Մամիկոն Գինովյան

հայ մաթեմատիկոս

Մամիկոն Սմբատի Գինովյան (մայիսի 15, 1955(1955-05-15)[1], Նավուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ակադեմիկոս։

Մամիկոն Գինովյան
Ծնվել էմայիսի 15, 1955(1955-05-15)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՆավուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1977)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999)
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Մամիկոն Գինովյանը ծնվել է 1955 թվականի մայիսի 15-ին, Տավուշի մարզի Նավուր գյուղում։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1977 թվականից աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում, 1981-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986 թվականից 1993 թվականներին` ՀՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1993 թվականից՝ փոխտնօրեն[2][3]։ 2000 թվականի վերջին - 2001 թվականի սկզբին նա հրավիրվել է Հյուսիսարևելյան համալսարան (Բոստոն, ԱՄՆ), որպես դասախոս[4]։

Աշխատանքները վերաբերում են պատահական շարժընթացների և ժամանակային շարքերի վիճակագրության, ստացիոնար շարժընթացների գծային գուշակումների, Տյոպյիցի տիպի օպերատորների և դետերմինանտների տեսություններին, ստացիոնար շարժընթացներից քառակուսային ձևերի և ֆունկցիաների բաշխումների նկարագրմանը (սահմանային թեորեմներ)[5]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի մաթեմատիկոսների միության անդամ
  • Միացյալ Նահանգների մաթեմատիկայի միության անդամ

Երկեր խմբագրել

  • M. S. Ginovyan, Asymptotically Efficient Nonparametric Estimation of Nonlinear Spectral Functionals, 2003.
  • M. S. Ginovyan and A. A. Sahakyan, On the Central Limit Theorem for Toeplitz Quadratic Forms of Stationary Sequences, 2005.
  • M. S. Ginovyan and A. A. Sahakyan, Limit Theorems for Toeplitz Quadratic Functionals of Continuous-time Stationary Processes, 2007.
  • Mamikon S. Ginovyan and Levon V. Mikaelyan, Prediction Error for Continuous-Time Stationary Processes with Singular Spectral Densities, 2009
  • Trace approximations of products of truncated Toeplitz operators, Теория вероятн. и ее примен., 56:1 (2011)
  • О центральной предельной теореме для тёплицевых квадратичных форм от стационарных последовательностей, Теория вероятн. и ее примен., 49:4 (2004)
  • Непараметрический статистический анализ стационарных гауссовских процессов. Doctor of Sciences thesis, Ереванский государственный университет (1999)
  • Об оценке значения линейного функционала от спектральной плотности гауссовского стационарного процесса, Теория вероятн. и ее примен., 33:4 (1988)
  • Асимптотически эффективное непараметрическое оценивание функционалов от спектральной плотности, имеющей нули, Теория вероятн. и ее примен., 33:2 (1988)
  • Локальная асимптотическая нормальность семейств гауссовских распределений, Зап. научн. сем. ЛОМИ, 136 (1984)
  • Асимптотическое поведение логарифма функции правдоподобия при наличии полиномиальных нулей спектральной плотности, Зап. научн. сем. ЛОМИ, 108 (1981)
  • Асимптотическое поведение теплицева определителя, Зап. научн. сем. ЛОМИ, 97 (1980)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7074
  2. «Mamikon Ginovyan | Institute of Mathematics». math.sci.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  3. «Персоналии: Гиновян Мамикон Смбатович». www.mathnet.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  5. «Մամիկոն Գինովյանի հրապարակումներ (Full profile) | Institute of Mathematics». math.sci.am. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.