Մայա Բերեզովսկայա (լեհ.՝ Maja Berezowska, ապրիլի 13, 1898(1898-04-13)[1] կամ ապրիլի 13, 1893(1893-04-13)[2], Բարանովիչի, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 31, 1978(1978-05-31)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), հայտնի է նաև Դիտտո կեղծանունով (լեհ.՝ Ditto), լեհ նկարչուհի, գծանկարիչ, ծաղրանկարիչ և բեմանկարիչ։

Մայա Բերեզովսկա
լեհ.՝ Maja Berezowska
ԿեղծանունDitto
Ծնվել էապրիլի 13, 1898(1898-04-13)[1] կամ ապրիլի 13, 1893(1893-04-13)[2]
ԾննդավայրԲարանովիչի, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 31, 1978(1978-05-31)[1]
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող, ծաղրանկարիչ և բեմանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[3], իլյուստրացիա[3], Ծաղրանկար[3] և բեմանկարչություն[3]
Պարգևներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
 Maja Berezowska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայա Բերեզովսկայան ծնվել է Բարանովիչի քաղաքում 1893 կամ 1898 թվականին[4], Մայայի հայրը՝ Էդմունդ Բերեզովսկին, եղել է Ռուսական կայսերական բանակի փոխգնդապետ, Տրանսսիբիրյան երկաթուղային մայրուղու շինարարը, իսկ հետագայում՝ Լեհական բանակի բրիգադի գեներալ[5]։

Մայան սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի մասնավոր դպրոցում, բարձրագույն գեղարվեստական կրթություն է ստացել Կրակովում, Փարիզում և Մյունխենում։ Դեռ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը նա հայտնի էր իր էրոտիկ նկարներով[6]։ Մարդկային բարձր զգացմունքները, մարմնի գեղեցկությունը մշտապես եղել են նրա ստեղծագործությունների հիմնական թեման։ Նույնիսկ իր կյանքի մայրամուտին նա գրել է.

  Առանց սիրո կյանք չի կարող լինել։ Ինձ համար չկա ավելի գեղեցիկ բան քան մարդկային մարմինը, քանի ես կենդանի եմ, ես կնկարեմ այն, ինչքան հնարավոր է ավելի գեղեցիկ։ Szpilki, № 34 (21 օգոստոս), 1977  

1933-1936 թվականներին բնակվել է Փարիզում, որտեղ համագործակցել է տեղական «Le Figaro», «Le Rire» և «Ici Paris» թերթերի հետ։ 1935 թվականին վերջինիս համարներից մեկում հրապարակվել է ծաղրանկարների շարք Հիտլերի մասին՝ «Քաղցր Ադոլֆի սիրախաղը», որին անմիջապես արձագանքել է գերմանական դեսպանատունը՝ ստիպելով ֆրանսիական քրեական ոստիկանությանը նրան դատական պատասխանատվության ենթարկելու «պետության ղեկավարին վիրավորելու» համար։ Փաստաբանին հաջողվել է պաշտպանել նրան, և գործն ավարտվել է խորհրդանշական տուգանքով։ Պատերազմից առաջ վերադառնալով Լեհաստան՝ Մայան աշխատել է ծայրագավառում, բայց, վերադառնալով Վարշավա, 1942 թվականի մայիսին ձերբակալվել է գեստապոյի կողմից։ Հիտլերին վիրավորելու համար նա դատապարտվել է մահվան և ուղարկվել Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար[7]։

Մահվան դատավճիռը չի կատարվել։ Համակենտրոնացման ճամբարում, որքանով դա հնարավոր էր, Մայան շարունակել է նկարել հիմնականում իր բախտակից ընկերուհիների դիմանկարները, որպեսզի նրանք կարողանային ապօրինի կերպով այդ նկարներն ուղարկեն իրենց ընտանիքներին[8]։ 1945 թվականի մայիսին մահվան ճամբարը ազատագրվել է Կարմիր բանակի կողմից, և Բերեզովսկայան իր մի խումբ հայրենակիցների հետ միասին Շվեդական կարմիր խաչի հրավերով մեկնել է Ստոկհոլմ՝ բուժման[5]։

1946 թվականի հունիսին Բերեզովսկայան վերադարձել է Լեհաստան, որտեղ նա հիմնականում զբաղվել է թատրոնների բեմի և բեմական հագուստների ձևավորմամբ, հրատարակել է իր ծաղրանկարները թերթերում և ամսագրերում, ինչպես նաև նկարազարդել գրքեր[5]։

 
Մայա Բերեզովսկայի գերեզմանը

Մահ խմբագրել

1977 թվականին Մայա Բերեզովսկայան ամբողջությամբ հեռացել է պրոֆեսիոնալ կյանքից և մեկ տարի անց մահացել։ Թաղված է Վարշավայի Վոինսկիե Պովոնզկի գերեզմանոցում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #122529901 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Год рождения 1898 указан на надгробии у могилы художницы, однако по данным Биографического Словаря Польского Театра на самом деле родилась она пятью годами ранее.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Gersz, Aleksandra (2018 թ․ դեկտեմբերի 22). «Stworzyła polskie porno, obraziła Hitlera, wywoływała skandale. Maja Berezowska to kolorowy ptak polskiej sztuki». naTemat.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  6. Czyńska, Małgorzata (2018 թ․ հոկտեմբերի 19). [Berezowska. Sex-realistka «https://magazynszum.pl/berezowska-sex-realistka/»] (լեհերեն). SZUM. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); External link in |title= (օգնություն)
  7. Kośka, Martyna (2019 թ․ փետրվարի 15). «Maja Berezowska – Zawsze zbyt śmiała». IgiMag (լեհերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  8. «Kim była Maja Berezowska?». HarpersBazaar.pl (լեհերեն). 2018 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Բերեզովսկա» հոդվածին։