Մանկաբարձությունը և գինեկոլոգիան Հայաստանում

Մանկաբարձությունը և գինեկոլոգիան Հայաստանում, մանկաբարձության և գինեկոլոգիայի զարգացումը Հայաստանում սկսվել է 1923 թվականից Գրիգոր Արեշյանի նախաձեռնությամբ Երևանի Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա 1958 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնների կագմակերպմամբ, ինչպես նաև 1931 թվականին Մայրության և մանկության պահպանության ինստիտուտի (1937 թվականից՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀհ) հիմնադրմամբ։

Սկգբնական շրջանում կատարվել են հղիության ընթացքի, ծննդաբերության, մայր-պտուղ-արգանդային համակարգի, նորածնի և հետծննդյան շրջանի վրա մալարիայի ազդեցության (Գ. Արեշյան, Պ. Մարգարյան, Ս. Բիշարյան), ինչպես նաև կնոջ ընկերքում, մոր և պտղի օրգաններում, C վիտամինի փոխանակության, հղիության վաղաժամ ընդհատման դեպքում (Մ. Ռենիգեր Արեշյան) C վիտամինի անբավարարության դերի վերաբերյալ հետազոտություններ։ Ուսումնասիրվել են սեռական հասունացման և վերարտադրողական գործունեության մեխանիզմներում ուղեղիկի դերի պարզաբանման (Լ. Մարգարյան), ծննդաբերության ցավազրկման, կանանց սեռական օրգանների բարորակ ու չարորակ ուռուցքների ախտածնության (Ա. Ահարոնով), տոքսոպլազմոզի, լիստերիոզի, բրուցելոզի և այլ հիվանդությունների կանխարգելման ու բուժման միջոցով վաղածնության կանխարգելման և պերինատալ ելքերի բարելավման (Բ. Սայադյան), ինչպես նաև ծննդօգնության կազմակերպման (Ս. Ալեքսանյան) հարցեր։

Պարզվել է, որ հիպերտոնիկ հիվանդության առկայության դեպքում նկատվում է պտղի սրտի գործունեության և շարժող, ակտիվության ընկճում։ Առաջարկվել է համալիր բուժումը զուգակցել հղի կնոջ երիկամի շրջանի դիաթերմիայով։ Ապացուցվել է, որ մոր զուգակցված տոքսիկոզների բարդություններն ավելի անբարենպաստ են, քան մաքուր տոքսիկոգներինը (Ե. Մուղնյան)։ Առաջարկվել է արգանդի քաղցկեղի բարձիթողի արված՝ ոչ վիրահատելի դեպքերի ժամանակ արյունահոսությունը դադարեցնելու եղանակ (Ա. Ահարոնով)։

Ներդրվել է շնչահեղձված նորածինների վերակենդանացման եղանակ, մշակվել են կանանց միզասեռական օրգանների վնասվածքների ու խուղակների վիրահատական բուժման եղանակներ (Ա. Տրդատյան)։ Մշակվել են հակաբիոտիկների ներորովայնային կիրառման միջոցով գինեկոլոգիական վիրահատությունների հետվիրահատական բարդությունների կանխման (Վ. Խաչատրյան), քաղցկեղային գոյացությունների զարգացումը դանդաղեցնող դեղամիջոցների (Ն. Այլամագյան) ընտրության հարցերը։

Հետազոտվել են տարբեր արտադրական գործոնների ազդեցությունները կնոջ սեռական օրգանների ֆունկցիայի վրա, ձեռնարկվել են համապատասխան բուժկանխարգելիչ միջոցառումներ (Մ. Մարտիկյան), արգանդի պարանոցի քաղցկեղի կլինիկաձևաբանական տվյալները, կնոջ օրգանիզմի յուրահատուկ ֆունկցիայի վրա մասնագիտական վնասակարությունների ազդեցությունը (Լ. Մարգարյան), մշակվել նորածևային շրջանի ֆիզիոլոգիայի և ախտաբանության (Լ. Բալայան), կնոջ վերարտադրողական համակարգի ֆիզիոլոգիայի և անպտղության ախտորոշման ու բուժման (Կ. Ակունց), ինչպես նաև արգանդի լորձաթաղանթի գերաճական շարժընթացների ախտորոշման, բուժման և քաղցկեղի կանխարգելման (Գ. Բեգլարյան) գիտագործական հայեցակարգ։

