Մայր Բուլղարիա (հուշարձան)

«Մայր Բուլղարիա» (բուլղար․՝ Майка България), հուշարձան, որը կանգնեցվել է փառաբանելու 4 պատերազմների ժամանակ ընկածների հիշատակը։ Գտնվում է բուլղարական Վելիկո Տիռնովո քաղաքում[1]։

Մայր Բուլղարիա
«Մայր Բուլղարիա» հուշարձանը Վելիկո Տիռնովոյում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումմայիսի 6, 1935
Երկիր Բուլղարիա
ՔաղաքՎելիկո Տիռնովո
ԲնակավայրՎելիկո Տիռնովո
Շինության ձևարձան
Ներկա վիճակկանգուն
 Mother Bulgaria, Veliko Tarnovo Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանը կառուցվել է 1935 թվականին։ Այն նվիրված է թվով չորս պատերազմներում ընկածների հիշատակին։ Այդ պատերազմներն են[2]՝

Հուշարձան կառուցելու նպատակով հանգանակություն են կատարել Վելիկո Տիռնովոյի բնակիչները։ «Մայր Բուլղարիա» հուշարձանի ճարտարապետը դարձավ Սվետոսլավ Յոցովը։

Պաշտոնական բացման արարողությունը կայացել է 1935 թվականի մայիսի 7-ին։

Կառուցվածք խմբագրել

«Մայր Բուլղարիա» հուշարձանի պատվանդանի մեջ դամբարան է, որտեղ կառուցված է հավերժական կրակը։ Դրա վրա բարձր պատվանդանն է։ Վերջինիս վրա տեղադրված է թագադրված ծնկաչոք կնոջ արձան, որը խորհրդանշում է Բուլղարիայի մորը։ Կնոջ արձանի ձախ ձեռքում ձիթենու ճյուղ է, որը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ աջ ձեռքին Բուլղարիայի ազգային դրոշն է։

Քիչ ներքևում, քառանկյուն պատվանդանի ամեն անկյունում տեղադրված են մարտիկ-զինվորների արձանները։

Պատվանդանի հիմքի բոլոր անկյուններում նշված են թվով 4 պատերազմների թվականները՝

  1. 1877-78
  2. 1885
  3. 1912-13
  4. 1915-18

Հուշարձանի շուրջը կառուցված է նստարաններով փոքրիկ այգի։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1944 թվականի սեպտեմբերի 9-ին «Մայր Բուլղարիա» հուշարձանի կնոջ արձանի թագը կտրեցին, որից հետո այն անհետացավ։ 1989 թվականի նոյեմբերին ոսկեջրած թագը վերադարձվեց նախկին տեղը։ Այդ թագի զանգվածը 20 կգ է, որի ոսկեջրման համար օգտագործվեց շուրջ 22 կարատ ոսկի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Паметник "Майка България"». www.veliko-tarnovo.bg. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Паметник "Майка България" (Град Велико Търново)». Guide Bulgaria (բուլղարերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել