Մանգլյաց փոր

Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառ
(Վերահղված է Մանգլեաց փորից)

Մանգլյաց փոր, գրաբար՝ Մանգլեաց փոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։

Գավառի կենտրոնն էր Սակուրեթ (Ասկուրեթ) բերդավանը։

Աշխարհագրություն խմբագրել

Մանգլյաց փոր գավառի աշխարհագրական դիրքը մոտավորապես համընկնում է ներկայիս Վրաստանի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետին։ Ամենայն հավանականությամբ այն գտնվել է Ալ գետի ձորահովտում։ Այժմ այդ վայրում գտնվում է Մանգլիս քաղաքատիպ ավանը։

Պատմություն խմբագրել

Մանգլյաց փոր գավառը 4-րդ դարի վերջերին անջատվել է Գուգարք նահանգից և միացվել Վրաց աշխարհի Քարթլի պատմա-աշխարհագրական մարզին։ Վրաց աղբյուրներում կոչվել է Մանգլիսիս-խևի։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 217