Մայքլ Փիթեր Բրունո (գերմ.՝ Michael Peter Bruno; եբրայերեն՝ מיכאל ברונו‎, հուլիսի 30, 1932(1932-07-30)[1][2], Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն - դեկտեմբերի 26, 1996(1996-12-26), Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի տնտեսագետ, Երուսաղեմի հրեական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ 1993-1996 թվականներին։

Մայքլ Բրունո
Ծնվել էհուլիսի 30, 1932(1932-07-30)[1][2]
Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1996(1996-12-26) (64 տարեկան)
Երուսաղեմ
ԳերեզմանՀար Հայմենխոտ
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Պաշտոն(ներ)Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետ
ԱնդամակցությունԻսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3]
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և դեռահաս
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և եբրայերեն[1]
Գիտական ղեկավարՔեննեթ Էրրոու
Պարգևներ
 Michael Bruno (economist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայքլը ծնվել է 1932 թվականի հուլիսի 30-ին, Համբուրգում (Գերմանիա)[4], դոկտոր Հանս և դաշնակահարուհի Լոտտ Բրունոների ընտանիքում։ 1933 թվականին՝ Հիտլերի իշանության գալուց հետո, Բրունոն արտագաղթել է Հայֆա։ Միջնակարգ կրթությունը ստացել է Հրեական ռեալական դպրոցում։

1956 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1960 թվականին Քեմբրիջի համալսարանի Արքայական քոլեջի մագիստրոսի կոչում։ 1962 թվականին արժանացել է Սթենֆորդի համալսարանի փիլիսոփայության դոկտորի աստիճանին[5]։ «Փոխկախվածությունը, ռեսուրսների օգտագործումը և կառուցվածքային փոփոխությունները Իսրայելում» դոկտորական դիսերտացիայի գիտական առաջնորդը եղել է Քեննեթ Էրրոուն։

Եղել է Իսրայելի բանկի ավագ տնտեսագետ՝ 1957-1961 թվականներին և հետազոտությունների բաժնի տնօրեն՝ 1961-1964 թվականներին։ Ուսուցչական գործունեությունը սկսել է 1963-1964 թվականներին՝ որպես դասախոս։ Ուսուցչական գործունեությունը սկսել է 1963-1964 թվականներին՝ որպես դասախոս, որպես ավագ դասախոս՝ 1965 թվականին, 1966-1967 թվականներին որպես դոցենտ՝ Երուսաղեմի հրեական համալսարանում։

1970 թվականից հանդիսանում է Երուսաղեմի հրեական համալսարանի Կարլ Մելիքորի միջազգային տնտեսագիտության ամբիոնի լրիվ դրույքով պրոֆեսոր և նախագահ։ 1972-1975 թվականներին եղել է Մորիս Ֆալկի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն՝ Իսրայելում։ 1975-1976 թվականներին եղել է Իսրայելի ֆինանսների նախարարության ավագ տնտեսական խորհրդատուն։ 1985-1986 թվականներին եղել է տնտեսական կայունացման ծրագրի զարգացման թիմի անդամ, իսկ 1986-1991 թվականներին՝ Իսրայելի բանկի կառավարիչ։ 1993-1996 թվականներին եղել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ։

Մայքլ Բրունոն նաև հրավիրած է եղել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ 1985-1986 թվականներին և 1970-1971 թվականներին, 1981 թվականին՝ որպես պրոֆեսոր,1970-1971 թվականներին և 1976-1977 թվականներին՝ Հարվարդի համալսարան, իսկ 1978 թվականին՝ Ստոկհոլմի համալսարանի Միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտ։

1977 թվականին եղել է Իսրայելի տնտեսական ասոցիացիայի նախագահ մինչև 1979 թվականը։ 1979 թվականին եղել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտական աշխատող, խորհրդի անդամ՝ 1967-1968 թվականներին, փոխնախագահ՝ 1984 թվականին, էկոնոմետրիկ հասարակության նախագահ՝ 1986 թվականին, Միջազգային տնտեսական ասոցիացիայի նախագահ՝ 1992-1995 թվականներին։ 1975 թվականից սկսած՝ եղել է Իսրայելի բնագիտական և հումանիտար ակադեմիայի անդամ, 1982 թվականին՝ Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ[6]։

