Մամեդ Արիֆ Մահառլամ օղլի Դադաշզադե (ադրբ.՝ Məmməd Arif Məhərrəm oğlu Dadaşzadə, կեղծանունը՝ Մամեդ Արիֆ, հունիսի 12 1904 - դեկտեմբերի 27, 1975), ադրբեջանցի խորհրդային գրականագետ և քննադատ։ Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1958 թ.) և փոխնախագահ (1960-1975 թթ.Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960 թ.)։ ԽՄԿԿ անդամ (1941

Մամեդ Դադաշզադե
Məmməd Arif.jpg
Ծնվել էմայիսի 29 (հունիսի 11), 1904
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1975(1975-12-27)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, թարգմանիչ և մանկավարժ
Լեզուադրբեջաներեն
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1930)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԳիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԲաքվի պետական համալսարան և Nizami adına Ädäbiyyat İnstitutu?
ՊարգևներԼենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ
ԱմուսինԶյումրյուդ Ախունդովա
ԶավակներԱրազ Դադաշզադե

Գրական գործունեությունն սկսել է 20-ական թվականներին։ Գրել է սովետական և դասական գրականության խնդիրների վերաբերյալ հոդվածներ, «Ջ․ Ջաբարլիի ստեղծագործական ուղին» (1955 թ.), «Սամեդ Վուրղունի դրամատուրգիան» (1964 թ.) և այլ մենագրություններ։ «Ադրբեջանական գրականության պատմություն», «Ադրբեջանական սովետական գրականության պատմություն» աշխատությունների հեղինակներից և խմբագիրներից մեկն է, հեղինակ է ԽՍՀՄ ժողովուրդների դասականներին, այդ թվում նաև հայ գրողներին նվիրված աշխատությունների։ Հայերեն լույս է աեսել նրա «Ադրբեջանական ժողովրդի գրականությունը» գիրքը։ Եղել է Ադրբեջանական ԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն խորհրդի նախագահ։ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1974 թ.)։

Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 261 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Faceted Application of Subject Terminology