Մայք Քոնորս (ի ծնե՝ Կրիկոր Օհանյան[3] օգոստոսի 15, 1925(1925-08-15)[1][2], Ֆրեզնո, Կալիֆոռնիա[1] - հունվարի 26, 2017(2017-01-26)[1][2], Տարզանա, Կալիֆոռնիա[1][4]), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի թողարկած Մաննիքս դետեկտիվ ֆիլմում իր կերտած Ջո Մաննիքս դերով։ Քոնորի դերասանական կարիերան տևում է վեց տասնամյակ, հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ, նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Մայք Քոնորս
Ծնվել էօգոստոսի 15, 1925(1925-08-15)[1][2]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա[1]
Մահացել էհունվարի 26, 2017(2017-01-26)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրՏարզանա, Կալիֆոռնիա[1]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
Ժանրերվեսթեռն

Վաղ տարիներ խմբագրել

Մայք Քոնորսն ունի հայկական ծագում։ Նա ծնվել է 1925 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում[5]։ Նա ավագ դպրոցում եռանդուն խաղում էր բասկետբոլ, որտեղ և իրեն իր թիմակիցները տվել են «Touch» մականունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո սկսել է հաճախել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի բասկետբոլի բաժինը, որտեղ խաղացել է մարզիչ Ջոն Վուդենի հետ։ Նա եղել է Phi Delta Theta-ի անդամ[6]։ Ռեժիսոր Ուլիամ Ա. Վելմանը նրան որպես դերասան վերցրեց բասկետբոլ խաղալիս Քոնորի արտահայտիչ դեմքը նկատելուց հետո։ Նա հայտնվեց Լոս Անջելեսի CBS-ում որպես «Touch» Քոնորս JUkebox Jury-ի սերիայում մինչ 1953 թվականին հաղորդման հանրային ալիքով հեռարձակվելը American Broadcasting Company-ի միջոցով։ Քոնորսը մասնակցություն է ունեցել իր վաղ շրջանի ֆիլմերում, ինչպիսիք «Կղզին երկնքում» (անգլ.՝ Island in the Sky 1953), «Ճահճե կինը» (անգլ.՝ Swamp Women), «Արևմուտքի 5 հրացանները» (անգլ.՝ Five Guns West 1955), «Աշխարհի վերջի օրը» (անգլ.՝ The Day the World Ended 1955), «Մարմինն ու դրդապատճառը» (անգլ.՝ Flesh and the Spur 1957) և «Թաչ Քոնորսը»։

Քոնորսը վերհիշեցրել է մի հարցազրույցում, որ նրան վերանվանել է Հենրի Վիլսոնը՝ ասելով, որ Օհանյանը շատ նման է հնչում Ջորջ Օ՛Հանիոոնի ազգանվան հետ, դրա համար նրանք հանգել են Թաչ Քոնորս տարբերակին։

Կարիերա խմբագրել

 
Քոնորսը Գայիլ Ֆիշերի հետ Մաննիքսի համար նկարված գովազդային պաստառում

Մայք Քոնորսի ֆիլմային կարիերան սկսվել է 1950-ական թվականներից։ Քոնորսը դեր էր տանում քննադատների կողմից ողջույնների արժանացած մի ֆիլմում՝ «Կղզին երկնքում» անունով, որտեղ նա տանում էր որոնողական-փրկարարական նավի նավաստու դեր։ 1956 թվականին, երբ նա դեռ գրանցված էր որպես Թաչ Քոնորս, նա սկսեց խաղալ Չարլթոն Հեսթոնի հետ միասին։

Մաննիքս խմբագրել

Մայք Քոնորսը 1959 թվականին խաղացել է «Tightrope» դետեկտիվ սերիալում գլխավոր հերոսի դերը։ Սակայն դա մի ուրիշ շարք էր, որը նրան համբավ բերեց։ 1967 թվականին CBS-ը նրան վարձեց, որպեսզի «Մաննիքս» ֆիլմում խաղա դետեկտիվ Ջո Մաննիքսի դերը։ Հեռուստատեսային շարքում Մաննիքսին ուղեկցում էր Ժոզեֆ Կամպանելան, որպես նրա ղեկավար։ Ֆիլմը թողարկվեց 1967-1975 թվականներին և մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհով։ Դերասանական մյուս ծրագրերից էին Գեյլ Ֆիշերը, որպես իր քարտուղար Պեգի, դերասան Ռոբերտ Ռիդը, որպես լեյտենանտ, Ադամ Տոբիաս, Մանեքսը դետկտիվ է, ով սպորտային ամտոմեքենաների սիրահար է և կարողանում է վերլուծել ոստիականական դեպքեր[7]։

Մայք Քոնորսն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 4 անվանակարգերում, սակայն հաղթել է միայն մեկում։

Անձնական կյանք խմբագրել

Մայքը 1949 թվականին ամուսնանում է Մերի Լոու Ուիլլեյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Մեթյու Օհանյանը և մեկ աղջիկ՝ Դանա Լոու Քոնորսը։ Ներկայումս նա ապրում է իր կնոջ հետ Կալիֆոռնիայի Էնքինո քաղաքում[8]։

Մրցանակներ խմբագրել

  • 1969 թվականին Մայք Քոնորսն արժանում է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակին իր «Մանիքս» ֆիլմում կերտած Ջո Մաննիքսի դերի համար[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Հեռուսատեսություն խմբագրել

Two and a Half Men, episode "Prostitutes and Gelato" (2007) – Hugo

  • Diagnosis Murder, episode "Hard Boiled Murder" (1997) - Joe Mannix

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mike Connors, Long-Running TV Sleuth in ‘Mannix,’ Dies at 91
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Room, Adrian (2010). Dictionary of Pseudonyms: 13,000 Assumed Names and Their Origins (5th ed.). McFarland. էջ 114. ISBN 978-0-7864-5763-2.
  4. Տեեղկություններ imdb կայքից
  5. Weaver, Tom (2003). «Mike Connors». Eye on Science Fiction: 20 Interviews with Classic SF and Horror Filmmakers. McFarland. էջեր 16–35. ISBN 978-0-7864-1657-8.
  6. «Mike Connors». Turner Classic Movies. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  7. Terrace, Vincent (2013). Encyclopedia of Television Pilots, 1937–2012. McFarland. էջ 105. ISBN 978-0-7864-7445-5.
  8. 8,0 8,1 «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակ
  9. Brooks, Tim; Marsh, Earle F. (2009). The Complete Directory to Prime Time Network and Cable TV Shows, 1946–Present. Random House. էջ 1394. ISBN 978-0-307-48320-1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Քոնորս» հոդվածին։