկական Նոր ալիք» մրցույթի պաշտոնական կայք (անգլ.) (ռուս.)