Մամխասալորենի

բույսերի տեսակ
Մամխասալորենի
Մամխասալորենի
Մամխասալորենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Մամխասալորենի (P. insititia)
Միջազգային անվանում
Prunus insititia

Մամխասալորենի (լատ․՝ Prunus insititia), վարդազգիների ընտանիքի սալորենու ցեղի բույս։ Երկարակյաց է, ապրում է 40-50 տարի։ Բերքատու է դառնում տնկումից 3-4 տարի հետո։ Ծառերն ունեն 5-6 մ բարձրություն, սաղարթը՝ լայն-կլորավուն, երբեմն՝ լայն բրգաձև, բնի կեղևը՝ անհարթ, ճյուղերը՝ առանց փշերի։ Ծաղիկները երկսեռ են, մանր, սպիտակավուն, ինքնափոշոտվող (հակված է նաև խաչաձև փոշոտման)։ Պտուղները մանր են կամ միջին մեծության (15-30 գ), օվալաձև, մաշկը՝ սև մանուշակագույն երանգի՝ պատված բաց կապտավուն մոմաշերտով։ Պտղամիսը՝ կանաչ դեղնավուն, հյութալի, քաղցրաթթվաշ համի։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, պովիդլո, չիր և այլն)։ Մեկ ծառից ստացվում է 40-50 կգ բերք։ Բազմանում է սերմերով, պատվաստներով և մացառներով։ Ցրտադիմացկուն է, կայուն հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։ Մշակվում է Եվրոպայում, Հայաստանում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 196
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամխասալորենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամխասալորենի» հոդվածին։