Մայք Բեյլի (անգլ.՝ Mike Bailey, ապրիլի 6, 1988(1988-04-06), Բրիստոլ, Էյվոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն) ֊ անգլիացի դերասան, որը հայտնի է «Դեղնակտուցները» ֆիլմում խաղացած Սիդի դերով[1]:

Մայք Բեյլի
Mike Bailey cropped.jpg
Ծնվել էապրիլի 6, 1988(1988-04-06) (32 տարեկան)
ԾննդավայրԲրիստոլ, Էյվոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և երգիչ
Ակտիվ շրջան2007 ֊ առ այսօր

ԿարիերաԽմբագրել

Դերասանական կարիերան սկիզբ առավ 2007 թվականին, երբ նա սկսեց նկարահանվել «Դեղնակտուցները» պատանեական հեռուստասերիալում: Առաջին եթերաշրջանի վերջում Բեյլին և Նիկոլաս Հոլտն երգեցին Կետ Սթիվենսի "Wild World" երգը: Եվ ինչպես «Դեղնակտուցները» հեռուստասերիալի դերասանների մեծամասնությունը, նա էլ դուրս եկավ հեռուստասերալից երկրորդ եթերաշրջանում նկարահանվելուց հետո[2]: 2009 թվականին նա նկարահանվեց «1066» պատմական մարտաֆիլմում Տոֆիի դերով, որը իր մեջ ընդգրկում է երկու սերիա: Ֆիլմը պատմում է անգլիական պատմության հայտնի ամսաթվի մասին - Հասթինգսի ճակատամարտը 14 հոկտեմբերի 1066 թվականին[3]:

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Հայկական անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007-2008 Skins Սիդ
2007 Skins: Secret Party: Secret party Սիդ
2009 1006 1006: The Battle for Middle Earth Տոֆի
2013 We are the Freaks Փարսոնս
2013 Faulty Նեյջել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Skins: the wild bunch»։ The Telegraph։ հունվարի 31, 2008։ Վերցված է հունվարի 28, 2015 
  2. «Skins actor unveils new project»։ BBC։ դեկտեմբերի 31, 2008։ Վերցված է հունվարի 28, 2015 
  3. «We Are The Freaks»։ Screenterrier։ մարտի 10, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-17-ին։ Վերցված է մարտի 10, 2012