Մայք Դանլիվի (քաղաքական գործիչ)

Մայք Ջ. Դանլիվի (անգլ.՝ Mike J. Dunleavy, մայիսի 5, 1961(1961-05-05), Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության անդամ։ Ալյասկայի նահանգապետ (2018 թվականից)։

Մայք Դանլիվի
անգլ.՝ Mike Dunleavy
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1961(1961-05-05) (62 տարեկան)
ԾննդավայրՍքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of Alaska Fairbanks? և Misericordia University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններԱլյասկայի նահանգի Սենատի անդամ, Ալյասկայի նահանգապետ, Ալյասկայի նահանգի Սենատի անդամ և Ալյասկայի նահանգի Սենատի անդամ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կայքgov.alaska.gov
 Mike J. Dunleavy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նա պատմության բնագավառում բակալավրի կոչում է ստացել Միզերիկորդիայի (Փենսիլվանիա) Կաթոլիկ համալսարանից և ստացել է մագիստրոսի կոչում Ալյասկայի Ֆերբանկսի համալսարանից։ 1983 թվականից ապրում է Ալյասկայում, աշխատում է հանրակրթական դպրոցներում։ 2009-2012 թվականներին մտնում էր Մատանուսկա-Սուսիտնա հովտի դպրոցական շրջանի դիտորդական խորհրդի կազմի մեջ[1]։ Եղել է Ալյասկայի սենատորը 2013 թվականից ի վեր, հաղթել է 2012 թվականի նոյեմբերի 6-ին D շրջանում կայացած ընտրություններում՝ լինելով միակ թեկնածուն։ Ստացել է 11724 ձայն (94,24 տոկոս)։ 716 ընտրող քվեաթերթիկներում գրել են այլ թեկնածուների անուններ[2]։

Իր թեկնածությունն է առաջադրել 2018 թվականին Ալյասկայի նահանգապետի ընտրություններում, որտեղ նրա հիմնական մրցակիցներն են դարձել գործող նահանգապետ, անկախ Բիլ Ուոքերը և դեմոկրատ, Ալյասկայից ԱՄՆ-ի նախկին սենատոր Մարկ Բեգիչը։ Թեկնածուների շրջանում ամենաքիչ ժողովրդականություն վայելողն էր համարվում Ուոքերը, ով փաստացի դադարեցրել էր իր քարոզարշավը հոկտեմբերին, սակայն պաշտոնապես չէր հանվել ընտրություններից, թեև դեմոկրատները նրանից հենց այդ քայլն էին ձգտում, քանի որ նա ձայներ էր գրավում հիմնականում ավանդական ժողովրդավարական, այլ ոչ թե Հանրապետական ընտրազանգվածից։ 2018 թվականի նոյեմբերի 6-ի ընտրություններում հաղթել է Դանլիվին[3]։

Դանլիվիի նախընտրական արշավը ղեկավարել է քաղաքական խորհրդատու Մեթ Լարկինը, ով վերահսկում էր հավաքված ֆինանսական միջոցների ծախսումը։ Ընդ որում, միայն երկու դոնորներ՝ Դանլիվիի եղբայրը՝ Ֆրենսիս Դանլիվին, և փաստաբան Բոբ Փեննին նվիրաբերել են 725 հազար դոլար (համապատասխանաբար 400 հազար և 325 հազար)։ Ընդհանուր առմամբ Մայք Դանլիվիի արշավը ստացել է 850 հազար դոլար, իսկ Մարկ Բեգիչի արշավը 760 հազար դոլար[4]։

Պաշտոնը ստանձնելու արարողությունը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Նուրվիկ փոքրիկ գյուղում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Governor - Mike Dunleavy» (անգլերեն). KTUU. 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «State of Alaska 2012 General Election November 6, 2012. Official Results» (անգլերեն). elections.alaska.gov. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. Dylan Scott (2018 թ․ նոյեմբերի 7). «Mike Dunleavy elected governor of Alaska: rare 2018 pickup for Republicans» (անգլերեն). Vox. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Nathaniel Herz (2018 թ․ հոկտեմբերի 31). «Meet the two men who have spent $700,000 trying to make Mike Dunleavy Alaska's governor» (անգլերեն). Anchorage Daily News. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Sean Maguire (2018 թ․ նոյեմբերի 10). «Governor-elect Mike Dunleavy's swearing-in ceremony to be held in Noorvik» (անգլերեն). KTUU. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել