Մայորդոմ (ուշ լատ. major domus-տան ավագ), բարձրագույն պաշտոնյա Ֆրանկական պետությունում, Մերովինգների ժամանակ (5-րդ դարի վերջ-8-րդ դարի կես)։ Սկզբում նշանակվում էր թագավորից և գլխավորում արքունի վարչությունը։ Ֆեոդալականացման ընթացքում, թագավորական իշխանության թուլացման հետ, ընդլայնվում են մայորդոմի իրավասության սահմանները, և 7-րդ դարի կեսից մայորդման, որն արդեն խոշոր հողատեր էր, հիմնականում իր ձեռքում է կենտրոնացրել պետական իշխանությունը։ Առավել նշանավոր էին Պիպինյանների տոհմի մայորդոմները, որոնցից Պիպին Կարճահասակը 751 թվին գրավեց իշխանությունը և սկիզբ դրեց Կարոլինգների դինաստիային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 205