Մայքլ Քենեթ Մուր (անգլ.՝ Michael Kenneth Moore, ավելի հայտնի է որպես Մայք Մուր, հունվարի 28, 1949(1949-01-28)[1][2], Ֆակատանե, Նոր Զելանդիա - փետրվարի 2, 2020(2020-02-02)[3], Օքլենդ, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի շքանշանի ասպետ, Նոր Զելանդիայի քաղաքական գործիչ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ (1990) և Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն (1999-2002)։

Մայք Մուր
անգլ.՝ Michael Kenneth Moore
 
Կուսակցություն՝ Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Dilworth School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 28, 1949(1949-01-28)[1][2]
Ծննդավայր Ֆակատանե, Նոր Զելանդիա
Վախճանի օր փետրվարի 2, 2020(2020-02-02)[3] (71 տարեկան)
Վախճանի վայր Օքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն  Նոր Զելանդիա
Ի ծնե անուն անգլ.՝ Michael Kenneth Moore
 
Կայք՝ mike-moore.info
 
Պարգևներ

Վաղ կյանք խմբագրել

Մուրը ծնվել է Վակատանում, Նոր Զելանդիա, 1949 թվականին։ Նա մեծացել է Կավակավայում և կրթություն է ստացել Բեյ օֆ Այլենդս քոլեջում (Bay of Islands College) և Դիլվորթ դպրոցում (Dilworth School)։ Դպրոցն ավարտելուց հետո նա եղել է աշխատավոր, այնուհետև՝ տպագրիչ։ Նա դարձավ ակտիվ արհմիութենական գործիչ և 17 տարեկանում ընտրվեց Օքլենդի արհմիությունների խորհրդում։ Նա դարձել Է Լեյբորիստական կուսակցության գործադիր մարմիններում երիտասարդության առաջին ներկայացուցիչը, ինչպես նաև երկու անգամ անընդմեջ զբաղեցրել է երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահի պաշտոնը[4][5][6]։

Խորհրդարանի անդամ խմբագրել

1972 թվականին Մուրը սկսեց իր խորհրդարանական կարիերան՝ ընտրվելով Էդեն շրջանից և դառնալով խորհրդարանի ամենաերիտասարդ անդամը Նոր Զելանդիայի պատմության մեջ։ 1978 թվականին նա տեղափոխվել է Քրայսթչերչ, և ընտրվել է Հյուսիսային Քրայսթչերչ շրջանի՝ այժմ Պապանուի խորհրդարանից։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1999 թվականը՝ Պապանուից մինչև 1984 թվականը, Քրայսթչերչից մինչև 1996 թվականը, իսկ այնուհետև Վայմակարիրիից։

Կառավարության անդամ խմբագրել

Զբաղեցրել է մի քանի նախարարական պաշտոններ։ 1984-87 թվականներին՝ սպորտի, զբոսաշրջության և բնական պաշարների նախարար, 1984-90 թվականներին՝ արտաքին առևտրի և շուկայի նախարար, ինչպես նաև տնտեսական զարգացման և զբաղվածության կոմիտեի նախագահ, 1988-90 թվականներին՝ Ամերիկայի գավաթի անցկացման նախարար։ 1984-87 թվականներին՝ սպորտի, զբոսաշրջության և բնական պաշարների նախարար, 1984-90 թվականներին՝ արտաքին առևտրի և շուկայի նախարար, ինչպես նաև տնտեսական զարգացման և զբաղվածության կոմիտեի նախագահ, 1988-90 թվականներին՝ Ամերիկայի գավաթի անցկացման նախարար։ Մուրը արտաքին առևտրի նախարարի պաշտոնում առավել մեծ ճանաչում է ստացել իր մասնակցությամբ Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի շուրջ բանակցություններում։ 1987 թվականին նա դարձել է արտաքին գործերի նախարար, իսկ 1988 թվականին՝ նաև ֆինանսների նախարարի տեղակալ։

Վարչապետ խմբագրել

1990 թվականին նա գլխավորել Է Լեյբորիստական կուսակցությունը և դրանից հետո մի քանի ամսով դարձել վարչապետ՝ լեյբորիստների ղեկավարությանը համոզելով, որ եթե նա չկարողանա կուսակցությանը հաղթանակ բերել, նա կօգնի ավելի շատ տեղեր պահպանել խորհրդարանում, քան գործող վարչապետ Ջեֆրի Փալմերը։ Հաջորդ ընտրությունները լեյբորիստները պարտվել են, և Մուրի կառավարությունը հրաժարական է տվել։

Քաղաքական գործունեություն Նոր Զելանդիայում խմբագրել

Մինչև 1993 թվականը նա գլխավորել է ընդդիմությունը, մինչև 1999 թվականը եղել է ԱԳՆ-ի և առևտրի նախարարության ներկայացուցիչը։ 1996 թվականին համամասնական ընտրակարգով առաջին ընտրությունների ժամանակ նրան համարում էին նոր կուսակցության պոտենցիալ առաջնորդ, բայց նա հրաժարվեց դրանից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 https://www.sbs.com.au/news/a-true-patriot-former-new-zealand-prime-minister-mike-moore-dies
  4. Traue, J. E., 'Who’s Who in New Zealand' A.H. & A.W. Reed 1978 ISBN 0-589-01113-8
  5. «Prime Minister of New Zealand - Past Prime Ministers: Mike Moore». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
  6. International Union of Socialist Youth (Veterans)

Արտաքին հղումներ խմբագրել