Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մայք Դանիելյան (անգլ.՝ Mike Danielian, 1987)[2], ամերիկահայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ընտրվել է որպես Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ։ Մասնակցել է 5-րդ համահայկական խաղերին` որպես Լոս Անջելեսի հայկական թիմի անդամ՝ գրավելով առաջին տեղը և ստանալով առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստի տիտղոսը։ Խաղում է առաջին և երկրորդ համարների դիրքերում[2]։

Մայք Դանիելյան
Դիրքը Հարձակվող պաշտպան/ խաղարկող
Ի ծնե տրված անունը Մայք Դանիելյան
Mike Danielian
Ծննդյան ամսաթիվ 1987(1987)
Ազգություն Հայաստան Հայ
Հասակ 1,88 մ
Քաշ 98 կգ
Դպրոց Գրանտի ավագ դպրոց
համալսարան Ազուսայի խաղաղօվկիանոսյան համալսարան
Կարիերայի պատմություն
Գերմանիա Վոլֆենբութել (2012)
Գերմանիա Բայեր 05 Ուերդինգեն (2014-այժմ)[1]
Մեդալներ

Համահայկական խաղեր
 Ոսկի - Հինգերորդ Համահայկական խաղեր 2011
Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն
 Ոսկի - Մոլդովա 2016

Ներկա պահին հանդես է գալիս Գերմանիայի 3-րդ լիգայում հանդես եկող «Բայեր 05 Ուերդինգեն» ակումբում[1]։

Ավագ դպրոցի կարիերան խմբագրել

Ավագ դպրոցի կարիերան Դանիելյանն անցկացրել է Գրանտի ավագ դպրոցում (Վան Նայս, Կալիֆորնիա)։ Դպրոցական կարիերայի ընթացքում Դանիելյանը երկու անգամ ընդգրկվել է «All City of Los Angeles» խորհրդանշական հավաքականի կազմում։ Դպրոցի ավարտական տարում Դանիելյանի միջին ցուցանիշն էր 30, 3 միավոր/խաղ, ինչը այդ ժամանակահատվածում ամենաբարձրն էր Հարավային Կալիֆորնիայում։ Խաղերից մեկում Դանիելյանը կարողացել էր նույնիսկ իր հաշվին կուտակել 58 միավոր՝ այդ կերպ գերազանցելով դպրոցի նախկին սան և NBA-ի նախկին բասկետբոլիստ Գիլբերթ Արինասի ռեկորդը[2]։

Համալսարանային կարիերան խմբագրել

Դանիելյանը եղել է Ազուսայի խաղաղօվկիանոսյան համալսարանի բասկետբոլային թիմի անդամ, որի կազմում հասել է մինչև 2010 թվականի NAIA բասկետբոլի եզրափակիչ՝ 84-83 հաշվով պարտվելով Օկլահոմայի քոլեջին։ Թիմի կազմում Դանիելյանը իրացրել է 200 երեքմիավորանոց նետումներ և հանդիսանում է համալսարանի բոլոր ժամանակների երկրորդ առաջատար մարզիկը՝ միավորների կատեգորիայում[2]։

Համահայկական խաղեր խմբագրել

Դանելյանը մասնակցել է Երևանում անցկացվող 5-րդ Համահայկական խաղերին՝ ներկայացնելով Լոս Անջելեսի հայկական թիմը։ Եզրափակիչ խաղում Լոս Անջելեսի թիմն հաջողության է հասնում Սոչիի թիմի նկատմամբ։ Դանիելյանն իր հաշվին գրանցում է 49 միավոր և հռչակվում ամենաարժեքավոր խաղացող (MVP)[2]։

Ակումբային կարիերան խմբագրել

Վոլֆենբութել խմբագրել

Համահայկական խաղերից հետո Դանիելյանի ծառայություններով հետաքրքրվում է գերմանական «Վոլֆենբութել» բասկետբոլային ակումբը, որի կազմում Դանիելյանը մի քանի հանդիպում է անցկացնում։

Բայեր 05 Ուերդինգեն խմբագրել

2014 թվականին Դանիելյանը պայմանագիր է կնքում գերմանական «Բայեր 05 Ուերդինգեն» ակումբի հետ[1]։

Ազգային հավաքական խմբագրել

2012 թվականին Դանիելյանն ընդգրկվել է Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականում և ստանձնել թիմի ավագի պաշտոնը[3]։

2016 թվականին Հայաստանի հավաքականն իր առաջին մասնակցությունն է ունենում ՖԻԲԱՓոքր երկրների Եվրոպայի առաջնությունում՝ գրավելով առաջին տեղը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի հավաքականի խաղացողը՝ Գերմանիայում». «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա». Վերցված է 2006 թ․ Հունիսի 18 թ.-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Մայք Դանիելյանը միանալու է Վոլֆենբութելի թիմին». «PanARMENIAN.net». Վերցված է 2011 թ․ Դեկտեմբերի 1 թ.-ին.
  3. ««Հպարտ ենք, որ հանդես ենք գալու Հայաստանի եռագույնի ներքո. հավաքականի անդամները հանդիպեցին լրագրողներին»». «Սպորտ Արմենիա». 2013 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Հայաստանի բասկետբոլիստները գահընկեց արեցին Անդորրային ու դարձան փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն». armnoc.am. 2016 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մայք Դանիելյան հոդվածին