Մամլամատ, մետաղների սառը և տաք դրոշմման և մամչման դրոշմոցների հիմնական դետալներից։ Դրոշմման Ժամանակ մամլամատը անմիջականորեն ճնշում է գործադրում դրոշմոցի երկրորդ մասի՝ մամլամայրի վրա գտնվող նախապատրաստուկի վրա։ Մամլման դեպքում մամլիչ-տափօղակի միջոցով մամլամատի ճնշումը հաղորդում է նախապատրաստուկին։ Հաճախ դրոշմոցի նույն մասը միաժամանակ ծառայում է որպես մամլամատ և մամլամայր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 194