Մայքլ Կիտչեն (անգլ.՝ Michael Kitchen, հոկտեմբերի 31, 1948(1948-10-31)[1], Լեսթեր, Անգլիա), բրիտանացի թատրոնի և հեռուստատեսային դերասան, պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Ֆոյլի պատերազմը» խուզարկուական ֆիլմից՝ Քրիստոֆեր Ֆոյլի դերով։

Picto infobox masks.png
Մայքլ Կիտչեն
Ծնվել էհոկտեմբերի 31, 1948(1948-10-31)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԼեսթեր, Անգլիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և The City of Leicester College?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
nothing-fancy.com/michaelkitchen/

ԿենսագրությունԽմբագրել

Կիտչենը ծնվել է Լեսթերում։ Դպրոցից հետո աշխատել է Ազգային երիտասարդական թատրոնում և Բելգրադի թատրոնում, ապա ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։

Դերասանի կարիերաԽմբագրել

1970-ական թվականներից որպես հրավիրված դերասան նկարահանվել է տարբեր բրիտանական սերիալներում․ այդ թվում՝ BBC հեռուստաընկերությունում՝ «Այսօրվա թատրոնը» (անգլ.՝ Play for Today), «Լուսանցքների մեջտեղում» (անգլ.՝ Between the Lines), «Դելզիլը և Պեսկոուն» (անգլ.՝ Dalziel and Pascoe), «7 օր Մերլինի հետ» (անգլ.՝ My Week with Marilyn), ITV հեռուստաընկերությունում ՝ «Օլիվեր Թվիսթ» (անգլ.՝ Oliver Twist), «Թրիլլեր» (անգլ.՝ Thriller), «Բեստի» (անգլ.՝ Beasts), «Դաստիարակ» (անգլ.՝ Minder), «Օրինագետ» (անգլ.՝ Chancer), «Մորսի տեսուչ» (անգլ.՝ Detective Chief Inspector Endeavour Morse), «Հետախույզ Ջեք Ֆրոստ» (անգլ.՝ A Touch of Frost), «Միշտ և բոլորի համար։» (անգլ.՝ Always and Everyone).

1976 թվականին «Սերան և ձիթայուղը» (անգլ.՝ Brimstone and Treacle) հեռուստատեսային դրամայում նա կատարել է Մարտինի դերը։ 1980 թվականին կատարել է Փիթերի դերը «Գտնել գնացքում» հեռուստաֆիլմում՝ ըստ Սթիվեն Պոլյակովայի համանուն պիեսի։ 1982-1983 թվականներին մասնակցել է BBC-ի շեքսպիրյան ներկայացումներին․ «Լիր արքա» (Էդմունդի դերում) և «Սխալների կատակերգություն» (Անտիֆոլի դերում)։

Իր այլ դերասանական աշխատանքներից են Ռոհուս Միշի դերը «Աղբանոց» հեռուստաֆիլմում, Բերկլի Քոուլի դերը «Աֆրիկայից» ֆիլմում, Անգլիայի թագավորի դերը «Խաղալ թագավոր» սերիալում (BBC, 1993 թ.), կապիտան Վիլյամ Թաունսենդդի դերը The Hanging Gale (BBC, 1995 թ.) սերիալում, Բիլ Թաների դերը «Ոսկե աչք» և «Եվ ամբողջ աշխարհն է քիչ» ֆիլմերում, Յեն Հեյվերի դերը «Կյանքի ապացույց» ֆիլմում։

2002 թվականից Մայքլ Կիտչենը ներկայանում է որպես «Ֆոյլի պատերազմ» խուզարկուական ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար [2]։

Անձնական կյանքԽմբագրել

Մայքլ Կիտչենն ամուսնացել է Ռովեն Միլլերի հետ։ Նրանք ունեն երկու որդի։

ՖիլմագրությունԽմբագրել

1981 թ.- Աղբանոց

1985 թ.- Աֆրիկայից

1990 թ.- Ճակատագրի անկայունություններ (նախնական՝ Ճակատագրի հիմարություններ)

1990 թ.- Ռուսական տուն (նախնական՝ Ռուսական բաժին)

1991 թ.- Դյութական ապրիլ

1994 թ.- Ֆատերլյանդ

1995 թ.- Ոսկե աչք

1995 թ.- Գողը

1999 թ.- Եվ ամբողջ աշխարհն է քիչ

2000 թ.- Կյանքի ապացույց

2001 թ.- Լորնա Դուն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Maggie Brown. (մարտի 10, 2013)։ «Foyle's War returns – in a world of prefabs and rations» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2013-09-07 

Արտաքին հղումներԽմբագրել