Գինեկոլոգիական, ներզատաբան, հետազոտություններով պարզաբանվել են պատանեկան արյունահոսությունների, աղջիկների սեռական հասունացման շրջանում առաջացող հիպոթալամուսային համախտանիշի ախտածնությունը, ղրանց կլինիկ, ընթացքը, մշակվել են տարբերակիչ ախտորոշման և բուժման եղանակներ (Ռ. Սարգսյան, Գ. Ավագյան, Ռ. Միրիմանովա)։

Կարևոր են պտղի ներարգանդային աճի դանդաղման կլինիկայի, ախտորոշման և բուժման եղանակների վերաբերյալ աշխատանքները (Մ. Վարդանյան)։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի համար 1 ամբիոնում (1999 թվականից վարիչ՝ Գ. Բեգլարյան) հետազոտվում են հղիության կրելախախտի, կանանց սեռական խանգարումների, արգանդի պարանոցի և ներարգանդենու նախաքաղցկեղային հիվանդությունների գործիքային ախտորոշման ու բուժման հարցերը։

Վերջին տարիներին Գ. Բեգլարյանի ղեկավարությամբ հրատարակվել են 1 դասագիրք և 3 մենագրություն։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի համար 2 ամբիոնի վարիչ Ռ. Աբրահամյանի նախաձեռնությամբ 1993 թվականին Հանրապետական ծննդատան (հիմնվել է՝ 1975 թվականին) հիմքի վրա կազմավորված վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում կատարվում են վերարտադրողական հիմնախնդիրների ուսումնասիրման, նորագույն տեխնոլոգիաների փորձարկման, գիտական նորույթների ներդրման ու դրանց արդյունավետության գնահատման, անհետաձգելի գինեկոլոգիական ախտաբանությունների դեպքում բուժօգնության կազմակերպման սկզբունքների վերաբերյալ (Ռ. Աբրահամյան), նորագույն մոտեցումների և տեխնոլոգիաների, այդ թվում՝ ընդերադիտման ներդրման ու արդյունավետության գնահատման (Ա. Դրամփյան, Լ. Աբրահամյան, Վ. Գյուլխասյան), հղիության ախտաբանության և գինեկոլոգ, որոշ հիվանդությունների ժամանակ կլինիկա-իմունաբանական առանձնահատկությունների ուսումնասիրման, կանխորոշիչ միջոցների մշակման (Ա. Բլբուլյան), դոպլերոֆլուսոչափության եղանակով մայր-պտուղ-արգանդային համակարգի ուսումնասիրման (Ա. Խուդավերդյան), հիպերտենզիաների և ծննդաբերական գործունեության անոմալիաների ժամանակ ադրեներգիկ համակարգի դերի պարզաբանման, հակաօքսիդանտների միջոցով այդ բարդ կենսաքիմիական գործընթացների շտկման (Գ. Աբրահամյան, Վ. Գրիգորյան) աշխատանքներ։

Փորձարարական և կլինիկական ճանապարհով ապացուցվել է պրոստագլանդինների դերը ծննդաբերության կարգավորման ու խթանման շարժընթացում (Լ. Աբրահամյան)։ Հիմնարար հետազոտություններ են կատարվել միզասեռական խլամիդիոզի մանկաբարձապերինատալ և վերարտադրողական հայեցակետերի ուսումնասիրության (Գ. Ավագյան) ուղղությամբ։

Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրական իրավունքների մասին» Հայաստանի օրենքի (2002 թվական), «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության ծրագրի և ժամանակացույցի» (2007 թվական) մշակման ու ներդրման աշխատանքներին։ Ռ. Աբրահամյանի ղեկավարությամբ հրատարակվել են մանկաբարձությանը և գինեկոլոգիային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ, ուղեցույցներ, մենագրություններ։

Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ընկերակցությունը հրատարակում է «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա» գիտագործնական հանդեսը (գլխավոր խմբ.՝ Ռ. Աբրահամյան)։ Հայաստանի առողջապահության ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1999 թվականից վարիչ՝ Գ. Օկոև) աշխատանքներ են կատարվել գերձայնային հետազոտությունների ներդրման, կնոջ, մոր և նորածևի առողջության պահպանության հարցերի գիտական հայեցակարգերի մշակման (Գ. Օկոև, Պ. Մազմանյան) ուղղությամբ։ Հատկապես նշանակալի են գինեկոլոգիական ներզատաբանության և սեռավարակների (է. Տոտոյան, Կ. Առուստամյան), գինեկոլոգիական որոշ ախտաբանությունների՝ էնդոմետրիոգի, գերաճական շարժընթացների (Գ. Օկոև) ախտորոշմանը, բուժմանն ու կանխարգելմանը վերաբերող աշխատանքները։ Ռազմիկ Աբրահամյան

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։