Մայլզ Թըրներ

ամերիկացի բասկետբոլիստ

Մայլզ Թըրներ (անգլ.՝ Myles Turner, մարտի 24, 1996(1996-03-24), Bedford, Texas, Թերանտ շրջան), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ինդիանա Փեյսերս» ակումբում։ NBA մուտք գործելուց առաջ հադես է եկել Տեխասի համալսարանի «Տեխաս Լոնգհորնս» ակումբում։ 2015 թվականի դրաֆթի ժամանակ ընտրվել է «Փեյսերսի» կողմից՝ 11-րդ համարի ներքո[1]։

Picto infobox baschet.png
Մայլզ Թըրներ
Myles Turner
Myles Turner (39916223764) (cropped).jpg
Ակումբ Ինդիանա Փեյսերս
Դիրքը Կենտրոնական
Համար 33
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1996(1996-03-24) (23 տարեկան)
Ծննդավայր Բեդֆորդ, Տեխաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հասակ 211
Քաշ 116
Դրաֆթ 11-րդ (առաջին շրջան)
Դրաֆթի տարի 2015
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերա սկիզբ 2015
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • McDonald's All-American (2014)


Վաղ տարիներԽմբագրել

Թըրները սովորել է Տեխասի Թրինիտի ավագ դպրոցում։ 2014 թվականին մասնակցել է McDonald’s All-American առաջնությանը[2], նաև ԱՄՆ-ի մինչև 18 տարեկանների բասկետբոլի հավաքականի կազմում գրավել է Ամերիկայի առաջնության ոսկե մեդալներ։ Դպրոցը ավարտելուց հետո նա երկրի 60-ից ավելի առաջավոր համալսարաններից հրավերներ է ստանում սովորելու համար[3], սակայն նախընտրում է իր հարազատ նահանգի համալսարաններից մեկը՝ Օսթինի Տեխասի համալսարանը[4]։ Համալսարանում Մայլզը անցկացնում է ընդամենը մեկ տարի, որի ընթացքում հավաքել է միջինում 10,1 միավոր, 6 անդրադարձ և 2,6 կասեցում։ Առաջնության արդյունքում նա դարձել է Big 12 կոնֆերենցիայի նորեկ[5]։ 2015 թվականի մարտի 30-ին Թըրները հայտարարում է, որ պատրաստվում է մասնակցել NBA դրաֆթին[6]։

Պրոֆեսիոնալ կարիերաԽմբագրել

2015 թվականի հունիսի 25-ին 2015 թվականի NBA դրաֆթի ժամանակ Թըրները ընտրվում է «Ինդիանա Փեյսերս»-ի կողմից՝ 11-րդ համարի ներքո[7]։ Հուլիսի 13-ին պայմանագիր է կնքում ակումբի հետ և մասնակցում է NBA Ամառային Առաջնությանը[8]։ Հոկտեմբերի 29-ին իր NBA առաջին խաղում հավաքում է 8 միավոր և կատարում 4 անդրադարձ[9]։ Նոյեմբեր ամսին Մայլզը վնասվածք է ստանում և 1 ամիս բաց է թողնում մրցաշրջանի խաղերը[10]։ Փետրվար ամսին ճանաչվում է Արևմտյան կոնֆրանսի լավագույն նորեկ, իսկ մրցաշրջանի արդյունքների հիման վրա ընդգրկվում է նորեկների երկրորդ հավաքական[11]։


2016 թվականի հոկտեմբերի 26-ին, մրցաշրջանի բացման խաղի ընթացքում, հավաքում է 30 միավոր և 16 անդրադարձ[12]։ Մայլզը 2016/2017 մրցաշրջանի ընթացքում ունենում է ևս մի քանի հաջող խաղեր[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Turner's opening act leads Pacers past Mavs, 130-121 in OT»։ ESPN.com։ October 26, 2016։ Վերցված է October 26, 2016 
  2. Zimmerman Kevin։ «2014 McDonald's All-American Game: Jahlil Okafor, Myles Turner lead rosters»։ SBNation.com։ Վերցված է 30 June 2014 
  3. Borzello Jeff (July 31, 2013)։ «Myles Turner stakes claim as biggest riser of the summer»։ CBS Sports։ Վերցված է June 24, 2015 
  4. Biancardi Paul (April 30, 2014)։ «Myles Turner chooses Texas»։ espn.com։ ESPN։ Վերցված է June 24, 2015 
  5. Sooners' Hield Leads All-Big 12 Men’s Basketball Honors
  6. Goodman Jeff (March 30, 2015)։ «Myles Turner to go pro»։ ESPN։ Վերցված է March 31, 2015 
  7. «Pacers Add Turner, Young in 2015 Draft»։ NBA.com։ June 26, 2015։ Վերցված է June 26, 2015 
  8. «Myles Turner Signs Contract»։ NBA.com։ July 13, 2015։ Վերցված է July 13, 2015 
  9. Gasol fuels Grizzlies' late push to get past Pacers 112—103
  10. Sources: Pacers rookie Myles Turner to undergo thumb surgery Monday
  11. «Wolves' Towns, Knicks' Porzingis lead 2015-16 NBA All-Rookie teams»։ NBA.com։ May 19, 2016։ Վերցված է May 19, 2016 
  12. Myles Turner Named Eastern Conference Rookie of the Month
  13. «Revamped Pacers rely on new faces to cut down Nets 140-131»։ ESPN.com։ October 18, 2017։ Վերցված է October 18, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել