Մայլս Հեյզեր

ամերիկացի դերասան

Մայլս Հեյզեր (անգլ.՝ Miles Heizer, մայիսի 16, 1994(1994-05-16)[1], Գրինվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ 2017 թվականին նկարահանվել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ալեքս Ստենդելի կերպարը։

Մայլս Հեյզեր
անգլ.՝ Miles Heizer
Ծնվել էմայիսի 16, 1994(1994-05-16)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԳրինվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և մանկական դերասան
ԸնտրանիParenthood? և 13 Պատճառ Ինչու
Համատեղ ապրող(ներ)Քոնոր Ջեսափ[2][3]

Կյանք և գործունեություն խմբագրել

Հեյզերը ծնվել է 1994 թվականի մայիսի 16-ին Կենտուկիում։ Նրա մայրը բուժքույր է։ Հեյզերը ունի քույր։ Ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, երբ Մայլսը 10 տարեկան էր[4]։

2007 թվականին Հեյզերը  խաղացել է Rails & Ties ֆիլմում և նոմինացված է եղել «Young Artist Award for Best Leading Young Actor in a Feature Film»  մրցանակաբաշխությանը[5]։ Նույն թվականին նա ունեցել է էպիզոդիկ դեր «Շտապօգնություն» բժշկական դրամայում, որտեղ մարմնավորել է Ջոշուա Լիպնիկի դերը։ 2010 թվականին ընտրվել է որպես Դրյու Հոլթի դերակատար «Ծնողներ» ֆիլմում։

2013 թվականին մարմնավորել է Ջոշի կերպարը «Rudderless» ֆիլմում։ 2015 թվականին Հեյզերը մարմնավորել է Մարշալ Լովետտի կերպարը «The Stanford Prison Experiment» դրամատիկական թրիլլերում, որի ցուցադրությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 26-ին։

2016 թվականին նկարահանվել է «Նյարդ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Թոմմիի դերը։

2017 թվականին Հեյզերը նկարահանվել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ալեքս Ստենդելի կերպարը, Հաննա Բեյքերի նախկին լավագույն ընկերոջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.upi.com/Entertainment_News/2019/05/16/Famous-birthdays-for-May-16-Danny-Trejo-Mare-Winningham/6521557619928/(անգլերեն)
  2. https://www.pinknews.co.uk/2020/02/17/locke-key-connor-jessup-miles-heizer-dating-relationship-13-reasons-why/
  3. https://www.pinknews.co.uk/2020/02/27/connor-jessup-miles-heizer-locke-key-netflix-coming-out-gay-attitude-magazine
  4. Tinkham, Chris (2011 թ․ ապրիլի 18). «Interviews - Miles Heizer». Under the Radar. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «Miles Heizer». Internet Movie Database.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլս Հեյզեր» հոդվածին։