Մահ խմբագրել

Մայքլ Բրունոն մահացել է 1996 թվականի դեկտեմբերի 25-ին, քաղցկեղի պատճառով[7]։

Ընտանիք խմբագրել

Մայքլ Բրունոն առաջին անգամ ամուսնացել է 1958 թվականին, Օֆրա Հիրշենբերգի հետ։ Նրանք ունեցել են երկու որդիներ՝ Յիել և Իդո և մեկ աղջիկ՝ Ասա։ Նրանք ամուսնալուծվել են։ Երկրորդ անգամ նա ամուսնացել է Նետտ Բեն-Պորատի հետ[7]։

Հիշատակ խմբագրել

Ռոտշիլդի հիմնադրամը և Իսրայելի առաջադիմական հետազոտությունների ինստիտուտը՝ սկսած 1999 թվականից, հաստատել են Մայքլ Բրունոյի հիշատակին նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը այն ուսանողների և գիտնականներ համար, ովքեր մինչև հիսուն տարեկան են և իրականացնում են իրենց հետազոտությունները Իսրայելի ցանկացած ոլորտում[8]։

Մրցանակներ խմբագրել

Իր ձեռքբերումներ և հաջողությունների համար բազմիցս արժանացել է գնահատանքի և մրցանակների[9]

Մատենագրություն խմբագրել

  • Bruno M. Interdependence, resource use and structural change in Israel — Jerusalem: Bank of Israel Research Department, 1962
  • Bruno M. Optimal patterns of trade and development. — Cambridge, Mass.: Massachusetts Institute of Technology, 1966
  • Bruno M. A programming model for Israel — Jerusalem: Bank of Israel and the Hebrew University, 1966
  • Bruno M., Fraenkel., Kougherty C. Dynamic input-output, trade and development — Jerusalem: Bank of Israel, 1967
  • Bruno M. Optimal accumulation in discrete capital models — M.I.T. Press, 1967
  • Bruno M. Economic development problems of Israel, 1970—1980, Santa Monica, California :Rand Corporation, Resources for the Future, 1970
  • Bruno M. Domestic resources costs and effective protection: clarification and synthesis, 1972
  • Bruno M., Habib J. Alternative tax-transfer systems and income redistribution — Jerusalem: M.Falk Institute for Economic Research, 1973
  • Bruno M. Efficiency and equity in public education expenditures — Jerusalem : the Maurice Falk Institute for Economic Research in Israel, 1974
  • Bruno M., Ben-Porath Y. The political economy of a tax reform: Israel 1975// Journal of Public Economics, 7, 1977
  • Bruno M. Equality, complementarity and the incidence of public expenditures — Jerusalem: the Maurice Falk Institute for Economic Research in Israel, 1977
  • Bruno M. Exchange rates, import costs, and wage-price dynamics — Jerusalem: The Falk Institute for Economic Research in Israel, 1978
  • Bruno M. An analysis of stagflation in the industrial countries: some preliminary results- Jerusalem: the Maurice Falk Institute for Economic Research in Israel, 1978
  • Bruno M., Sachs J. Macro-Economic adjustment with import price shocks: real and monetary aspects — Jerusalem: The M. Falk Institute for Economic Research in Israel, 1979
  • Bruno M. Aggregate supply and demand factors in OECD unemployment: an update,-Jerusalem : the Maurice Falk Institute for Economic Research in Israel, 1985
  • Bruno M., Sachs J.D. The economics of worldwide stagflation — Cambridge, Mass.: Harvard University Press, 1985
  • Inflation stabilization: the experience of Israel, Argentina, Brazil, Bolivia, and Mexico / ed. M. Bruno et al. — Cambridge, Mass.: MIT Press, 1988
  • Bruno M. High inflation and the nominal anchors of an open economy — Princeton, N.J. : International Finance Section. Departmrnt of Economics, Princeton University, 1991
  • Lessons of economic stabilization and its aftermath / ed. M. Bruno et al. — Cambridge, Mass.: MIT Press, 1991
  • Bruno M. Crisis, stabilization, and economic reform: therapy by consensus — Oxford: Clarendon Press, 1993
  • Annual world Bank Conference on development economics, 1996 / ed. M. Bruno and B. Pleskovic — Washington, D. C.: World Bank, 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  4. Blaug M Who's Who in Economics, Third Edition. — Edward Elgar Publishing[en]. — 1999.
  5. prabook.com Michael BRUNO.(չաշխատող հղում)
  6. prabook.com Michael BRUNO.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 Passell P. Michael Bruno, 64, Economist And Israel's Banking Chief // The New York Times. — Dec. 31, 1996.
  8. Israel Institute for Advanced Studies||Israel Institute for Advanced Studies - Իսրայելի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտ The Michael Bruno Memorial Award.
  9. prabook.com Michael BRUNO.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բրունո» հոդվածին։